«Գլոբալ բազմալեզվություն. գերմաներենի դերը միջմշակութային համատեքստում» խորագրով համաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճ
Ս.թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:00-17:30-ը, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա «Գլոբալ բազմալեզվություն. գերմաներենի դերը միջմշակութային համատեքստում» խորագրով միջազգային համաժողովի բացումը:
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 9:30-15:30-ն, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի 507 լսարանում սեմինարներ կվարեն DAAD դասախոս (ԳԱՓԾ) Յոհաննես Գերեոնսը և Հայաստանում գերմաներենի դասավանդման փորձագետ Իվ-Օլիվեր Թաուշվիցը:
Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 25-ը:
Համաժողովին և սեմինարներին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցի անուն-ազգանունը (հայերեն և անգլերեն), ինչպես նաև հեռախոսահամարը և դպրոցի կամ բուհի տվյալները ուղարկել d.philologie@ysu.am էլհասցեին: