Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տարեկան գիտաժողով
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Ս․թ․ մարտի 27-ին և 28-ին՝ ժամը 14։00-ին, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ կանցկացվի տարեկան երկօրյա գիտաժողով։
Գիտաժողովի շրջանակում տարբեր լաբորատորիաներում կատարվող գիտահետազոտական աշխատանքների վերաբերյալ զեկուցումներով հանդես կգան ամբիոնի վարիչներ, գիտաշխատողներ, դասախոսներ:
Գիտական միջոցառմանը ներկա կգտնվեն ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը: