Հոգեկան առողջության իրազեկման համաշխարհային օրվան նվիրված միջոցառում ԵՊՀ-ում
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Ս․թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Հոգեկան առողջության իրազեկման համաշխարհային օրվան։
Միջոցառման նպատակն է կրթական միջավայրում սովորողներին իրազեկել հոգեկան առողջության կարևորության, պահպանության և անձի բարեկեցության մասին։
Միջոցառմանը ներկա կլինեն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ ոչ միայն Փիլիսոփայության և հոգեբանության, այլև տարբեր ֆակուլտետներից։