Արզնի Կաթ՝ մեր գործն արդար է։
Ջանվելյան տոհմը գրեթե 300 տարի զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Մարատ Ջանվելյանը, շարունակելով իր տոհմի գործը 06.04.1995 թ․ հիմնադրեց «Արզնի Կաթ» ընկերությունը։
Ընկերության գերնպատակը սեփական կաթի արտադրություն հիմնելն ու զարգացնելն էր։ Մարատ Ջանվելյանը կարողացավ ստեղծել տարիներով աճող արտադրություն, որի հիմքը սեփական կովերի կաթն է, իսկ որակյալ կաթնամթերք ստանալու լավագույն գրավականը որակյալ կաթն է։
Ընկերության գործը շարունակելով՝ այժմ արդեն Արմեն Ջանվելյանը ավելացնում է ընկերության արոտավայրերի քանակը՝ ապահովելով արտադրանքի շարունակական աճը։
«Արզնի Կաթ»-ի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ կաթնամթերքն արտադրվում է սեփական տոհմային կենդանիների կաթից, ընդ որում՝ այդ կենդանիներն արածում են ընկերությանը պատկանող արոտավայրերում, որտեղ տարվա մեծ մասը հյութեղ և սննդարար խոտ է աճում։
Ընկերությունն այժմ իր սպառողին է ներկայանում անարատ կաթից պատրաստված մեծ տեսականիով, որը հնարավոր է գտնել Երևանի և մարզերի բոլոր խոշոր խանութներում և սուպերմարկետներում:
Ընկերությունը հավատարիմ է իր գաղափարախոսությանը և անում է առավելագույնը՝ որակյալ արտադրանք ունենալու և այն սպառողներին ներկայացնելու համար։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ։