ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակի հանդիսավոր նիստ
Հայաստան, Երևան, Արամ Խաչատրյան համերգասրահ
Ս.թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ:
Հանդիսության սկիզբը կմեկնարկի 18:30-ին կարմիր գորգի արարողությամբ, իսկ նիստի սկիզբը ԵՊՀ հիմնով կազդարարվի 19:00-ին:
Ողջույնի խոսքով հանդես կգան Հովհաննես Հովհաննիսյանը (ԵՊՀ ռեկտոր), Կառլեն Խաչատրյանը (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան), Վահե Հովհաննիսյանը (ՀՀ ֆինանսների նախարար), Հայկ Ստեփանյանը («Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն):
Մուտքը՝ հրավիրատոմսերով: