Հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս.թ. մարտի 29-ին՝ ժամը 14:15-ին, ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում Երևանի պետական համալսարանի և ՀՀ ֆինանսների նախարարության համագործակցության շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվելու են ՀՀ ֆինանսների նախարարության նպատակները և հիմնական գործառույթները մակրոտնտեսական քաղաքականության մշակման և իրականացման գործում:
Հանդիպմանը ներկա են լինելու ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը, ՄՌԿ վարչության պետ Ծովինար Բարսեղյանը, մակրոտնտեսական քաղաքականության վարչության մասնագետները։