Ուսուցողական–ճանաչողական դաս Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում
Ֆինանսական հաշտարարի գրասենյակ
Ս․թ․ մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները կայցելեն Ֆինանսական հաշտարարի գրասենյակ։
Այցի նպատակներն են «Դատական իրավունք և փաստաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ուսանողների՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի վերաբերյալ պրակտիկ գիտելիքների ձեռքբերումն ու ամրապնդումը։