«Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում․ հարմարվողականություն, կայունություն և արտադրական գործընթաց»․ գիտաժողով ԵՊՀ-ում
Ս․թ․ մարտի 21-ին և 22-ին՝ ժամը 10։00-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում․ հարմարվողականություն, կայունություն և արտադրական գործընթաց» խորագրով գիտաժողով։
Գիտական այս միջոցառման նպատակն է քննարկել հիդրոօդերևութաբանության, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոլոգիական անվտանգության ապահովման բնագավառում հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների զարգացման ձեռքբերումներն ու հեռանկարները, բացահայտել և վերհանել հիդրոօդերևութաբանության ոլորտում առկա խնդիրները, զարգացման օրինաչափությունները և հեռանկարները, գնահատել վերջինիս դերը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում, վերլուծել և գնահատել շրջակա միջավայրի արդի վիճակը, կլիմայի փոփոխության հիմնահարցերը։
Գիտաժողովի շրջանակում կքննարկվեն նաև ժամանակակից հասարակության զարգացման և էկոհամակարգի իրավական կարգավորման տնտեսակառավարման հիմնախնդիրները, ինչպես նաև բնապահպանական և հիդրոօդերևութաբանական կրթության գերակա խնդիրները։