Դասախոսություն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, 201 լսարան
Ս.թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 201 լսարանում «Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետազոտության ու բուժման մարտահրավերները։ Տարածքային գենոմիքսի տեխնիկան՝ որպես վստահելի մեթոդ ենթաստամոքսային գեղձի կոլոիդ կարցինոմայի կառուցվածքի ու միկրոշրջապատի ուսումնասիրման համար» թեմայով դասախոսություն կկարդա հրավիրյալ դասախոս Լուսինե Դեմիրխանյանը:
Դասախոսությանը ներկա կլինեն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ամբիոնի և ֆակուլտետի աշխատակիցներ, բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի ուսանողներ և հրավիրյալ այլ հյուրեր: