Սիրելի՛ ուսանող,
Գիտենք, որ ուսումնառության ընթացքում հաճախ ես մտածում՝ «Իսկ ինչո՞ւ է կարևոր այս առարկան», «Արդյո՞ք ինձ պետք է այս դասընթացը», «Ինչպե՞ս եմ կիրառելու սա ապագա աշխատանքիս ժամանակ»։
Հենց այս հարցերին պատասխանելու, գիտելիքի՝ գործնական կյանքում կիրառելիությունը վեր հանելու նպատակով էլ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի շրջանակում քեզ համար կազմակերպել ենք ԲԱՆախոսություններ Գործի մասին։
Պետական և մասնավոր ոլորտների ԵՊՀ գործընկեր 12 կազմակերպությունների ներկայացուցիչներ իրենց բանախոսություններով կքննարկեն ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցեր, կտան քեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ։
ԲԱՆախոսությունները տեղի կունենան մայիսի 16-ին՝ ժամը 12։30-16։00-ն, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում և Ռուսական կենտրոնի դահլիճում (ԵՊՀ գրադարանի 2-րդ հարկ)։
Յուրաքանչյուրի օրակարգին հնարավոր է ծանոթանալ ստորև։
Օրակարգ
Վայրը՝ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի
Ռոբերտ Շումանի անվան սրահ
Ժամ | Թեմա | Բանախոս |
12․30-12․40 | Բացման խոսք | Էլինա Ասրիյան ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր |
12․40-12․55 | Հաշվարկների գիտության և ճարտարագիտության հայկական ժառանգության ստեղծման ճանապարհին՝ համաժամեցնելով համաշխարհային միտումներին | Սամվել Շուքուրյան ԵՊՀ ՏՏԿՀ կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր |
12․55-13․10 | Հարց-պատասխան | |
13․10-13․25 | Մասնագիտությունների ընտրությունը ՀՀ ներկա և ապագա տնտեսական իրողությունների համատեքստում | Վարդան Ջհանյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ |
13.25-13.35 | Հարց-պատասխան | |
13.35-13.50 | Ֆինանսական գրագիտություն | Արսեն Ավետիսյան «Թել-Սել» ԲԲԸ, նոր նախագծերի գնահատման և մշտադիտարկման բաժնի ղեկավար |
13.50-14.00 | Հարց-պատասխան | |
14․00-14․15 | «Fastex»-ը Հայաստանում | Արամ Ջիվանյան «Fastex» ընկերություն, խորհրդական |
14․15-14․25 | Հարց-պատասխան | |
14․25-14․40 | Աշխատաշուկայի մարտահրավերները | Նելլի Փուրթոյան «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի տնօրեն
|
14․40-14․50 | Հարց-պատասխան | |
14․50-15․05 | Գիտությունն ու կրթությունը հանուն բնություն-հասարակություն փոխկապակցման
| Ալլա Ալեքսանյան ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ, միջազգային կապերի և համագործակցության համակարգող, ավագ գիտաշխատող |
15․05-15․15 | Հարց-պատասխան | |
15․15-15․30 | Ամփոփում |
Վայրը՝ ԵՊՀ ռուսական կենտրոն
Ժամ | Թեմա | Բանախոս |
13․00-13․10 | Բացման խոսք | Ռաֆայել Բարխուդարյան ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր |
13․10-13․25 | Աշխատանք պետական մարմինների հետ | Կարեն Սարգսյան ՀՀ ֆինանսների նախարարություն, նախարարի խորհրդական
|
13.25-13.35 | Հարց-պատասխան | |
13.35-13.50 | Ֆինանսներ, ներդրումներ, ստարտափ էկոհամակարգ
| Կարեն Վարդանյան SAP Startup Factory ba BANA, Formula VC համահիմնադիր
|
13.50-14.00 | Հարց-պատասխան | |
14․00-14․15 | Արհեստական բանականություն | Գևորգ Աղեկյան Ֆասթ բանկ, մեքենայական ուսուցման ղեկավար |
14․15-14․25 | Հարց-պատասխան | |
14․25-14․40 | ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում տեսական և կիրառական հետազոտությունները և հետազոտական կրթության հիմքերը | Խաչատուր Մելիքսեթյան ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն
|
14․40-14․50 | Հարց-պատասխան | |
14․50-15․05 | Ոչ տեխնիկական մասնագիտությունները տեխնոլոգիական ոլորտում
| Նարեկ Ասլիկյան Armenian Code Academy, հիմնադիր տնօրեն
|
15․05-15․15 | Հարց-պատասխան | |
15․15-15-30
| ՄՌԿ մասնագիտությունը վերջին 10 տարիներին | Աննա Հարությունյան «ՖԼԵՇ» ՍՊԸ, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար |
15․30-15․40 | Հարց-պատասխան | |
15․40-15․50 | Ամփոփում |