«Հարկադրանքի դիվանագիտություն․ տեսությունը և կիրառությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում» թեմայով դասախոսություն ԵՊՀ պատմության ֆակուլտետում
ԵՊՀ պատմության ֆակուլտետ, 315 լսարան
Ս.թ. մարտի 15-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետի 315 լսարանում տեղի կունենա Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի ընդլայնված գիտական սեմինարը։
Սեմինար-քննարկումների շրջանակում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող, պ.գ.թ. Մուշեղ Ղահրիյանը կներկայացնի «Հարկադրանքի դիվանագիտություն․ տեսությունը և կիրառությունը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում» թեմայով դասախոսություն։
Դասախոսությանը ներկա կլինեն ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, «Կովկասագիտություն» կրթական ծրագրի ուսանողներ և թեմայով հետաքրքրված այլ անձինք։