![](/sites/default/files/styles/medium_banner/public/2023-09/conf_2023.jpg?h=40466058&itok=AcGw7T0_)
2023 թ. հոկտեմբերի 13-15-ը՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային IX գիտաժողովը:
Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն փորձարարական հոգեբանությանը, հոգեբանական գնահատմանը, տրավմային, ճգնաժամային, արտակարգ և հետպատերազմյան իրավիճակների հոգեբանությանը, նյարդաբանությանը, անձի և սոցիալական միջավայրի հոգեբանությանը, կառավարման և կազմակերպական հոգեբանությանը, սպորտի հոգեբանությանը, զարգացման և մանկավարժական հոգեբանությանը, ներառական կրթության հոգեբանական հայեցակարգերին ու հոգեբանական կրթությանն առնչվող թեմաներ։
Գիտաժողովին ներկա են լինելու ոլորտի առաջատար մասնագետներ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Եվրոպական մի շարք երկրներից։