Երևան Մոլն այն վայրն է, որտեղ շոփինգը վերածվում է ֆիեստայի։ Ամեն օր Երևան Մոլ են այցելում հազարավոր մարդիկ՝ թարմացնելու իրենց տունը, զգեստապահարանը, ստեղծելու հիշողություններ կամ պարզապես վայելելու հանգիստը։
Ընկերության առաքելությունը
Երևան Մոլը դարձնել նախընտրելի գնումների և ժամանցի վայր՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ, ինչպես նաև ապահովել շարունակական նորարարություն՝ հետևողականորեն կատարելով «Դարձի՛ր թվային» և հավատարմության պահպանման ռազմավարությունը:
Ընկերության հիմնարար արժեքներն են՝
• նորարարություն,
• պարտավորություն,
• ազնվություն,
• աշխատակիցների գերազանցություն,
• թիմային աշխատանք:
Երևան Մոլը հնարավորություն է ընձեռում ուսանողներին և նորավարտներին սկսելու իրենց աշխատանքային առաջին քայլերը՝ սպասարկման ոլորտում ձեռք բերելով մեծ փորձ, աշխատելով թիմային ջերմ մթնոլորտում և կատարելագործելով իրենց հմտությունները: Իսկ փորձառու մասնագետները, միանալով թիմին, հնարավորություն կունենան դրսևորելու իրենց մասնագիտական հմտությունները, զարգացնելու նոր հմտություններ, աշխատելու ոլորտի մասնագետների հետ և իրագործելու նորարար մտքեր:
Ընկերությունը մեծապես գնահատում և արժևորում է իր աշխատակիցներին, քանի որ հենց նրանք են բիզնեսի հիմքում՝ իրենց ամենօրյա աշխատանքով, ներդրումով և նվիրվածությամբ:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ։