ԵՊՀ հումանիտար հետազոտությունների ինստիտուտի տարեկան հաշվետու գիտաժողով
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ, Շահե արք. Աճեմյանի անվան գրադարան
Ս.թ. ապրիլի 28-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Շահե արք. Աճեմյանի անվան գրադարանում տեղի կունենա Հումանիտար հետազոտությունների ինստիտուտի տարեկան հաշվետու գիտաժողովը: Ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կներկայացնեն իրականացված գիտահետազոտական աշխատանքների տարեկան ամփոփիչ հաշվետվությունը:
Կներկայացվեն զեկույցներ ուսումնասիրված առավել հետաքրքիր թեմաների վերաբերյալ: