«Մոլեկուլյար գենետիկական գործիքակազմի կիրառումը մակաբուծաբանության մեջ»․ դասախոսություն ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, 307 լսարան
Ս.թ. մարտի 28-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 307 լսարանում Վիեննայի բժշկական համալսարանի պրոֆեսոր Յուլիա Վալոչնիկը հանդես կգա «Մոլեկուլյար գենետիկական գործիքակազմի կիրառումը մակաբուծաբանության մեջ» թեմայով դասախոսությամբ (դասախոսության լեզուն՝ անգլերեն), որի շրջանակում կքննարկվեն նաև համատեղ աշխատանքները և կնախագծվեն հետագա ծրագրերը:
Դասախոսությանը ներկա կլինեն ֆակուլտետի աշխատակիցները, ուսանողները և հրավիրյալ այլ անձինք: