Տեղեկատվական հանդիպում
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց, 208 լսարան
«Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության շրջանակում ս.թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 208 լսարանում «ԳիտՍԵՐունդ» նախագծի համակարգող Արթուր Խալաթյանը կներկայացնի «STEM կրթության բարելավման նոր մեթոդաբանության կիրառում անդամ համալսարաններին կից դպրոցներում» ծրագրի նպատակներն ու կիրառման մեխանիզմները։