«Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթաց ԵՊՀ-ում
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, 111 լսարան
Ս.թ. 09.09-28.10 ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 111 լսարանում կանցկացվի ԵՊՀ-ի և «Fastex»-ի համագործակցությամբ իրականացվող «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ․ կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով դասընթացը:
Հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցները կընդգրկվեն հիմնական խմբում և կմասնակցեն շաբաթական երկու անգամ անցկացվող դասընթացին։
Ուսանողները հնարավորություն կունենան լսելու նաև հրավիրյալ բանախոսների ելույթներ։