«Հայաստան-Վրաստան-Իրան փոխհարաբերությունների վերաբերյալ ուսումնասիրությունների ինտեգրումը կրթական գործընթացներում» խորագրով քննարկում ԵՊՀ-ում
ԵՊՀ 6-րդ մասնաշենք, Պատմության ֆակուլտետ, 318 սենյակ
Ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի և Վրացագիտության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստան-Վրաստան-Իրան փոխհարաբերությունների վերաբերյալ ուսումնասիրությունների ինտեգրումը կրթական գործընթացներում» խորագրով:
Քննարկմանը ներկա կլինի Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: