«Եվրոպական ուսումնասիրությունների «ժան Մոնե» գերազանցության կենտրոն. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն (DeHuRiS)» ծրագրի պաշտոնական մեկնարկը ԵՊՀ-ում
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, Ռոբերտ Շումանի անվան սրահ
Ս.թ. փետրվարի 27-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում կմեկնարկի «Եվրոպական ուսումնասիրությունների «ժան Մոնե» գերազանցության կենտրոն. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն (DeHuRiS)» ծրագիրը:
Միջոցառման ընթացքում կազմակերպվելու է «Զարգացնել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և անվտանգությունը Հայաստանում՝ տարածաշրջանային ցնցումների պայմաններում» թեմայով պանելային քննարկում։
Բացման խոսքով հանդես կգան Հովհաննես Հովհաննիսյանը (ԵՊՀ ռեկտոր), Ֆրենկ Հեսը (Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ):
Միջոցառմանը կմանսակցեն Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: