ԵՊՀ-ում կհյուրընկալվի ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս.թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կանցկացվի հանդիպում ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ:
ԵՊՀ կատարած այցի շրջանակում դեսպանը կայցելի նաև Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ և կհանդիպի ինստիտուտի աշխատակիցների հետ։