«Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ»․ սեմինար-քննարկում ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս․թ․ մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի կունենա «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» խորագրով միջֆակուլտետային սեմինար-քննարկում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Սեմինարի շրջանակում կքննարկվեն հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ, վեր կհանվեն ոլորտում առկա խնդիրները և անդրադարձ կկատարվի տարաբնույթ այլ հարցերի։