«Սոցիալական համերաշխությունը՝ պետականության ամրապնդման հիմք» խորագրով միջազգային գիտաժողով
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի, կիրառական սոցիոլոգիայի գետահետազոտական լաբորատորիայի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ ս․թ․ ապրիլի 4-6-ը ԵՊՀ Ծաղկաձորի հյուրատանը կանցկացվի «Սոցիալական համերաշխությունը՝ պետականության ամրապնդման հիմք» խորագրով միջազգային գիտաժողովը։
Գիտաժողովի նպատակն է քննարկել սոցիալական համախմբվածության, հավաքական ինքնության և քաղաքացիական ներգրավվածության դերը պետական հաստատությունների ամրապնդման, ազգային միասնության խթանման և կայուն զարգացման ապահովման գործում։ Այն նպատակ ունի համախմբելու գիտնականներին, քաղաքականություն մշակողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ քննարկելու սոցիալական վստահության բարձրացման, հասարակական բաժանարար գծերի նվազեցման և ընդգրկուն կառավարման խթանման ռազմավարությունները՝ որպես ամուր և համախմբված պետության հիմնասյուներ։
Գիտաժողովին մասնակցելու են դասախոսներ և հետազոտողներ Բեռնի համալսարանից (Շվեյցարիա), Ստավանգերի համալսարանից (Նորվեգիա) և Սանկտ Պետերբուրգի բարձրագույն տնտեսագիտական դպրոցից։