
Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրներ
-
Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրներ
-
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի և «YSU-Krisp AI Lab»-ի նախաձեռնությամբ ս․թ․ ապրիլի 28-30-ը կանցկացվի «Համակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի արդի խնդիրներ-2025» խորագրով գիտաժողովը, որի նպատակն է համախմբել hամակարգչային գիտության և կիրառական մաթեմատիկայի ոլորտներում աշխատող գիտնականներին, ինչպես նաև տրամադրել հարթակ նոր արդյունքները ներկայացնելու, մտքեր փոխանակելու և գիտական նոր կապեր հաստատելու համար։
Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն հետևյալ թեմաները՝
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 20-ը՝ ժամը 00:00, գրանցվել կայքէջում և ուղարկել զեկույցի կարճ ամփոփումները (1-2 էջի սահմաններում) LaTeX տարբերակով։ Զեկուցումների տևողությունը 20 րոպե է:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կապ հաստատել petros_petrosyan@ysu.am էլհասցեի միջոցով կամ դիմել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի գրասենյակ (հասցե՝ ք․ Երևան, Ալեք Մանուկյան 1)։