Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավման վերաբերյալ հանդիպում ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճ
Ս.թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա առցանց հանդիպում Կոլորադոյի Բոլդեր համալսարանի ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում փորձագիտական թիմի հետ կքննարկվի Հայաստանի և հարևան երկրների միջև (Ախուրյան-Արաքս գետի համակարգում) անդրսահմանային ջրերի կառավարման վերաբերյալ հետազոտական համագործակցության առաջարկը։