«Բրենդի էվոլյուցիան թվային դարաշրջանում. ինչպե՞ս են բանկերը վստահություն և հավատարմություն ձևավորում» թեմայով դասընթաց ԵՊՀ-ում
ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 1-ին հարկ, Ռուսական կենտրոն
Ս.թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ռուսական կենտրոնում Երևանի պետական համալսարանի շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակում կիրականացվի «Բրենդի էվոլյուցիան թվային դարաշրջանում. ինչպե՞ս են բանկերը վստահություն և հավատարմություն ձևավորում» թեմայով դասընթաց։