ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան լսարանի վերաբացում ԵՊՀ պատմության ֆակուլտետում
ԵՊՀ 6-րդ մասնաշենք, Պատմության ֆակուլտետ
Ս.թ. ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի կունենա ՀՀ Ազգային հերոս, Պատմության ֆակուլտետի շրջանավարտ Թաթուլ Կրպեյանի անվան լսարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցեն Հովհաննես Հովհաննիսյանը (ԵՊՀ ռեկտոր), Վահագն Խաչատրյանը («Արմենիա Վայն» ընկերության տնօրեն), Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամները, մարտական ընկերները: