Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
16 Մարտ 2023
Կատեգորիա՝
Աշխատանք
«Ալֆա-Ֆարմ» ընկերություն
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
ՈՒրբ.
Հիմնական պարտականություններ
- Մշակել և պատրաստել կազմակերպության գործառությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ իրավական փաստաթղթերը՝ պայմանագրեր, համաձայնագրեր, ակտեր, լիազորագրեր,
- ուսումնասիրել նոր օրինագծերը, օրենքի փոփոխությունները և դրանցից բխող իրավական հետևանքները,
- պատրաստել սպասվող, ընթացիկ և ավարտված դատական գործերի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,
- մատուցել իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ իրավական ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման միջոցով,
- ուսումնասիրել և վերլուծել իրավական խնդիրները և հարցերը, դրանց հիման վրա ներկայացնել բարելավման առաջարկներ,
- կազմել և մշակել իրավական կարծիքներ և եզրակացություններ, դատական գործընթացների մասին հաշվետվություններ,
- ընկերության անունից հանդես գալ պետական կառույցներում՝ ուսումնասիրելով նաև վերջիններիս հետ կնքվելիք պայմանագրերը,
- իրականացնել իրավաբանական բաժնին առնչվող նամակագրության գործընթացը,
- կազմակերպության տարբեր ստորաբաժանումներին մատուցել ընթացիկ իրավաբանական ծառայություններ,
- մասնակցել իրավաբանական բաժնին առնչվող բանակցություններին, ներկայացնել առաջարկներ բաժնի աշխատանքների բարելավման վերաբերյալ:
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
- ՀՀ օրենսդրության գերազանց իմացություն,
- հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- «MS office» ծրագրային փաթեթի իմացություն,
- տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու ունակություն,
- մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու միջանձնային հմտություններ,
- կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
- սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն: