«Ադրբեջանական ԽՍՀ-ից և Լեռնային Ղարաբաղից փախստականների խնդիրները միջազգային իրավունքում» խորագրով գիտական միջոցառում ԵՊՀ-ում
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճ
Ս․թ․ հունիսի 20-ին՝ ժամը 9։30-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կանցկացվի «Ադրբեջանական ԽՍՀ-ից և Լեռնային Ղարաբաղից փախստականների խնդիրները միջազգային իրավունքում» խորագրով գիտական միջոցառում՝ նվիրված Փախստականների միջազգային օրվան։
Միջոցառմանը կմասնակցեն 20-ից ավելի ԵՊՀ գիտնականներ, դասախոսներ և հետազոտողներ։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով։
Գիտաժողովի մասին մանրամասները՝ այստեղ։