«Քննադատական մտածողություն». ակադեմիական և վարչական անձնակազմի վերապատրաստում ԵՊՀ-ում
ԵՊՀ 6-րդ մասնաշենք, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, 335 լսարան
Ս.թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 335 լսարանում «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն դասընթացների մշակում և իրականացում ԵՊՀ դասախոսների և ուսանողների համար» նախագծի շրջանակում կմեկնարկի ԵՊՀ ակադեմիական և վարչական անձնակազմի՝ «Քննադատական մտածողություն» թեմայով վերապատրաստումը:
Վերապատրաստման առաջին ժամը կանցկացվի 11:00-12:30-ին, իսկ երկրորդ ժամը՝ 14:30-16:00-ն:
Վերապատրաստողներ.
Սերոբ Խաչատրյան (Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ),
Լիլիթ Սարգսյան (Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ):
Ծրագրի մանրամասները՝ այստեղ: