«Հավաքական գործողության հիմքում ընկած սոցիալ-հոգեբանական գործընթացները ռեպրեսիվ համատեքստերում» խորագրով դասախոսություն ԵՊՀ-ում
Ս.թ. մարտի 4-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի կունենա «Հավաքական գործողության հիմքում ընկած սոցիալ-հոգեբանական գործընթացները ռեպրեսիվ համատեքստերում» խորագրով դասախոսություն:
Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի «Հանրային գործընթացների ուսումնասիրություններ» գիտական խումբը կհյուրընկալի «Պատկանելություն, ազդելու կարողություն և քաղաքացիական գործողություն. հետհեղափոխական և (հետ)պատերազմական Հայաստանում քաղաքացիության ըմբռնումը սոցիալ-հոգեբանական հայացքով» գիտական դրամաշնորհային ծրագրի միջազգային համաղեկավար, սոցիալական-քաղաքական հոգեբան, Կոնֆլիկտի և բռնության ուսումնասիրությունների միջառարկայական կենտրոնի (Բիլեֆելդի համալսարան, Գերմանիա) պրոֆեսոր Արին Այանյանին:
Դասախոսությունը նախատեսված է ինչպես ուսանողների, այնպես էլ հոգեբանության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության և հարակից այլ ոլորտների հետազոտողների համար:
Աշխատանքային լեզուն անգլերենն է: Ըստ անհրաժեշտության՝ կիրականացվի հաջորդական թարգմանություն:
Մուտքն ազատ է:
Գրանցումը՝ այստեղ: