«Նոր մարտահրավերներ կրթական համակարգում և լեզվական նոր իրականություն». միջազգային միջգիտակարգային գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը կանցկացվի ս․թ․ ապրիլի 27-28-ը՝ ժամը 09։00-ից, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)։
Գիտաժողովը նվիրված է աշխարհում կրթության, հատկապես գերմաներենի դերին և ոլորտային այլ հիմնախնդիրների։ Գերմաներենը հնարավորություն է տալիս ստեղծելու միջգիտակարգային կապ լեզվի, գրականության, հասարակության և քաղաքագիտության միջև։
Միջազգային գիտաժողովին զեկուցմամբ հանդես են գալու ԵՊՀ-ի և հայաստանյան այլ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված հրավիրյալ պրոֆեսորներ Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Մոլդովայից և Վրաստանից:
Գիտաժողովի աշխատանքային լեզուն գերմաներենն է: