ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ (LՐԱՑՎԱԾ) Մարտի 2-8-ը ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցվելու է: Տեղեկացնում ենք, որ ՀՀ-ում Կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված` որոշվել է հանրապետությունում մեկ շաբաթով դադարեցնել ուսումնական գործընթացը: Այն կվերսկսի մարտի 9-ին: Լրացում (21։30)։ Տեղեկացնենք, որ որոշման համաձայն՝ այս ժամանակահատվածում աշխատանքի չեն ներկայանալու նաև ԵՊՀ բոլոր աշխատակիցները: