Միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահ
Ս.թ. ապրիլի 7-ին՝ ժամը 13։00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում Անձնակազմի կառավարման բաժնի և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կանցկացվի օծանելիքի պատրաստման վարպետության դաս՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:
Միջոցառման շրջանակում համալսարանականները հնարավորություն կունենան ծանոթանալու օծանելիքի պատրաստման հիմնական սկզբունքներին, ինչպես նաև մասնագետի օգնությամբ համադրելու տարբեր բույրեր՝ ստեղծելով իրենց անհատական օծանելիքը: