«Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ» խորագրով գիտաժողով ԵՊՀ-ում
Ս.թ. հոկտեմբերի 9-10 ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կանցկացվի «Քաղաքագիտությունն և միջազգային հարաբերություններ» խորագրով ամենամյա երկրորդ գիտաժողովը։ 2025 թվականի գիտաժողովն ունի «Հետխորհրդային փոխակերպումներ. աշխարհաքաղաքականություն, ազգաշինություն և զարգացում» ենթախորագիրը։
Հայտադիմումներն ընդունվում են միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության բոլոր բնագավառներից։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Հայտադիմումն անհրաժեշտ է .doc, .docx կամ .pdf ձևաչափով ուղարկել conference.int.rel@ysu.am էլհասցեին։
Կարևոր ժամկետներ
Զեկուցումների ներկայացման վերջնաժամկետը՝ մայիսի 31, Երևանի ժամանակով (GMT+4)
Հանձնաժողովի որոշման մասին ծանուցումը՝ հունիսի 25
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 1
Գիտաժողովի ծրագրի հրապարակումը՝ սեպտեմբերի 15
Լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ։