Հանդիպում ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության դեսպանության ներկայացուցչի հետ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճ
Ս.թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա հանդիպում ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության դեսպանության լիազոր ներկայացուցչության ռեզիդենտ ներկայացուցիչ Սանդրա Սանտանայի հետ:
Այցի շրջանակում ռեզիդենտ ներկայացուցիչը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ իսպաներենին տիրապետող ուսանողների համար կընթերցի դասախոսություն՝ «Դոմինիկյան Հանրապետություն և Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր» թեմայով:
Հանդիպմանը ներկա կլինեն ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ։