«Սերը տարբեր գիտակարգերի աչքերով» պանելային քննարկում ԵՊՀ-ում
ԵՊՀ գրադարանի մասնաշենք, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Ռոբերտ Շումանի անվան սրահ, 1-ին հարկ
Ս.թ. փետրվարի 14-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում կկազմակերպվի պանելային քննարկում՝ «Սերը տարբեր գիտակարգերի աչքերով» խորագրով:
Մասնագիտական քննարկումներ կծավալվեն աստվածաբանության, ազգագրության, հոգեբանության և կենսաբանության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Բանախոսներ
Դավիթ Հայրապետյան (հ.գ.թ., ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ),
Սեդա Մարության (կ.գ.դ., ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ),
Հրանուշ Խառատյան (պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող)
Լուսինե Թումանյան (հ․գ․թ․, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս)
Գրանցումը՝ այստեղ: