
Հաշվետու գիտաժողով-2025
-
Հաշվետու գիտաժողով-2025
-
Ս.թ. մայիսի 8-ին, 12-ին, 13-ին և 14-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա «Հաշվետու գիտաժողով-2025» գիտական միջոցառումը, որի հիմնական նպատակն է ամփոփել ԵՊՀ գիտական ստորաբաժանումների գործունեությունը, հնարավորություն ընձեռել ոլորտի առաջատար գիտնականներին և հետազոտողներին ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, գործունեության ուղղություններն ու տեսլականը:
Գիտաժողովը հնարավորություն կտա խթանելու գիտության տարբեր ոլորտների զարգացումը, իրազեկ լինելու հարակից, միջգիտակարգային ոլորտների գիտահետազոտական առաջընթացին, խորացնելու և ընդլայնելու գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և ֆակուլտետների գիտական համագործակցությունը:
Հիմնական գիտաժողովի շրջանակում ԵՊՀ գիտական ստորաբաժանումները և ֆակուլտետները ապրիլ-մայիս ամիսներին հանդես կգան լրացուցիչ սեմինարներով, ամփոփիչ կոնֆերանսներով՝ իրենց գործունեությունն առավել տեսանելի և հրապարակային դարձնելու նպատակով:
Հարցերի դեպքում, ինչպես նաև գիտաժողովի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու համար կապ հաստատել science@ysu.am էլհասցեի միջոցով կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ (+374 60) 710 185, ներքին՝ 11-85: