ԵՊՀ-ում կկայանա Ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համակարգչային դահլիճ
Ս․թ․ մարտի 24-ին՝ ժամը 10։00-ին, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համակարգչային դահլիճում (ԵՊՀ 3-րդ մասնաշենք, 4-րդ հարկ) կանցկացվի Ինֆորմատիկայի հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլը։
Օլիմպիադայի եզրափակիչ փուլին կմասնակցեն 48 դպրոցականներ՝ տարիքային երկու խմբերով։