«Չինական Ամանորը՝ հայ ուսանողների աչքերով» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Չինարենի և չին մշակույթի կենտրոն, 405 լսարան
Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չին մշակույթի կենտրոնում տեղի կունենա «Չինական Ամանորը՝ հայ ուսանողների աչքերով» խորագրով բաց դաս: Միջոցառման ընթացքում ուսանողները հանդիսատեսին և հյուրերին կներկայացնեն զեկուցում, երաժշտական համարներ, բանաստեղծություններ:
Միջոցառմանը ներկա են լինելու Տ. Եփրեմյանը (ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ), Ս. Նավասարդյանը (ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ), ինչպես նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության և ԲՊՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի ներկայացուցիչներ։
Մուտքն ազատ է։