ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՎ ԴԱԴԱՐԵՑՎՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ (LՐԱՑՎԱԾ)
Մարտի 2-8-ը ՀՀ ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցվելու է:
![Government-decided-to-stop-the-educational-process](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/YJiuQnVmyu7Igo9FECG3l9aWmc.jpg?h=bccd1fa5&itok=pWV75tWR)
Տեղեկացնում ենք, որ ՀՀ-ում Կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված` որոշվել է հանրապետությունում մեկ շաբաթով դադարեցնել ուսումնական գործընթացը:
Այն կվերսկսի մարտի 9-ին:
Լրացում (21։30)։ Տեղեկացնենք, որ որոշման համաձայն՝ այս ժամանակահատվածում աշխատանքի չեն ներկայանալու նաև ԵՊՀ բոլոր աշխատակիցները: