«Դասագրքաստեղծման մարտահրավերներն ու լուծումները. հանդիպում դասագրքերի հեղինակների հետ» խորագրով հանդիպում-քննարկում ԵՊՀ-ում
Ս.թ. մարտի 14-ին՝ ժամը 14:30-16:00-ն, ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի 503 ընթերցասրահում տեղի կունենա «Դասագրքաստեղծման մարտահրավերներն ու լուծումները. հանդիպում դասագրքերի հեղինակների հետ» խորագրով հանդիպում-քննարկում:
Հանդիպման բանախոսներն են.
Սմբատ Գոգյան («Մաթեմատիկայի» 5-8-րդ դասարանների դասագրքերի համահեղինակ, «Քառակուսի» հիմնադրամի տնօրեն)
Սոկրատ Մկրտչյան («Մաթեմատիկայի» 1-4-րդ դասարանների դասագրքերի հեղինակ)
Արաքս Մանուչարյան («Հասարակագիտության» 7-րդ և 10-րդ դասարանների դասագրքերի համահեղինակ, դպրոցում ֆինանսական գրագիտության առարկայի ներդրման ջատագով)
Քննարկումը ծավալվելու է հետևյալ հարցերի շուրջ.
Որո՞նք են դասագրքերի ստեղծման և գնահատման տարբեր փուլերին բնորոշ դժվարություններն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները:
Սովորողների նախասիրությունները, սոցիալական մեդիան և նոր տեխնոլոգիաներն ինչպիսի՞ ազդեցություն ունեն մաթեմատիկայի ուսուցման, դասագրքերի բովանդակության վրա:
Ինչպիսի՞ն են մաթեմատիկայի դասավանդման հեռանկարները՝ հաշվի առնելով արհեստական բանականության և մեքենայական ուսուցման զարգացումները:
Որո՞նք են նոր դասագրքերում կիրառված նորարարական մոտեցումները, գաղափարներն ու անսովոր լուծումները:
Մաթեմատիկա և ֆինանսական գրագիտություն, մաթեմատիկա և 21-րդ դարի հմտություններ:
Դասագրքերի մասնակցային բարելավում՝ ուսուցիչների և աշակերտների արձագանքների ներառման միջոցով: