«Պատերազմը, սահմանը և մշակույթը» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում
Ս.թ. ապրիլի 11-ին և 12-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն գիտության և կրթության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Համայնքը և հանրային մշակութային տարածքի փոխակերպումները հետխորհրդային Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի օրինակով» թեմայի շրջանակում կանցկացվի «Պատերազմը, սահմանը և մշակույթը» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
1. ժամանակակից սոցիալ-մշակութային գործընթացները սահմանին,
2. սահմանային ժառանգության պահպանության խնդիրները,
3. կրթությունը և կրթական նոր փոփոխությունները սահմանին,
4. սահմանային բնակավայրերի մշակութային և կրոնական լանդշաֆտի փոփոխությունները,
5. սահմանային բնակավայրերի տնտեսական գործընթացների փոխակերպումները,
6. պատերազմի ազդեցությունը սահմանային բնակավայրերի առօրեականության վրա:
Գիտաժողովն անցկացվելու է հայերենով և անգլերենով։
Մասնակցության համար մինչև ս.թ. մարտի 10-ը անհրաժեշտ է գրանցվել և զեկուցումներն ուղարկել հետևյալ հղումով՝ https://forms.gle/V9mxaGza59LShjMd9։
Հարցերի դեպքում կապ հաստատել հետևյալ էլհասցեի միջոցով՝ culturallandscape203@gmail.com։