Դրույք՝
Ամբողջ դրույք
Վերջնաժամկետ՝
14 Մայիս 2023
Կատեգորիա՝
Աշխատանք
«Էվրի Դեյ» ՓԲԸ
Աշխատանքի տեսակը՝
Առկա
Աշխ. օրեր՝
Երկ.
Շաբ.
Հիմնական պարտականություններ
- Մարքեթինգային ընթացիկ գործառույթների մասնավորապես թվային մարքեթինգի (digital marketing) ուղղությամբ աշխատանքների իրականացում,
- կայքի, հավելվածի, սոցիալական ցանցերի համար նախատեսված վիզուալ կոնտենտի ստեղծում և վերահսկում,
- շուկայի (մրցակցային, գնային ու սպառողական վարքագծի), ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացում,
- մասնակցություն մարքեթինգային տարեկան և ընթացիկ ռազմավարությունների նախագծմանը,
- մասնակցություն մարքեթինգային այլ արշավների առաջխաղացման աշխատանքներին,
- կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և տրամադրում ղեկավարությանը,
- ընկերության ղեկավարի հանձնարարությամբ այլ գործառույթների իրականացում։
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է մարքեթինգի ոլորտում),
- Microsoft Office ծրագրերի լավ իմացություն,
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- մարքեթինգային ընդհանուր գիտելիքների առկայություն - այդ թվում SMM, SEO, PPC և այլն,
- բանակցություններ վարելու հմտություններ,
- մարքեթինգային ռազմավարության պլանավորում և իրականացում,
- պատասխանատու, մոտիվացված, խանդավառ, կազմակերպված անհատականություն,
- Adobe Illustrator, Photoshop և/կամ նմանատիպ այլ ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Այլ տեղեկատվություն
*Հնարավոր է դիտարկվի շաբաթական 1-2 օր հեռավար աշխատանքը։
09:00-18:00՝ երկուշաբթիից ուրբաթ, շաբաթ օրերին՝ 10:00-14:30 (ամսական երկու ազատ շաբաթ օր) |
Աշխատավարձը հիմնական աշխատանքի դեպքում՝ սկսած 150,000 ՀՀ դրամից։