Ստոխաստիկ, ինտեգրալ երկրաչափություն և հարակից ոլորտներ
-
Ստոխաստիկ, ինտեգրալ երկրաչափություն և հարակից ոլորտներ
-
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի հետ համատեղ 2025 թ․ հոկտեմբերի 6-10-ը նախատեսում է անցկացնել «Ստոխաստիկ, ինտեգրալ երկրաչափություն և հարակից ոլորտներ» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովի նպատակն է, համախմբել պատահական երկրաչափական օբյեկտների հետ աշխատող հետազոտողներին և պրակտիկանտներին, նպաստել ստոխաստիկ երկրաչափության, ինչպես նաև հարակից ոլորտների զարգացմանը, ներառյալ, կետային գործընթացների տեսության, ինտեգրալ երկրաչափության, ստերեոլոգիայի, տարածական վիճակագրության, ստոխաստիկ և ինտեգրալ երկրաչափության և այլ կիրառական ոլորտներ։