ԵՊՀ ՈՒԳԸ ընդլայնված նիստը
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս․թ․ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կկայանա ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության ընդլայնված նիստը, որի ընթացքում ՈՒԳԸ կիսամյակային գործունեության ծրագիրն ամփոփող ելույթով հանդես կգա ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանը:
Կներկայացվի ՈՒԳԸ ստորաբաժանումների վարկանիշային աղյուսակը՝ ըստ կիսամյակային գործունեության ծրագրերի արդյունքների, ինչպես նաև կպարգևատրվեն 2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի ընթացքում ակտիվ գործունեություն ծավալած լավագույն ՈՒԳԸ-ականները: