«Ներդրումային գրագիտություն» խորագրով դասախոսություն ԵՊՀ-ում
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, 503 ընթերցասրահ
Ս.թ. մարտի 6-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 503 ընթերցասրահի մեծ սրահում «Armenian Code Academy»-ի հետ համագործակցության շրջանակում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Ներդրումային գրագիտություն» խորագրով դասախոսություն:
Դասախոսության ընթացքում կքննարկվեն հետևյալ հարցերը.
- ինչու՞ են ներդրումները կարևոր. ինչպե՞ս կատարել ներդրումներ
- ինչո՞ւ է «բարձի տակ պահած» գումարը ժամանակի ընթացքում կորցնում իր արժեքը
- ի՞նչ ներդրումային գործիքներ կան. ինչպե՞ս ընտրել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային ֆոնդեր
- ինչպե՞ս կազմել ճիշտ ներդրումային պորտֆել
- որտե՞ղ և ինչպե՞ս գնել արժեթղթեր