ԵՊՀ-ում կանցկացվի նորարարական լուծումներով ստուգարք
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճ
Ս.թ. մայիսի 24-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում կանցկացվի ստուգարք-դատավարություն, որի նպատակն է մեկտեղելով ուսանողների ձեռք բերած մասնագիտական գիտելիքները և անգլերենի իմացությունը՝ խթանել լեզվական հմտությունների կատարելագործումը:
Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ և հրավիրյալ այլ հյուրեր: