«Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող նախագծի մեկնարկը ԵՊՀ-ում
Ս․թ․ հունվարի 30-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կտրվի «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» (KPI4HE) նախագծի մեկնարկը։
Միջոցառման ժամանակ կքննարկվեն բարձրագույն կրթության համակարգի կառավարմանն ու համալսարանների ռազմավարական պլանավորմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք կնպաստեն որակյալ ու ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության զարգացմանը Հայաստանում:
Միջոցառմանը ներկա կլինեն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: