«Համալսարանների և երրորդ սեկտորի կազմակերպությունների համագործակցությունը կրթական և երիտասարդական նախագծերի ոլորտում» խորագրով կոնֆերանս ԵՊՀ-ում
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 418 լսարան
Ս.թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 418 լսարանում կանցկացվի հայ-ռուսական գիտապրակտիկ կոնֆերանս՝ «Համալսարանների և երրորդ սեկտորի կազմակերպությունների համագործակցությունը կրթական և երիտասարդական նախագծերի ոլորտում» խորագրով:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվելու են Հայաստանի և Ռուսաստանի համալսարանների և հասարակական կազմակերպությունների համագործակցության շրջանակում կրթական ծրագրերը կատարելագործելու և համալսարանական կյանքում երիտասարդների դերակատարությունը մեծացնելու վերաբերյալ թեմաներ: