Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
053101.02.6 - Քիմիա
Մասնագիտացումը՝
053101.02.6 - Դեղագործական քիմիա
Շնորհվող որակավորումը՝
Քիմիայի բակալավր
Ծրագրի ուստարին՝
2022/2023
Ուսուցման ձևը՝
Հեռակա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1602 | Անգլերեն-2 | 4 |
2-րդ կիսամյակ
5 ժամ/շաբ.
գործ. – 20 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1602/Բ01
1. Դասընթացի նպատակ
1. լեզվական իրազեկության զարգացում՝ գիտելիքներ և կարողություններ բառապաշարի, շարահյուսության, ինչպես նաև օտար լեզվի որպես համակարգի այլ առանձնահատկությունների մասին,
2. հաղորդակցական գործընթացների և խոսքային գործունեության մեջ ուսանողների ներգրավման մակարդակի բարձրացում, 3. մասնագիտական բառապաշարի ուսուցման կարողությունների և հմտությունների զարգացում, 4. մասնագիտական տեքստերի ընկալման կարողությունների զարգացում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ընկալել, հասկանալ, մեկնաբանել մասնագիտական տեքստերի բովանդակությունն ու կառուցվածքը, 2. տիրապետել մասնագիտական և ընդհանուր բառապաշարի հենքային շերտերին՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակադրմամբ, 3. ցուցաբերել մասնագիտության ոլորտում անգլերեն լեզվով ինքնուրույն աշխատանք կատարելու սկզբունքների իմացություն բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնել գրավոր և բանավոր մասնագիտական տեքստերի ընթերցում, վերարտադրում և թարգմանություն, 5. ձևավորել և ներկայացնել բանավոր կապակցված խոսք՝ ուսումնասիրվող մասնագիտական թեմաների վերաբերյալ, 6. արտահայտել և հիմնավորել կարծիք՝ երկխոսության մեջ մտնելով համակուրսեցիների հետ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
1. լեզվական իրազեկության զարգացում՝ գիտելիքներ և կարողություններ բառապաշարի, շարահյուսության, ինչպես նաև օտար լեզվի որպես համակարգի այլ առանձնահատկությունների մասին,
2. հաղորդակցական գործընթացների և խոսքային գործունեության մեջ ուսանողների ներգրավման մակարդակի բարձրացում, 3. մասնագիտական բառապաշարի ուսուցման կարողությունների և հմտությունների զարգացում, 4. մասնագիտական տեքստերի ընկալման կարողությունների զարգացում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք, 3. անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք, 4. ինքնուրույն աշխատանք 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է գրավոր աշխատանքով և բանավոր ստուգմամբ:
1. գրավոր ստուգում (թեստ՝ անցած լեզվական նյութի հիման վերաբերյալ), 2. բանավոր ստուգում (կարդալ, թարգմանել և վերատադրել մասնագիտական տեքստը): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. մասնագիտական լեզվի բառապաշարարի առանձնահատկություններ
2. անգլերենով մասնագիտական գրավոր և բանավոր տեքստերի տեսակների վերլուծություն 3. դասախոսության ընթացքում նյութի կարևոր առանցքային կետերի գրառում 4. տարբեր աղբյուրներից մասնագիտական տեղեկատվության առանձին մասերի համադրում և շարադրում 5. գրավոր տեքստերի վերաձևակերպում մասնագիտական բառապաշարի օգտագործմամբ: |
||
1205 | Չինարեն-1 | 4 |
1-ին կիսամյակ/աշնանային
4 ժամ/շաբ.
Գործն.-4
ՊԱՐՏԱԴԻՐ
1205/Բ14
1. Դասընթացի նպատակ
· Ուսանողի մոտ չինարենի բանավոր և գրավոր հաղորդակցման հիմք ստեղծելը:
· Չինարենի գործնական տիրապետումը` առօրյա հաղորդակցման եզրերում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. հիմնական գիտելիք և իմացություն
· ներկայացնելու չինարենի հնչյունական, գրային և քերականական համեմատաբար պարզ հասկացությունների հիմնական օրինաչափությունները: · ներկայացնի չինարենի ձևաբանական և շարահյուսական համակարգին բնորոշ հիմնական օրինաչափությունները: բ. գործնական կարողություններ · օգտագործել 150-200 հերոգլիֆ տարբեր թեմաներով թարգմանութ- յունների ժամանակ (չինարենից հայերեն և հակառակը): · գրել համառոտ նկարագրական տեքստեր: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · կիրառել հաճախ օգտագործվող արտահայտություններ, որոնք թույլ կտան նրան ներկայացնել ինքն իրեն, ընտանիքին և մյուսներին, պարզ տերմիններով հարցնել և տալ տեղեկություն իր երկրի, բնակավայրի, տարվա եղանակների, ամիսների, շաբաթվա օրերի, կլիմայի, ուսումնական հաստատության, իր աշխատանքային օրվա, տնային պայմաններում գործածվող առարկաների, իրեն պատկանող իրերի և այն մարդկանց մասին, որոնց ճանաչում է: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ուսանողի մոտ չինարենի բանավոր և գրավոր հաղորդակցման հիմք ստեղծելը:
· Չինարենի գործնական տիրապետումը` առօրյա հաղորդակցման եզրերում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Լսողական
Տեսողական Լսատեսո ղական 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Առանց ընթացիկ քննության, ստուգարք
Ստուգման մեթոդը՝ գրավոր, բանավոր և լսողական հարցում, որն իրականացվում է թեստային առաջադրանքների ձևով: Առաջադրանքները 3-ն են, որոնցից առաջինը՝ գրավոր, երկրորդը՝ բանավոր և երրորդը՝ լսողական 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1.Քերականություն
2.Գրավոր խոսք 3.Բանավոր խոսք 4. Լսողական հմտություններ |
||
1608 | Ֆրանսերեն-1 | 4 |
1-ին կիսամյակ
5 ժամ/շաբ.
գործն. 20 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1608/Բ31
1. Դասընթացի նպատակ
· Զարգացնել ծրագրային թեմատիկայի սահմաններում բառային և քերականական հմտություններ
· Ձևավորել մասնագիտական թեմաների շուրջ մենախոսական և երկխոսական կարողություններ · Ձևավորել մասնագիտական տեքստերի բանավոր և գրավոր թարգմանության կարողություններ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. մատնանշելու մասնագիտական տեքստերի լեզվաոճական առանձնահատկությունները 2. տարրորոշելու մասնագիտական տերմինները համատասխան տեքստերում 3. սահմանելու մասնագիտական տեքստերի թարգմանության դժվարությունները բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. մեկնաբանելու մասնագիտական տեքստերի բառաքերականական դժվարությունները 5. մենախոսելու մասնագիտական թեմաների շուրջ 6. թարգմանելու (գրավոր-բանավոր) մասնագիտական տեքստեր գ. փոխանցելի կարողություններ 7. թարգմանելու հմտություններ 8. բառարաններից օգտվելու կարողություններ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Զարգացնել ծրագրային թեմատիկայի սահմաններում բառային և քերականական հմտություններ
· Ձևավորել մասնագիտական թեմաների շուրջ մենախոսական և երկխոսական կարողություններ · Ձևավորել մասնագիտական տեքստերի բանավոր և գրավոր թարգմանության կարողություններ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք
· հանձնարարված գրականության ընթերցում, քննարկումներ, ինքնուրույն հետազոտություն, խմբային աշխատանք · դասավանդման նորարական մեթոդներ, ինտերակտիվ և այլն: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բանավոր հարցման ձևով` անցած նյութի հիման վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Présentations et usages
· La famille - les âges de la vie · Le temps qui passe · Le physique - l’apparence · Les activités quotidiennes |
||
1803 | Թյուրքերեն-1 | 4 |
1-ին՝ աշնանային
4 ժամ / շաբ.
գործ. – 4 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1803/Բ13
1. Դասընթացի նպատակ
· սովորեցնել ժամանակակից գրական թուրքերեն
· ձևավորել թուրքերեն տեքստեր վերարատադրելու ունակություններ զարգացնել հայերենից թուրքերեն և թուրքերենից հայերեն տեքստեր թարգմանելու հմտությունները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու թուրքերենի հնչյունական համակարգը 2. սահմանելու թուրքերենի քերականական առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. վերարտադրելու թուրքերեն պարզ նախադասություններ թարգմանելու թուրքերենից հայերեն և հայերենից թուրքերեն պարզ տեքստեր: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· սովորեցնել ժամանակակից գրական թուրքերեն
· ձևավորել թուրքերեն տեքստեր վերարատադրելու ունակություններ զարգացնել հայերենից թուրքերեն և թուրքերենից հայերեն տեքստեր թարգմանելու հմտությունները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. թուրքերեն տեքստերի ընթերցում, թարգմանություն
2. տեքստերի և վարժությունների կազմում 3. քերականական և բառապաշարային առանձնահատկությունների վերլուծություն և մեկնաբանություն 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բանավոր հարցման ձևով` անցած նյութի հիման վրա: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1՝ Ժամանակակից թուրքերենի հնչյունական համակարգը:
Թեմա 2՝ Գոյականի թիվը, հոլովը, պատկանելիության ածանցները թուրքերենում: Թեմա 3՝ Հրամայական եղանակ, բայի անորոշ ձևը: Թեմա 4՝ Անվանական ստորոգյալի կազմությունը թուրքերենում: Թեմա 5՝ Ներկա-շարունակական ժամանակաձևը ժամանակակից թուրքերենում: |
||
1604 | Գերմաներեն - 1 | 4 |
1-ին կիսամյակ
5 ժամ/շաբ.
գործ.-20 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1604/Բ 31
1. Դասընթացի նպատակ
· տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում,
· ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. իմանալ արտասանական նորմերը և հնչաբանական յուրահատկությունները, 2. պատկերացում կազմել ուսուցման տվյալ փուլում նախատեսված բառապաշարի մասին, 3. ունենալ անհրաժեշտ գիտելիքներ գերմաներենի ելակետային քերականական կառույցների մասին: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. ճիշտ արտաբերել գերմաներենի առանձին հնչյունները և դրանց արտասանական տարբերակները, 5. հասկանալ և խոսքում գործադրել այս փուլի համար անհրաժեշտ բառապաշարը, 6. ձեռք բերած քերականական գիտելիքների հիման վրա կառուցել նախադասություններ և կիրառել դրանք խոսքում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 7. ընկալել և մեկնաբանել գերմաներենի արտասանական յուրահատկությունները, 8. կազմել գերմաներենին բնորոշ բառային կաղապարներ, 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում,
· ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք,
2. ինքնուրույն աշխատանք, 3. խմբային աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բանավոր հարցման ձևով` անցած նյութի հիման վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Գերմաներենի արտասանական նորմերը: Արտասանություն և գրություն: Հնչյունաբանական տառադարձություն: Գերմաներենի ձայնավորական և բաղաձայնական համակարգերը:
2. Քերականական կարգեր, դրանց արտահայտման միջոցները գերմաներենում: Գոյականի, ածականի և բայի ձևաբանական ու քերականական նշանակությունները: Գոյականի հոլովման տիպերը: Հոլովների նշանակությունը և գործածությունը: Ածականի համեմատության աստիճանները: Համեմատության աստիճանների կարգ: Բայի ձևաբանական տիպերը: Լիիմաստ և սպասարկու բայեր: Նախդիրների գործառույթը նախադասության մեջ: 3. Պարզ նախադասություն, դրա շարադասությունը: Ուղիղ և շրջուն շարադասություն, դրանց առանձնահատկությունները: Թեմատիկ բառապաշարն ընդգրկում է հետևյալ թեմաները՝ «Ընտանիք», «Իմ մասնագիտությունը», «Համալսարան», «Իմ հանգստյան օրը», «Ճանապարհորդություն», «Գերմանիա»: |
||
1602 | Անգլերեն-1 | 4 |
1-ին կիսամյակ
5 ժամ / շաբ.
գործ. – 20 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1602/Բ 01
1. Դասընթացի նպատակ
1. ընդհանուր անգլերենի (General English) հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
2. մասնագիտական անգլերենի (Professional English) հիմունքների ներմուծում, 3. հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, 4. մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն 2. Կրթական վերջնարդյունքներ
ա . մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. բացատրել անգլերենի քերականության հիմունքները և ճիշտ կիրառել քերականական կառույցները , 2. ներկայացնլ մասնագիտական բառային ֆոնդի հիմնական հասկացությունները, բ . գործնական մասնագիտական կարողություններ. 3. կիրառել գրավոր խոսքի հիմնական հմտությունները, 4. հաղորդակցվել ընդհանուր և մասնագիտական թեմաներով՝ կիրառելով բանավոր խոսքի հիմնական հմտությունները, գ . ընդհանրական /փոխանցելի/ կարողությունները (եթե այդպիսիք կան). 5. օգտվել մասնագիտությանն առնչվող տեղեկատվական աղբյուրներից , 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
1. ընդհանուր անգլերենի (General English) հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
2. մասնագիտական անգլերենի (Professional English) հիմունքների ներմուծում, 3. հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, 4. մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ
2. անհատական և խմբային աշխատանք 3. անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք 4. ինքնուրույն աշխատանք 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է գրավոր աշխատանքով և բանավոր ստուգմամբ:
1. գրավոր ստուգում (թեստ անցած լեզվական նյութի հիման վերաբերյալ): 2. բանավոր ստուգում (կարդալ, թարգմանել և վերատադրել մասնագիտական տեքստը): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. անգլերենի քերականական կառույցները
2. ընդհանուր բառապաշարի զարգացում 3. մասնագիտական անգլերենի հիմնական բառապաշարը 4. մասնագիտական անգլերեն լեզվով գրավոր և բանավոր տեքստերի տեսակների ներմուծում |
||
1205 | Չինարեն-2 | 4 |
2-րդ կիսամյակ/գարնանային
4 ժամ/շաբ.
Գործն.-4
ՊԱՐՏԱԴԻՐ
1205/Բ14
1. Դասընթացի նպատակ
· Ուսանողի մոտ չինարենի բանավոր և գրավոր հաղորդակցման հիմք ստեղծելը:
· Չինարենի գործնական տիրապետումը` առօրյա հաղորդակցման եզրերում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. հիմնական գիտելիք և իմացություն
· ներկայացնելու չինարենի հնչյունական, գրային և քերականական համեմատաբար պարզ հասկացությունների հիմնական օրինաչափությունները: · ներկայացնելու չինարենի ձևաբանական և շարահյուսական համակարգին բնորոշ հիմնական օրինաչափությունները: բ. գործնական կարողություններ · օգտագործել 150-200 հերոգլիֆի տարբեր թեմաներով թարգմանութ յունների ժամանակ (չինարենից հայերեն և հակառակը): · գրել համառոտ նկարագրական տեքստեր: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · կիրառել հաճախ օգտագործվող արտահայտություններ, որոնք թույլ կտան նրան ներկայացնել ինքն իրեն, ընտանիքին և մյուսներին, պարզ տերմիններով հարցնել և տալ տեղեկություն իր երկրի, բնակավայրի, տարվա եղանակների, ամիսների, շաբաթվա օրերի, կլիմայի, ուսումնական հաստատության, իր աշխատանքային օրվա, տնային պայմաններում գործածվող առարկաների, իրեն պատկանող իրերի և այն մարդկանց մասին, որոնց ճանաչում է: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ուսանողի մոտ չինարենի բանավոր և գրավոր հաղորդակցման հիմք ստեղծելը:
· Չինարենի գործնական տիրապետումը` առօրյա հաղորդակցման եզրերում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Լսողական
Տեսողական Լսատեսո ղական 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Առանց ընթացիկ քննության, ստուգարք
Ստուգման մեթոդը՝ գրավոր, բանավոր և լսողական հարցում, որն իրականացվում է թեստային առաջադրանքների ձևով: Առաջադրանքները 3-ն են, որոնցից առաջինը՝ գրավոր, երկրորդը՝ բանավոր և երրորդը՝ լսողական 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1.Քերականություն
2.Գրավոր խոսք 3.Բանավոր խոսք 4. Լսողական հմտություններ |
||
1803 | Թյուրքերեն-2 | 4 |
2-րդ՝ գարնանային
4 ժամ / շաբ.
գործ. – 4 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1803/Բ15
1. Դասընթացի նպատակ
· սովորեցնել ժամանակակից գրական թուրքերեն
· խորացնել թուրքերեն տեքստեր վերարատադրելու ունակությունները զարգացնել հայերենից թուրքերեն և թուրքերենից հայերեն տեքստեր թարգմանելու հմտությունները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու ժամանակակից թուրքերենի շարահյուսական ու ձևաբանական հիմնախնդիրները 2. սահմանելու պարզ ընդարձակ և բարդ նախադասություն կազմելու տրամաբանությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. թարգմանելու ոչ մեծ բարդության տեքստեր թուրքերենից հայերեն և հայերենից թուրքերեն: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· սովորեցնել ժամանակակից գրական թուրքերեն
· խորացնել թուրքերեն տեքստեր վերարատադրելու ունակությունները զարգացնել հայերենից թուրքերեն և թուրքերենից հայերեն տեքստեր թարգմանելու հմտությունները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. թուրքերեն տեքստերի ընթերցում, թարգմանություն
2. տեքստերի և վարժությունների կազմում 3. քերականական և բառապաշարային առանձնահատկությունների վերլուծություն և մեկնաբանություն 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բանավոր հարցման ձևով` անցած նյութի հիման վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1՝ Գոյականների և դերանունների հոլովումը:
Թեմա 2՝ Թուրքերենի հետդիրները և դրանց կիրառությունը: Թեմա 3՝ Ապառնի ժամանակը թուրքերենում: Թեմա 4՝ Գոյական անունների կապակցությունները: Թեմա 5՝ Ընդարձակ ներկա ժամանկաձևը: Թեմա 6՝ Ըղձական եղանակը: Մակբայական դերբայներ: |
||
1608 | Ֆրանսերեն-2 | 4 |
2-րդ կիսամյակ
5 ժամ/շաբ.
գործն.՝ 20 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1608/Բ32
1. Դասընթացի նպատակ
· Զարգացնել մասնագիտական թեմաների շուրջ մենախոսական և երկխոսական կարողությունները
· Ձևավորել մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանության հմտություններ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. տարորոշելու մասնագիտական տեքստերի լեզվաոճական ցուցիչները, 2. տարբերակելու մասնագիտական տեքստերի համընդհանուր և տերմինային բառաշերտերը 3. բացատրելու մասնագիտական տեքստերի թարգմանության դժվարությունները բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. մենախոսելու և երկխոսել մասնագիտական թեմաների շուրջ 5. թարգմանելու (գրավոր և բանավոր) մասնագիտական տեքստեր 6. բանավիճելու մասնագիտական թեմաների շուրջ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Զարգացնել մասնագիտական թեմաների շուրջ մենախոսական և երկխոսական կարողությունները
· Ձևավորել մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանության հմտություններ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք
· հանձնարարված գրականության ընթերցում, քննարկումներ, ինքնուրույն հետազոտություն, խմբային աշխատանք · դասավանդման նորարական մեթոդներ, ինտերակտիվ և այլն: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բանավոր հարցման ձևով` անցած նյութի հիման վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Les professions - les métiers
· La technologie · La communication · L’argent- la banque · Le caractère et la personnalité |
||
1604 | Գերմաներեն - 2 | 4 |
2-րդ կիսամյակ
5 ժամ/շաբ.
գործ.-20 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1604/Բ 32
1. Դասընթացի նպատակ
· ուսանողների մոտ զարգացնել ուսուցման նախորդ փուլում ձեռք բերած գիտելիքները գերմաներենի ձևաբանության և քերականության բնագավառներում,
· ընդլայնել թեմատիկ բառապաշարը, ակտիվացնել այդ բառապաշարը և քերականական գիտելիքները` համապատասխան երկխոսությունների և տեքստերի վերարտադրման նպատակով, · ամբողջացնել բակալավրիատի ընդհանուր կրթական մակարդակում ուսանողների գիտելիքները գերմաներեն լեզվից: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. պատկերացում կազմել գերմաներենի ձևաբանական և քերականական ընդարձակ կաղապարների մասին, 2. ընդլայնել կոնկրետ թեմատիկ բառապաշարը, 3. պատկերացում կազմել երկխոսությունների կառուցվածքի և տեքստերի վերարտադրության ու փոխադրման սկզբունքների մասին: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. ճիշտ կազմել գերմաներենին բնորոշ ձևաբանական և քերականական կաղապարները, 5. համապատասխան ձևով գործադրել ձեռք բերած թեմատիկ բառապաշարը, 6. կազմել երկխոսություններ, գրել փոխադրություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 7. վերլուծել գերմաներենի կառուցվածքային կաղապարներն ու հարացույցային ձևերը, 8. գործնականում կիրառել թեմատիկ բառապաշարը, մեկնաբանել գերմաներենում խոսքի ձևավորման յուրահատկությունները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողների մոտ զարգացնել ուսուցման նախորդ փուլում ձեռք բերած գիտելիքները գերմաներենի ձևաբանության և քերականության բնագավառներում,
· ընդլայնել թեմատիկ բառապաշարը, ակտիվացնել այդ բառապաշարը և քերականական գիտելիքները` համապատասխան երկխոսությունների և տեքստերի վերարտադրման նպատակով, · ամբողջացնել բակալավրիատի ընդհանուր կրթական մակարդակում ուսանողների գիտելիքները գերմաներեն լեզվից: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք,
2. ինքնուրույն աշխատանք, 3. խմբային աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բանավոր հարցման ձևով` անցած նյութի հիման վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Գոյականի նշանակությունը և շարահյուսական գործառույթները: Հոգնակի թվի կազմության հիմնական տիպերը: Անհոգնական և անեզական գոյականներ: Գոյականների հոլովման համակարգը և գերմաներենի հոլովների կիրառական նշանակությունները:
2. Բայերի ձևաբանական և իմաստաքերականական դասակարգումը: Անցողական և անանցողական երկսեռ բայեր: Բայի քերականական կարգերը: 3. Սահմանական եղանակի ակտիվ և ներգործական սեռերի բոլոր ժամանակների կազմությունն ու գործառույթը: Ժամանակաձևերի բացարձակ և հարաբերական գործառույթը: Ստորոգյալի համաձայնեցումը ենթակայի հետ: Հրամայական եղանակի ձևերը և նրանց քերականական հոմանիշները: Երկանդամ, եռանդամ և միանդամ կրավորական կառույցները: Թեմատիկ բառապաշարն ընդգրկում է «Գերմանիայի մեծ քաղաքները», «Ընկերական շրջապատում», «Տնտեսություն և քաղաքականություն», «Իմ զբաղմունքը», «Իմ ուսումը», «Հայաստանի պատմությունից», «Համագործակցություն» և այլն: |
||
1705 | Ռուսերեն-1 | 4 |
1-ին կիսամյակ
5 ժամ/շաբ.
գործն.- 20 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1704/ Բ 01
1. Դասընթացի նպատակ
· ընդլայնել բանավոր խոսքի բառապաշարը
· զարգացնել գրավոր խոսքի հմտությունները · ծանոթացնել հիմնական շարահյուսական կառուցվածքներին · ծանոթացնել գիտական ոճի առանձնահատկություններին · ապահովել մասնագիտական լեզվի հիմնական բառապաշարի և տերմինների ընկալումը · ապահովել մասնագիտական տեքստի ընկալումը և վերարտադրումը · զարգացնել գրական և մասնագիտական տեքստերի թարգմանության հմտությունները · ծանոթացնել ամփոփագրեր և ռեֆերատներ կազմելու հմտություններին 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ցուցաբերել բառապաշարի հստակ իմացություն 2. կարդալ և վերարտադրել գրական և մասնագիտական տեքստը 3. մեկնաբանել մասնագիտական տերմինները 4. տիրապետել պահանջվող քերականական կանոններին 5. գտնել տեքստի գլխավոր իմաստը բ. գործնական մասնագիտական կարողություններ 6. կազմել երկխոսություններ առաջարկված թեմայով 7. կրճատել/ընդլայնել տեքստը 8. պատասխանել հարցերին 9. կազմել բառակապակցություններ, օգտագործելով համապատասխան շարահյուսական կառուցվածքները գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 10. տվյալ թեմայով տեղեկատվության որոնում 11. տեղեկատվական աղբյուրների ընդլայնւմ 12. թեմայի շուրջ մտքերի փոխանակում 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ընդլայնել բանավոր խոսքի բառապաշարը
· զարգացնել գրավոր խոսքի հմտությունները · ծանոթացնել հիմնական շարահյուսական կառուցվածքներին · ծանոթացնել գիտական ոճի առանձնահատկություններին · ապահովել մասնագիտական լեզվի հիմնական բառապաշարի և տերմինների ընկալումը · ապահովել մասնագիտական տեքստի ընկալումը և վերարտադրումը · զարգացնել գրական և մասնագիտական տեքստերի թարգմանության հմտությունները · ծանոթացնել ամփոփագրեր և ռեֆերատներ կազմելու հմտություններին 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունքներ
2. ինքնուրույն աշխատանք 3. թիմային աշխատանք 4. բանավոր ներկայացում 5. հարց և պատասխան 6. ստուգողական աշխատանք 7. ուսուցողական ֆիլմի դիտում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. թեստային առաջադրանք
2. բանավոր հարցում 3. ստուգարք 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Քերականության հիմնական հարցերը: Խոսքի մշակույթի հիմնախնդիրները:
Գիտական ոճի ոճաբանական առանձնահատկությունները: Շարահյուսական կառուցվածքները: Գիտական ոճի ձևաբանական առանձնահատկությունները: Մասնագիտական տերմինաբանության առանձնահատկությունները: |
||
1302 | Փիլիսոփայության հիմունքներ | 4 |
3-րդ կիսամյակ
5 ժամ/շաբ.
դաս.`10 ժամ, սեմ.`10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1302/Բ18
1. Դասընթացի նպատակ
· ուսումնասիրել փիլիսոփայական մշակույթի առանձնահատկությունները և փիլիսոփայության դերը մարդ-աշխարհ փոխհարաբերություններում,
· վերլուծել աշխարհի փիլիսոփայական պատկերը, · ներկայացնել փիլիսոփայական հիմանական հայեցակարգերի գիտական ու աշխարհայացքային հիմնախնդիրները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. տիրապետել փիլիսոփայության գիտական - մեթոդաբանական, աշխարհայացքային և արժեքաբանական գործառույթները, 2. հասկանալ ճշմարտության և մոլորության, գիտելիքի և հավատի, ռացիոնալի և իռացիոնալի սահմանազատման սկզբունքները, 3. ճանաչել քաղաքակրթական զարգացումների օրինաչափություննեն ու միտումները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. պարզաբանել բնական և հասարակական գիտությունների գործառույթները, 5. տարբերակել քաղաքակրթական հայեցակարգերն ու դրանց հարացույցերը, 6. գնահատել փակ և բաց համակարգերի զարգացման առանձնահատկությունները, 7. վերլուծել հասարակության բնութենական և սոցիոմշակութային հիմունքները : գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 8. կատարել սոցիալ-փիլիսոփայական ընդհանրացումներ և կիրառել համապատասխան մեթոդներ 9. իմաստավորել աշխարհի գիտական պատկերը և մարդու կոչումն ու կյանքի իմաստը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսումնասիրել փիլիսոփայական մշակույթի առանձնահատկությունները և փիլիսոփայության դերը մարդ-աշխարհ փոխհարաբերություններում,
· վերլուծել աշխարհի փիլիսոփայական պատկերը, · ներկայացնել փիլիսոփայական հիմանական հայեցակարգերի գիտական ու աշխարհայացքային հիմնախնդիրները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսությունների, առաջադրանքների քննարկում, տեքստի մեկնաբանում
2. տեքստերի մեկնաբանում և հայեցակարգերի համեմատական վերլուծություն 3. առաջադրանքներ և տարբեր մոդելների համեմատական վերլուծություն 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Գնահատման մեթոդները՝ բանավոր հարցում ըստ առաջադրված հարցաշարի,
Գնահատման չափանիշները՝ անցած նյութի յուրացման և վերարտադրության աստիճանը, պատասխանների ամբողջականությունը և անսխալականությունը, հարցերի առանցքային կողմերի իմացություն, վերլուծական պատասխաններ: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Փիլիսոփայությունը հոգևոր մշակույթի համակարգում: Փիլիսոփայության առարկան և գործառույթները: Քաղաքակրթության զարգացման պատմափիլիսոփայական ակնարկ: Կեցության փիլիսոփայական ըմբռնումը: Մարդկային կեցության առանձնահատ-կությունները: Հոգեկանի ծագման հիմնահարցը: Աշխարհի ճանաչողության հիմնահարցը: Մարդու փիլիսոփայական ըմբռնումը: Փիլիսոփայական մարդաբանություն: Հասարակության փիլիսոփայական ըմբռնումը: Պատմության իմաստը: Սոցիալական կյանքի հիմնական ոլորտները: Հասարակության հոգևոր կյանքը: Հոգևոր մշակույթ և քաղաքակրթություն: Հասարակական առաջադիմությունը և մարդկության ապագան:
|
||
0608 | Էկոլոգիայի և բնապահպանության հիմունքներ | 2 |
2-րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
դաս.`10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0708/Բ01
1. Դասընթացի նպատակ
որպես գիտության, բնապահպանության, բնական համակարգերի գործունեության հիմունքների, համաշխարհային և Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին, ձևավորել հիմնարար գիտելիքներ բնություն-հասարակություն համակարգում էկոլոգիայի հիմնախնդիրների, բնության հետ հասարակության համահունչ զարգացման մասին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրել էկոլոգիայի` որպես գիտության ձևավորման պատմություն, բացատրել սոցիալական էկոլոգիայի հիմունքները և առանձնահատկությունները, 2. ձևակերպել էկոհամակարգի, կենսացենոզի և նոոսֆերայի ուսմունքները, 3. նկարագրել մարդկության կայուն զարգացման սկզբունքները, 4. լուսաբանել աշխարհում և Հայաստանում օդային, հողային և ջրային ռեսուրսների հիմնական էկոլոգիական խնդիրները, 5. բացատրել բնական և անթրոպոգեն էկոհամակարգերի զարգացման ընդհանուր սկզբունքները և օրինաչափությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 6. կիրառել և գործնականում իրականացնել ՀՀ կլիմայի փոփոխության մասին, կենսաբազմազանության մասին, անապատացման դեմ պայքարի ազգային զեկույցները, 7. կիրառել բնապահպանական և էկոլոգիական գիտելիքները մաթեմատիկական մոդելավորման և պլանավորման աշխատանքներում, 8. կատարել էկոլոգիական գործընթացների մաթեմատիկական վերլուծություններ և անել համապատասխան եզրակացություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 9. վերլուծել փաստերը և կատարել հետևություններ, 10. կազմակերպել տրամաբանական և վերլուծական աշխատանքներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
որպես գիտության, բնապահպանության, բնական համակարգերի գործունեության հիմունքների, համաշխարհային և Հայաստանի բնապահպանական խնդիրների մասին, ձևավորել հիմնարար գիտելիքներ բնություն-հասարակություն համակարգում էկոլոգիայի հիմնախնդիրների, բնության հետ հասարակության համահունչ զարգացման մասին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Դասավանդման ձևեր
1. համակցված դասեր՝ հեռահար դասընթացներ /Moodle համակարգով/ և դասախոսություններ: Ուսումնառության ձևեր 2. ինքնուրույն աշխատանք` գրականության ընթերցում, Moodle համակարգում զետեղված դասախոսությունների ընթերցում, առաջադրանքների կատարում և խմբային քննարկումներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարք. Ստուգարքն անցկացվում է թեստային համակարգով, on-line, տրվում է առավելագույնը 60 հարց, նախապես կազմված հարցաշարից:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ներածություն: Էկոլոգիայի համառոտ պատմություն, կառուցվածքը, առարկան և օբյեկտը: Օրգանիզմների գոյության միջավայրը և պայմաններին հարմարվելը: Կյանքի գոյատեվման հիմնական միջավայրերը: Պոպուլյացիաների էկոլոգիա: Կենսացենոզներ: Էկոհամակարգեր:
Նյութերի շրջանառությունը էկոհամակարգերում: էկոհամակարգերի ինքնազարգացում: Կենսոլորտ: Մարդու փոխազդեցությունը բնության հետ: Մթնոլորտի պահպանությունը: Երկրի կլիմայի փոփոխության և անապատացման հիմնախնդիրները: Ջրային պաշարների պահպանությունը: Հողային պաշարների պահպանությունը: Երկրի կենսաբանական բազմազանությունը: Կենսաբազմազանության պահպանությունը: Շրջակա միջավայրը և մարդու առողջությունը: Էկոհամակարգերը որպես մաթեմատիկական մոդելավորման օբյեկտ: Էկոհամակարգերի մոդելավորման անալիտիկ և վիճակագրական մոդելներ: |
||
0002 | Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բուժօգնություն | 4 |
2-րդ կիսամյակ
5 ժամ/շաբ.
դաս.`10 ժամ, գործ.` 10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0002/Բ01
1. Դասընթացի նպատակ
սովորողների մոտ ձևավորել ԱԻ-ների մասին պատկերացում, ԱԻ-ներում գործելու հմտություններ, փրկարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հմտություններ և տարաբնույթ պատահարների ժամանակ հնարավոր վնասվածքների և այլ ախտահարումների դեպքում առաջին բուժօգնության ցուցաբերման անհրաժեշտ կարողություններ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. պատկերացնել տարաբնույթ ԱԻ-ների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրան դիմակայելու ուղիները, 2. ներկայացնել տեղեկատվություն ԱԻ-ում և պատերազմի ժամանակ պետության կողմից իրականացվող միջոցառումների մասին՝ ուղղված բնակչության պաշտպանությանը, 3. քննարկել ՀՀ-ում հավանական ԱԻ-ներից բխող ռիսկի գնահատման մեթոդները, 4. գնահատել տուժածի վիճակը (առաջնային և երկրորդային զննում), վնասվածքի տեսակն ու ծանրությունը և տիրապետել առաջին բուժօգնություն ցուցաբերելու հիմնահարցերին, 5. տիրապետել համաճարակային իրավիճակներում վարակի տարածման հնարավոր ուղիներին ու պաշտպանության ձևերին: բ. գործնական մասնագիտական կարողություններ 6. կիրառել անհրաժեշտ հմտություններ, տարաբնույթ ԱԻ-ներում նախընտրելի վարքագիծ դրսևորելու ուղղությամբ, 7. ցուցաբերել առաջին բուժօգնություն տարաբնույթ վնասվածքների և ախտահարումների դեպքերում, 8. օգտագործել ձեռք բերված կարողություները ԱԻ և պատերազմի ժամանակ պետության կողմից իրականացվող միջոցառումների ընթացքում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 9. կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում, 10. աշխատել թիմում և լուծել բարդ խնդիրներ, 11. վերլուծել իրավիճակը և կատարել անհրաժեշտ գործողություններ իր և շրջապատի համար: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
սովորողների մոտ ձևավորել ԱԻ-ների մասին պատկերացում, ԱԻ-ներում գործելու հմտություններ, փրկարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ հմտություններ և տարաբնույթ պատահարների ժամանակ հնարավոր վնասվածքների և այլ ախտահարումների դեպքում առաջին բուժօգնության ցուցաբերման անհրաժեշտ կարողություններ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն, մեթոդական և գործնական պարապմունք:
2. Անհատական և ինքնուրույն աշխատանքներ: 3. Թեմատիկ ուսումնական խաղեր, ուսումնական տեսաֆիլմերի ցուցադրում: 4. Ուսումնամեթոդական վարժանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարք. անց է կացվում բանավոր կարգով և հարցաթերթիկներով (2 հարց, ուսումնառության արդյունքների համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովում):
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Արտակարգ իրավիճակներ ու պատահարներ:
2. Քաղաքացիական պաշտպանություն: 3. ԱԻ-ում բնակչության առաջին բուժօգնություն: |
||
1401 | Հայոց լեզու և խոսքի մշակույթ-2 | 2 |
2-րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
գործն.- 10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1401/Բ02
1. Դասընթացի նպատակ
· ներկայացնել լեզվի և խոսքի փոխհարաբերության խնդիրները,
· ծանոթացնել խոսքի հիմնական արժանիքներին, · նկարագրել բանավոր և գրավոր խոսքի կառուցվածքային յուրահատկությունները։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ճանաչել խոսքի մշակույթի վերաբերյալ տեսությունները, 2. սահմանել լեզվի ու խոսքի հատկանիշները, 3. ընտրել խոսքային իրավիճակին համապատասխան լեզվական միավորներ: բ) գործնական մասնագիտական կարողություններ 4. գործնականում իրականացնել լեզվաոճական վերլուծություններ, 5. հիմնավորել տեքստերի գործառական պատկանելությունը, 6. կառուցել գործառական տարաբնույթ տեքստեր (ըստ խոսքային իրավիճակի): գ) ընդհանրական / փոխանցելի կարողություններ 6. կառուցել ճիշտ և գրագետ խոսք, սովորեցնել խոսքային վարվեցողության հիմնական առանձնահատկությունները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ներկայացնել լեզվի և խոսքի փոխհարաբերության խնդիրները,
· ծանոթացնել խոսքի հիմնական արժանիքներին, · նկարագրել բանավոր և գրավոր խոսքի կառուցվածքային յուրահատկությունները։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություն,
· գործնական աշխատանք, · սլայդի ցուցադրում, · ինքնուրույն աշխատանք և հանձնարարություններ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքը բանավոր է, որն անցկացվում է ուսանողներին նախապես տրված հարցաշարով: Քննատոմսը բաղկացած է երեք հարցից. Առաջին և երկրորդ հարցերը տեսական հարցեր են և գնահատվում են 7-ական միավոր, իսկ երրորդ հարցը գործնական առաջադրանք է, որը գնահատվում է 6 միավոր:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. գրավոր և բանավոր խոսքի առանձնահատկությունները,
2. Խոսքի արժանիքները (ճշտություն, ճշգրտություն, սեղմություն և այլն), 3. խոսքային վարվեցողություն, 4. գործառական ոճեր: |
||
1106 | Հայոց պատմության հիմնահարցեր-2 | 2 |
2-րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
դաս.-10ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1106/Բ04
1. Դասընթացի նպատակ
հայոց նոր ու նորագույն դարերի պատմության առանցքային հարցերի վերաբերյալ ուսանողներին հիմնարար գիտելիքներ տրամադրելը և բազմակողմանիորեն զարգացած, կենսունակ ազգային գիտակցություն ունեցող քաղաքացիների դաստիարակմանը նպաստելն է:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. Ներկայացնելու հայոց պատմության նոր և նորագույն շրջանի կարևորագույն հարցերը, 2. Քննական (քննադատական) մոտեցմամբ մեկնաբանելու հայոց պատմության նոր և նորագույն շրջանի հիմնահարցերի շուրջ եղած տարաբնույթ կարծիքները, 3. Բացատրելու հայոց պետականության վերականգնման համար մղվող ազատագրական պայքարի ձևավորման և զարգացման ընթացքն ու առանձնահատկությունները, 4. Վերլուծելու նորագույն ժամանակաշրջանում հայոց պետականության վերականգնումն ու զարգացումը՝ վերարժևորելով և իր գիտակցության մեջ արմատավորելով հայոց պետականության՝ պատմականորեն ձևավորված ավանդույթների նշանակությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. Տարբերակելու շրջանառության մեջ գտնվող հակագիտական և կեղծ պնդումները, 6. Կիրառելու հայոց պատմության նոր և նորագույն շրջանի կարևորագույն հիմնահարցերի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները հասարակական դիսկուրսում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) Նպաստելու հանրության տարբեր խմբերի գիտակցության մեջ ազգային-ազատագրական պայքարի և հայոց պետականության՝ պատմականորեն ձևավորված ավանդույթների արժևորման արմատավորմանը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
հայոց նոր ու նորագույն դարերի պատմության առանցքային հարցերի վերաբերյալ ուսանողներին հիմնարար գիտելիքներ տրամադրելը և բազմակողմանիորեն զարգացած, կենսունակ ազգային գիտակցություն ունեցող քաղաքացիների դաստիարակմանը նպաստելն է:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն,
2. Սեմինար, 3. Քննարկում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բանավոր հարցման միջոցով: Տոմսերը պարունակում են երկու հարց:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Հայ ազատագրական շարժումը XVI դ. կեսերից մինչև XVIII դ.: Ազատագրական պայքարը Սյունիքում և Սյունիքում 1722-1730 թթ.: Ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները և Հայաստանը XIX դ. առաջին երեսնամյակում: Հայկական հարցի միջազգայնացումը: Հայ քաղաքական կուսակցությունների առաջացումը և հայ ազատագրական շարժումը XIX դ. վերջին - XX դ. սկզբին: Հայոց ցեղասպանությունը: Մայիսյան հերոսամարտերը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը (1918-1920 թթ.): Խորհրդային Հայաստանը (1920-1991 թթ.): Հայերի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին: Արցախյան շարժումը (1988-1991 թթ.) և պատերազմը (1991-1994 թթ.): Հայաստանի Երրորդ Հանրապետությունը (1991 թվականից):
|
||
1705 | Ռուսերեն-2 | 4 |
2-րդ կիսամյակ
5 ժամ/շաբ.
գործն.` 20 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1704/ Բ 02
1. Դասընթացի նպատակ
● զարգացնել մասնագիտական թեմաների քննարկման և բանավեճի կարողությունները
● ապահովել մասնագիտական լեզվի բառապաշարի գերազանց իմացություն ● ընդլայնել մասնագիտական լեզվի բառապաշարը նոր տերմինների ընդգրկմամբ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ցուցաբերել մասնագիտական բառապաշարի հստակ իմացություն 2. ցուցաբերել միջազգային չափորոշիչներով սահմանված В1 մակարդակին համապատասխանող ռուսաց լեզվի իմացություն բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. կազմել մասնագիտական թեմայով զեկույցներ 4. տիրապետել մասնագիտական լայնածավալ տեղեկատվությանը 5. կատարել միջազգային չափանիշների B1 մակարդակին համապատասխանող թեստային աշխատանք գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 6. օգտագործել ձեռք բերած հաղորդակցման և լեզվական հմտությունները 7. օգտագործել ձեռք բերած իմացությունները մասնագիտական ոլորտում 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
● զարգացնել մասնագիտական թեմաների քննարկման և բանավեճի կարողությունները
● ապահովել մասնագիտական լեզվի բառապաշարի գերազանց իմացություն ● ընդլայնել մասնագիտական լեզվի բառապաշարը նոր տերմինների ընդգրկմամբ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունքներ
2. ինքնուրույն աշխատանք 3. թիմային աշխատանք 4. բանավոր ներկայացում/զեկույց/ 5. բանավեճ 6. ստուգողական աշխատանք 7. թեստային աշխատանք 8. վիկտորինա 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. թեստային առաչադրանք
2. բանավոր հարցում 3. ստուգարք 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Շարահյուսական կառուցվածքներ: Սուբյեկտիվ գնահատման արտահայտման միջոցներ:
Պարզ և բարդ նախադասություններ: Կապեր և կապական բառեր: Գիտական ոճի ժանրերը և դրանց շարադրման սկզբունքները: Մասնագիտական լեզվին բնորոշ ոճաբանական սկզբունքները: Մասնագիտական տերմինաբանության առանձնահատկությունները: |
||
1401 | Հայոց լեզու և խոսքի մշակույթ-1 | 2 |
1-ին կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
գործն. -10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1401/Բ01
1. Դասընթացի նպատակ
. ներկայացնել լեզվի առանձին բաժինների առանձնահատկությունները,
· ծանոթացնել լեզվական նորմի չափանիշներին, · նկարագրել լեզվական մակարդակներում տեղի ունեցող տեղաշարժերն ու փոփոխությունները։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ճանաչել լեզվական մակարդակների յուրահատկությունները, 2. սահմանել լեզվի հիմնական գործառույթներն ու դրանց նպատակները, 3. ընտրել լեզվական ճիշտ ձևերը: բ) գործնական մասնագիտական կարողություններ 4. գործնականում իրականացնել լեզվաոճական վերլուծություններ, 5. հիմնավորել լեզվական այս կամ այն միավորի ընտրությունը: գ) ընդհանրական / փոխանցելի կարողություններ 6. Սովորեցնել լեզվական նորմային համապատասխան լեզվական ձևերը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. ներկայացնել լեզվի առանձին բաժինների առանձնահատկությունները,
· ծանոթացնել լեզվական նորմի չափանիշներին, · նկարագրել լեզվական մակարդակներում տեղի ունեցող տեղաշարժերն ու փոփոխությունները։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
դասախոսություն,
· գործնական աշխատանք, · սլայդի ցուցադրում, · ինքնուրույն աշխատանք և հանձնարարություններ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքը բանավոր է: Ստուգարքը անցկացվում է ուսանողներին նախապես տրված հարցաշարով. յուրաքանչյուր ուսանողին տրվում է 4-5 հարց:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ուղղախոսական, հնչյունափոխական, տառադարձման յուրահատկությունները,
2. Բառապաշարային փոփոխություններն ու զարգացումները, 3. Ձևաբանական և շարահյուսական համակարգերի առանձնահատկությունները: |
||
1106 | Հայոց պատմության հիմնահարցեր-1 | 2 |
1-ին կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
դաս.-10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1106/Բ03
1. Դասընթացի նպատակ
հայոց հին ու միջին դարերի պատմության առանցքային հարցերի վերաբերյալ ուսանողներին հիմնարար գիտելիքներ տրամադրելը և բազմակողմանիորեն զարգացած, կենսունակ ազգային գիտակցություն ունեցող քաղաքացիների դաստիարակմանը նպաստելն է:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն`
1. Ներկայացնելու հայոց պատմության հին և միջին դարերի պարբերափուլերի հիմնահարցերը, 2. Քննական (քննադատական) մոտեցմամբ մեկնաբանելու հայոց պատմության հին և միջին դարերի պարբերափուլերի հիմնահարցերի շուրջ եղած տարաբնույթ կարծիքները, 3. Բացատրելու հայոց պետականության ձևավորման և զարգացման ընթացքն ու առանձնահատկությունները հին և միջին դարերում՝ արժևորելով և իր քաղաքացիական գիտակցության մեջ արմատավորելով հայոց պետականության՝ պատմականորեն ձևավորված ավանդույթների նշանակությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ` 4. Տարբերակելու շրջանառության մեջ գտնվող հակագիտական և կեղծ պնդումները, 5. Կիրառելու հայոց պատմության հին և միջին դարերի պարբերափուլերի կարևորագույն հիմնահարցերի վերաբերյալ ձեռք բերած գիտելիքները հասարակական դիսկուրսում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ՝ Նպաստելու հանրության տարբեր խմբերի (ընտանիքի, ընկերների և այլոց) գիտակցության մեջ հայոց պետականության՝ պատմականորեն ձևավորված ավանդույթների արժևորմանն ու արմատավորմանը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
հայոց հին ու միջին դարերի պատմության առանցքային հարցերի վերաբերյալ ուսանողներին հիմնարար գիտելիքներ տրամադրելը և բազմակողմանիորեն զարգացած, կենսունակ ազգային գիտակցություն ունեցող քաղաքացիների դաստիարակմանը նպաստելն է:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն,
2. Սեմինար, 3. Քննարկում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բանավոր հարցման միջոցով: Տոմսերը պարունակում են երկու հարց:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Հայկական լեռնաշխարհ. աշխարհագրական դիրքը, տարածքը և բնական պայմանները: Հայ ժողովրդի ծագման հիմնահարցը և վաղ պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհում: Վանի թագավորությունը (Ք.ա. IX-VII դդ.): Հայաստանը Երվանդունիների հարստության օրոք (Ք.ա. VI-III դդ.): Մեծ Հայքի թագավորությունը Արտաշեսյան (Ք.ա. 189-1 թթ.) և Արշակունյաց (66-428 թթ.) հարստությունների օրոք: Հայոց մշակույթի Ոսկեդարը: Հայաստանը նախարարական համակարգի ներքո (428-885 թթ.): Հայոց թագավորությունը Բագրատունյաց հարստության (885-1045 թթ.) օրոք: Կիլիկիայի հայկական պետությունը (1080-1375 թթ.): Քոչվորական ցեղերի արշավանքները Հայաստան: Հայ-վրացական զինակցությունը և Զաքարյանների իշխանությունը: Հայաստանը ուշ միջնադարում:
|
Ամբիոնի կոդը | Կամընտրական դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1302 | Բարոյագիտության հիմունքներ | 2 |
4-րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
դաս.-10 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1302/Բ01
1. Դասընթացի նպատակ
· վերլուծել ժամանակակից քաղաքակրթական մարտահրավերների բարոյական հիմնախնդիրները,
· կանխատեսել բարոյական շարժառիթներ ունեցող ճգնաժամային երևույթները և դրանց հետևանքները, ծանոթանալ սիրո, ընտանիքի, կյանքի իմաստի, կրոնի, իրավունքի բարոյական հիմանահրցերին: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. տիրապետել բարոյական հարաբերությունների հիմունքներին և տիպաբանությանը, 2. ծանոթանալ սիրո մետաֆիզիկայի, ընտանիքի պլանավորման և սիրո հոգեվերլուծության հիմնախնդիրներին: 3. տիրապետել բարոյական կոնֆլիկտների լուծման և հաղթահարման տեխնոլոգիաներին, ինչպես նաև սոցիալական կյանքի, բիզնես էթիկայի և քաղաքական էթիկայի հիմունքներին: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. հասկանալ բարոյական ընտրության և կյանքի իմաստի ձևավորման մեխանիզմները: 5. ընտրել բարոյական կոնֆլիկտների հաղթահարման արդյունավետ մոդելներ: 6. գնահատել բարոյականության դերը կյանքի կազմակերպման ու կանոնակարգման գործում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 7. պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը, վերլուծել արդի քաղաքակրթական մարտահրավերների բարոյական տեսանկյունները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· վերլուծել ժամանակակից քաղաքակրթական մարտահրավերների բարոյական հիմնախնդիրները,
· կանխատեսել բարոյական շարժառիթներ ունեցող ճգնաժամային երևույթները և դրանց հետևանքները, ծանոթանալ սիրո, ընտանիքի, կյանքի իմաստի, կրոնի, իրավունքի բարոյական հիմանահրցերին: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսությունների, առաջադրանքների քննարկում, տեքստի մեկնաբանում
2.տեքստերի մեկնաբանում և հայեցակարգերի համեմատական վերլուծություն 3.առաջադրանքներ և տարբեր մոդելների համեմատական վերլուծություն 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Գնահատման մեթոդները՝ բանավոր հարցում ըստ առաջադրված հարցաշարի,
Գնահատման չափանիշները՝ անցած նյութի յուրացման և վերարտադրության աստիճանը, պատասխանների ամբողջականությունը և անսխալականությունը, հարցերի առանցքային կողմերի իմացություն, վերլուծական պատասխաններ: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Բարոյականության էությունը և կառուցվածքը:
2. Բարոյական հարաբերությունների էությունը 3. Կրոնական էթիկա: 4. Բիոէթիկա: 5. Քաղաքական էթիկա: 6. Սիրո մետաֆիզիկա: 7,Կյանքի իմաստը: |
||
0604 | Բնագիտության ժամանակակից հայեցակարգեր | 2 |
4-րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
դաս. 10 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0604/Բ40
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել պատկերացումներ ժամանակակից բնագիտության՝ ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության, զարգացման ուղղությունների, վերջին ժամանակներում ձեռք բերված նվաճումների, տնտեսության մեջ վերջիններիս կիրառության վերաբերյալ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել ժամանակակից բնագիտության բնագավառում կատարված հայտնագործությունները, 2. պարզաբանել բնագիտության նշանակությունը ժամանակակից տնտեսության և հասարակության զարգացման մեջ, բ. գործնական մասնագիտական կարողություններ՝ 3. կիրառել ժամանակակից բնագիտության գիտելիքները առօրյա կյանքում , գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան)՝ 4. համակցել բնագիտական գիտելիքները հումանիտար գիտությունների ոլորտի հետ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել պատկերացումներ ժամանակակից բնագիտության՝ ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության, զարգացման ուղղությունների, վերջին ժամանակներում ձեռք բերված նվաճումների, տնտեսության մեջ վերջիններիս կիրառության վերաբերյալ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.Դասախոսություններ,
2. Սեմինարներ, քննարկումներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բանավոր և հիմնված է կիսամյակի ընթացքում արված տարբեր ստուգողական աշխատանքների արդյունքների և բանավոր հարցման ձևով անցած նյութերի վրա: Ստուգարքի ընթացքում տրվում է առավելագույնը 4 հարց` նախապես տրամադրված հարցաշարից
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Բնագիտությունը և հասարակության զարգացնան փուլերը:
Թեմա 2. Միկրոաշխարհի օրինաչափությունները: Ատոմների և մոլեկուլների կառուցվածքի առանձնահատկություննեը և դրանց դրսևորումները ժամանակակից սարքերում: Թեմա 3. Մակրոաշխարհի օրինաչափությունները: Էներգիայի ստացման միջոցները ներկայումս և ապագայում: Էներգիայի վերականգնելի աղբյուրներ: Պոլիմերների, պլաստմսսաների, մանրաթելերի և կաուչուկների ստացման և օգտագործման հնարավորությունները: Թեմա 4. Մեգաաշխարհի օրինաչափությունները: Արեգակնային համակարգի և տիեզերքի կառուցվածքը: |
||
1005 | Գործարարության հիմունքներ | 2 |
4-րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
դաս.- 10 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1005/Բ24
1. Դասընթացի նպատակ
· տրամադրել գործարարության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև գործարարության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
· ուսուցանել գործարարության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև գործարարության կազմակերպման տեսա-գործնական հիմունքներն անհրաժեշտ հմտությունները, տրամադրել բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանել գործարարության էությունը և հիմնական հասկացությունները, գործարարության առանձնահատկությունները և մոդելային բնորոշիչները, գործարարության փուլային զարգացման բնորոշիչները և առանձնահատկությունները, 2. ներկայացնել գործարարության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև գործարարության կազմակերպման տեսա-գործնական հիմունքնեըը, 3. լուսաբանել գործարարության կազմակերպման ձևերը, կառավարման սկզբունքները և մոտեցումները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծել և տարբերակել գործարարության համակարգերն ու տիպերը, գտնել բիզնեսի զարգացման համարժեք մոտեցումները, ընտրել գործարարության կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմքերը և դրանց կիրարկման ձևերը, 5. գնահատել ՀՀ-ում գործարար միջավայրը, ներկայացնել գործարարության զարգացման հնարավորությունները և խնդիրներն ու ռիսկերը, կանխատեսել գործարարության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, 6. օգտվել բիզնես-պլանների մշակման գործիքներից, օգտվել Պորտերի մրցակցային հինգ ուժերի և SWOT վերլուծական գործիքներից և կատարել բիզնես նախագծի արդյունավետության և նպատակահարմարության գնահատում, կատարել բիզնես հաշվարկներ, գնահատել հնարավոր ֆինանսավորման աղբյուրները գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 7. օգտվել տեղեկատվական-վերլուծական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներ, կատարել անհրաժեշտ վերլուծություններ և այլն, իրականացնել գործարարության խաղարկային ներկայացումներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· տրամադրել գործարարության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև գործարարության զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
· ուսուցանել գործարարության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև գործարարության կազմակերպման տեսա-գործնական հիմունքներն անհրաժեշտ հմտությունները, տրամադրել բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ
· ինքնուրույն աշխատանք՝ որպես դասընթացի նյութի խորացման միջոց և դասախոսության նյութերի յուրացման ակտիվ մեթոդ. -ի լրումն դասախոսության ժամանակ ներկայացված նյութերի, ուսանողներին՝ ինքնուրույն պարապելու համար, հանձնարարվում է համապատասխան գրականություն, -կազմակերպվում են անհատական և խմբային քննարկումներ, -այն կրում է խորհրդատվական բնույթ և կարող է որոշակիացվել դասախոսի կողմից 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացն ավարտվում է ստուգարքով:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Գործարարության էությունը և ձեռներեցության տեսության զարգացման փուլային բնորոշիչները
1.1. Ձեռներեցության էությունը և դրսևորման ձևերը, գործառույթները և խնդիրները 1.2. Ձեռնարկատիրական գործունեության չափորոշիչները և մոդելային առանձնահատկությունները 1.3. Ձեռներեցության տեսություն. զարգացման փուլերը և դրանց բնորոշիչները: Թեմա 2. Ձեռներեցական որոշումների կայացման գործընթացը. ձեռներեցական հաշվարկներ 2.1. Կողմնորոշում դեպի շուկա: Ձեռներեցական գաղափարը և դրա գնահատումը: 2.2. Շուկայական տեղեկատվությունը` ձեռներեցական որոշումների կայացման հիմք: Թեմա 3. Ֆինանսավորման աղբյուրները և ձևերը Թեմա 4. Ձեռներեցի գործունեության համընդհանուր բնույթը և տրամաբանությունը: Թեմա 5. Ձեռներեցի գործողությունների տրամաբանությունը և ձեռներեցական գործընթացը: 5.1. Ձեռներեցի գործողությունների երեք հիմնական ուղղությունները. արտադրության կառավարում, կողմնորոշում դեպի շուկա, գործարար կապերի կառավարում 5.2. Ձեռներեցի գործողությունների սխեման և դրանց ունիվերսալ բնույթը ձեռներեցական գաղափարների մշակման փուլում: Թեմա 6. Ձեռներեցության տեսակները և դրանց չափորոշիչները Թեմա 7. Ձեռներեցության ձևերը և տիպերը, մասնավորապես. 7.1. Start-up-երը իբրև ինովացիոն գործարարության արդի ձև. -դրանց հիմնադրման ու զարգացման ձևերը և ֆինանսավորման աղբյուրնևերը, -Start-up տարածքներ և կենտրոններ. միջազգային փորձը, ՀՀ-ի start-up միջավայրը և հնարավորությունները: 7.2. b2b, b2c, c2c, միջնորդային հարթակները, 7.3.Սոցիալական ձեռներեցությունը: Թեմա 9. Բիզնեսի ռազմավարական զարգացումը և բիզնես ռազմավարությունը Թեմա 10. Բիզնեսի ռազմավարական պլանավորումը. էությունը, սկզբունքները և գործառույթները Թեմա 11. Բիզնեսի ռազմավարական կառավարումը. էությունը և իրագործման փուլային առանձնահատկությունները Թեմա 12. Ռազմավարական պլանավորումը և կառավարումը. փոխազդեցությունը և մոտեցումները Թեմա 13. Ձեռներեցական գործունեության կազմակերպումը. բիզնես պլան 13.1. Ձեռներեցության կազմակերպման մոտեցումները և խնդիրները 13.2.Բիզնես պլանի էությունը և կառուցվածքը 13.3 .Շուկայի ուսումնսիրությունը և վերլուծությունը 13.4.Բիզնեսի շրջական միջավայրը. արտաքին և ներքին միջավայրերը և դրանց բնորոշիչները 13.5.Շուկայավարության, արտադրական և կազմակերպչական պլանների կազմը, կառուցվածքը, բնութագրիչները 13.6.Ֆինանսավորման ռազմավարություն և ֆինանսական պլան: Ֆինանսական պլանի կառուցվածքը և բնութագրիչները 13.7.Բիզնես պլանի նորմատիվա-իրավական բնութագիրը |
||
2101 | Կրոնագիտության հիմունքներ | 2 |
4-րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
դաս.-10 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
2101/ Բ01
1. Դասընթացի նպատակ
· տալ ընդհանուր համակարգված գիտելիքներ կրոնի, դրա պատմական դրսևորումների առաջացման, ձևավորման և զարգացման, հասարակակական և հոգևոր կյանքում դերակատարության մասին, ծանոթացնել,
· տալ ընդհանուր գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող կրոնների, դրանց դասակարգման սկզբունքների, օրինաչափությունների, առանձնահատկությունների, Հայոց եկեղեցու հիմնական առանձնահատկությունների վերաբերյալ, ծանոթանալ ժամանակակից ավանդական և ոչ ավանդական կրոնների աշխարհայացքային և դավանաբանական հիմնարար սկզբունքներին և պաշտամունքային առանձնահատկություններին, 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու կրոնի սահմանումը և կառուցվածքը, տեղն ու դերը հասարակության մեջ, 2. նկարագրելու ժամանակակից կրոնների և կրոնի պատմական ձևերի ձևավորման ու զարգացման պատմությունը, ազգային և համաշխարհային կրոնների բնութագիրը, գլխավոր առանձնահատկություններն ու հիմնական գծերը, ոչ ավանդական կրոնների առանձնահատկությունները և դասակարգումը, 3. լուսաբանելու Հայոց եկեղեցու պատմությունը, դավանաբանական առանձնահատկությունները և ՀՀ արդի կրոնական իրավիճակը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. հասկանալու և վերլուծելու կրոնական ու կրոնագիտական գրականությունը, 5. դասակարգելու կրոնի բազմազան և տարատեսակ դրսևորումները, խմբավորելու և համեմատելու տարբեր կրոններ, 6. բացահայտելու և վերլուծելու ժամանակակից կրոնների աշխարհայացքային, ծիսապաշտամունքային, դավանաբանական առանձնահատկությունները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 7. կիրառելու ձեռք բերված գիտելիքները գործնականում, վերլուծելու փաստեր և կատարելու հետևություններ, 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· տալ ընդհանուր համակարգված գիտելիքներ կրոնի, դրա պատմական դրսևորումների առաջացման, ձևավորման և զարգացման, հասարակակական և հոգևոր կյանքում դերակատարության մասին, ծանոթացնել,
· տալ ընդհանուր գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող կրոնների, դրանց դասակարգման սկզբունքների, օրինաչափությունների, առանձնահատկությունների, Հայոց եկեղեցու հիմնական առանձնահատկությունների վերաբերյալ, ծանոթանալ ժամանակակից ավանդական և ոչ ավանդական կրոնների աշխարհայացքային և դավանաբանական հիմնարար սկզբունքներին և պաշտամունքային առանձնահատկություններին, 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասավանդման ընթացքում դասախոսը կարդում է դասախոսություն, անց է կացնում քննարկում հանձնարարված թեմաների շուրջ:
2. ուսանողները լսարանում ունկնդրում են դասախոսությունները և մասնակցում քննարկումներին: 3,ուսանողներին հանձնարարվում է գրականության ընթերցում և ինքնուրույն հետազոտություն որոշակի թեմաներով: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարք. ստուգարքը անցկացվում է նախօրոք տրված հարցաշարով՝ բանավոր ներկայացման հիման վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Կրոնագիտությունն իբրև գիտություն: «Կրոնագիտության հիմունքներ» դասընթացի կառուցվածքը, բովանդակությունը, հիմնական հասկացությունների և կատեգորիաների համակարգը։ «Կրոն» հասկացությունը, կառուցվածքը, գործառույթները, Կրոնի տիպաբանությունը և պատմական ձևերի դասակարգման սկզբունքները։ Կրոնի վաղ ձևերը: Նախնադարյան (վաղ) հավատալիքներ. Դիցաբանություն և կրոն: Բազմաստվածություն և միաստվածություն։ Հայոց դիցաբանություն: Ազգային և համաշխարհային կրոնների սահմանումն ու համառոտ բնութագիրը: Ժամանակակից ազգային կրոններ: Կրոնը ժամանակակից աշխարհում: Հնդկաստանի ազգային կրոնները (հինդուրիզմ, ջայնիզմ, սիկհիզմ), Չինաստանի և ճապոնիայի ազգային կրոնները, (դաոսականություն, կոնֆուցիականություն, սինտո), Հուդայականության էությունը և բնութագրիչ առանձնահատկությունները։ Բուդդայականության առաջացումը և զարգացումը, դավանաբանական և ծիսապաշտամունքային առանձնահատկությունները, հիմնական ուղղությունները: Քրիստոնեության առաջացումը և զարգացումը: Քրիստոնեության դավանաբանական և ծիսապաշտամունքային առանձնահատկությունները: Ուղղափառություն. Կաթոլիկություն. Բողոքականություն, բողոքական ավանդական և ոչ ավանդական հարանվանություններ, Հայոց եկեղեցու դավանաբանական և ծիսապաշտամունքային առանձնահատկությունները: Իսլամի առաջացումը և զարգացումը, դավանաբանական և ծիսապաշտամունքային առանձնահատկությունները, հիմնական ուղղությունները: Հայաստանի Հանրապետությունում կրոնական իրավիճակի ընդհանուր բնութագիրը:
|
||
1308 | Հոգեբանության հիմունքներ | 2 |
4-րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
դաս. 10 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1306/Բ17
1. Դասընթացի նպատակ
· մարդու հոգեկանի ծագման և զարգացման, կառուցվածքի առանցքային մեխանիզմների, օրինաչափությունների և առանձնահատկությունների ուսումնասիրումը,
· ժամանակակից հոգեբանության ուղղություններին, դրանց կիրառման ոլորտներին ծանոթացումը, հոգեբանական կրթվածության և մշակույթի զարգացումը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ձևակերպել բարձրագույն հոգեկան գործառույթների ձևավորման, զարգացման և դրսևորման մեխանիզմները և օրինաչափությունները, 2. սահմանել անձի կենսագործունեության հոգեկան հիմքերը, 3. սահմանել անձի կառուցվածքը, անձի հոգեբանական տեսությունների հիմնական ուղղությունները, մոտիվացիայի տեսությունները, 4. ներկայացնել միջանձնային հարաբերությունների և միջանձնային ընկալման ու հաղորդակցման հոգեբանական հիմքերը, 5. ներկայացնել փոքր և մեծ խմբերի սոցիալ-հոգեբանական բնութագիրը, դրանց հետ աշխատելու հիմնական սկզբունքները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 6. օգտագործել հոգեբանական գիտելիքները գիտահետազոտական և պրակտիկ աշխատանքներում, 7. կազմակերպել և ծրագրավորել ուսումնական և մասնագիատական գործունեությունը հաշվի առնելով անհատատիպաբանական և անձնային առանձնահատկությունները, 8. կիրառել հոգեբանական կարողությունները միջանձնային շփման և փոխազդեցության ժամանակ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 9. տիրապետել գիտական գրականության հետ աշխատելու հմտություններին 10. կիրառել տեղեկության բանավոր և գրավոր ներկայացնելու հմտությունները, օգտագործել անձի խնդրային դաշտը նկարագրող հասկացութային ապարատի իմացությունը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· մարդու հոգեկանի ծագման և զարգացման, կառուցվածքի առանցքային մեխանիզմների, օրինաչափությունների և առանձնահատկությունների ուսումնասիրումը,
· ժամանակակից հոգեբանության ուղղություններին, դրանց կիրառման ոլորտներին ծանոթացումը, հոգեբանական կրթվածության և մշակույթի զարգացումը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություն,
· սեմինար պարապմունք, · քննարկում, · պրակտիկ աշխատանքներ, հետազոտական աշխատանքների իրականացում և դրա ներկայացում, 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Գնահատման մեթոդները՝ բանավոր հարցում ըստ առաջադրված հարցաշարի,
Գնահատման չափանիշները՝ անցած նյութի յուրացման և վերարտադրության աստիճանը, պատասխանների ամբողջականությունը և անսխալականությունը, հարցերի առանցքային կողմերի իմացություն, վերլուծական պատասխաններ: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հոգեբանության զարգացման համառոտ պատմությունը, փուլերը: Ժամանակակից հոգեբանության ուղղությունները: Հոգեբանական հետազոտության մեթոդները և մեթոդիկաները: Հոգեբանության բնագիտական հիմքերը: Հոգեբանության սոցիալական հիմքերը:
2.Հոգեկանի կառուցվածքը՝ հոգեկան հատկություններ, վիճակներ, գործընթացներ: 3.Անձի կառուցվածքը: Անձի տեսությունները: Մոտիվացիայի տեսությունները: 4. Միջանձնային ընկալում, միջանձնային հարաբերությունների հոգեբանություն: Հաղորդակցում: Գործարար հաղորդակցման հոգեբանական մոտեցումները: 5. Մեծ և փոքր խմբերի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները: |
||
1107 | Մշակութաբանության հիմունքներ | 2 |
4-րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
դաս. 10 ժամ,
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1107/Բ55
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել մշակույթ ֆենոմենի բնութագրերին և մշակութը հետազոտող գիտակարգերին:
· ուսանողների մոտ ձևավորել ընդհանուր, ինչպես նաև իրենց մասնագիտության հետ առնչվող մշակույթի ոլորտների ու գործընթացերի մասին կայուն գիտելիքներ: ուսանողների մոտ գիտելիքներ ձևավորել հայ և համաշխարհային մշակույթների և ներկա մշակութային գործընթացների մասին: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. վերարտադրել «մշակույթ» հասկացության ամենատարածված սահմանումները, մշակույթի առաջացման և զարգացման տեսությունները, 2. ներկայացնել մշակույթի կառուցվածքը, բաղադրիչները, մշակույթի ծագման և զարգացման հիմնական օրինաչափությունները, 3. նկարագրել մշակութաբանության շրջանակներում ուսումնասիրվող հիմնական ոլորտները, 4. քննարկել համաշխարհային և հայ մշակույթների պատմական զարգացումների օրինաչափությունները, 5. ճանաչել ժամանակակից մշակութային գործընթացները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 6. բացահայտել մշակութային երևույթների բաղադրիչներն ու դրսևորումները, պատճառներն ու պայմանները, 7. ճանաչել և իրարից զանազանել համաշախարհային մշակութային գործընթացի պատմական և լոկալ դրսևորումները, 8. տարանջատել մերօրյա մշակութային երևույթները և գործընթացները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 9. վերլուծել փաստեր և կատարել հետևություններ, ստեղծագործաբար կիրառել մշակույթի մասին ստացած գիտելիքները մշակույթի տարբեր ոլորտներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել մշակույթ ֆենոմենի բնութագրերին և մշակութը հետազոտող գիտակարգերին:
· ուսանողների մոտ ձևավորել ընդհանուր, ինչպես նաև իրենց մասնագիտության հետ առնչվող մշակույթի ոլորտների ու գործընթացերի մասին կայուն գիտելիքներ: ուսանողների մոտ գիտելիքներ ձևավորել հայ և համաշխարհային մշակույթների և ներկա մշակութային գործընթացների մասին: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություն
2. Գործնական պարապմունք 3. Դիդակտիկ նյութերի մատուցում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է ստուգարքի միջոցով: Ստուգարքն անցկացվում է բանավոր: Տրվում է առավելագույնը 4 հարց`նախապես տրամադրված հարցաշարից:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Մշակութաբանության ուսումնասիրման օբյեկտը, առարկան և խնդիրները:
2. «Մշակույթ» հասկացության սահմանումները, մշակույթի բնույթի, ծագման և զարգացման վերաբերյալ տեսությունները: 3. Մշակույթն ուսումնասիրող գիտակարգերը: 4. Մշակույթի կառուցվածքը, բաղադրիչները, գործառույթները և մեխանիզմները: 5. Մշակութային գործընթացներ: 6. Մշակութային նորմեր, պրակտիկաներ և մշակութային կապիտալ հասկացությունները: 7. Մշակութային ավանդույթը և նորույթը, ադապտացման, ինտեգրման և ձուլման հասկացությունները: 8. Մշակույթը և բնությունը, մշակութայինի և բնականի հարաբերակցութունը: 9. Մշակույթը «անհատ», «հասարակություն», «էթնոս», «քաղաքակրթություն» կատեգորիաների համատեքստում: 10. Մշակույթը և գենդերը: 11. Մշակույթը և սոցիալական կառուցվածքը: 12. Մշակույթի քաղաքական և տնտեսական չափումները: 13. Մշակույթը և լեզուն: 14. «Զանգվածային», «էլիտար», «քաղաքային» մշակույթ հասկացությունները։ 15. Համաշխարհային մշակույթի պատմական զարգացումները. մոտեցումներ, հարցադրումներ, օրինաչափություններ: 16. Հայ մշակույթի պատմական զարգացումները. մոտեցումներ, հարցադրումներ, օրինաչափություններ: Ժամանակակից մշակութային գործընթացները և գլոբալացման խնդիրը: |
||
2203 | Սոցիոլոգիայի հիմունքներ | 2 |
4-րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
դաս. 10 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
2203/Բ22
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին փոխանցել գիտելիքներ սոցիոլոգիական գիտելիքի կառուցվածքի և հետազոտական մեթոդների վերաբերյալ՝ ծանոթացնելով սոցիոլոգիայի ուսումնասիրության առարկայի և սոցիոլոգիական աշխարհայացքի առանձնահատկություններին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. տարբերակելու սոցիոլոգիայի որպես գիտության կառուցվածքային մակարդակները, 2. ներկայացնելու սոցիոլոգիայի` որպես գիտության կայացման նախադրյալները, գիտությունների համակարգում սոցիոլոգիայի տեղն ու դերը, սոցիոլոգիայի աշխարհայացքային և էթիկական առանձնահատկությունները, ուսումնասիրության առարկան, 3. նկարագրելու հիմնական սոցիոլոգիական մոտեցումները, մշակույթի տարրերը, ինչպես նաև հասարակության մեջ տեղի ունեցող մի շարք սոցիալական գործընթացներ ու հրատապ սոցիալական հիմնախնդիրներ, 4. նկարագրելու սոցիալական գործողության և հասարակության սոցիալական կառուցվածքի փոխկապվածությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ օգտվելով սոցիոլոգիական հասկացութային գործիքակազմից` մեկնաբանելու հասարակական գործընթացներն ու հիմնախնդիրները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին փոխանցել գիտելիքներ սոցիոլոգիական գիտելիքի կառուցվածքի և հետազոտական մեթոդների վերաբերյալ՝ ծանոթացնելով սոցիոլոգիայի ուսումնասիրության առարկայի և սոցիոլոգիական աշխարհայացքի առանձնահատկություններին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Դասընթացը ենթադրում է դասախոսություններ, լսարանում ուսանողների թե´ պասիվ ունկնդրում, թե´ մասնակցություն քննարկումներին, ինչպես նաև՝ հանձնարարված գրականության արտալսարանային ընթերցում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարք՝ եզրափակիչ բանավոր ստուգման ձևաչափով: Բանավոր ստուգման հարցատոմսը պարունակում է 2 հարց:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Սոցիոլոգիան որպես գիտություն. կայացման առանձնահատկությունները
2. Սոցիոլոգիայի օբյեկտն ու առարկան. մոտեցումներ և տեսական պարադիգմաներ 3. Սոցիոլոգիան գիտությունների համակարգում 4. Սոցիոլոգիական աշխարհայացք և սոցիոլոգիական էթիկա 5. Սոցիոլոգիական գիտելիքի կառուցվածքը 6. Ի՞նչ է հետազոտությունը, որո՞նք են հետազոտության տեսակները, ո՞վ է հետազոտողը 7. Մշակույթ, մշակույթի տարրեր 8. Հասարակությունը որպես սոցիոլոգիայի ուսումնասիրության առարկա 9. Հասարակության սոցիալական կառուցվածքը. սոցիալական ինստիտուտներ 10. Սոցիալական խմբեր և կազմակերպություններ 11. Հասարակություն և անձ. սոցիալական փոխազդեցություն և սոցիալականացում 12. Շեղվող վարք և սոցիալական վերահսկողություն 13. Սոցիալական անհավասարություն. շերտավորում և մոբիլություն 14. Ազգաբնակչություն, ուրբանիզացիա և միգրացիա 15,Սոցիալական փոփոխություններ, գործընթացներ և շարժումներ |
||
1007 | Տնտեսագիտության հիմունքներ | 2 |
4-րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
դաս.`10 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1007/Բ 20
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին հաղորդել համապատասխան գիտելիքներ տնտեսական երևույթների բովանդակության դրանց մեկանաբանության, ժամանակակից տնտեսական համակարգերում առկա տնտեսական մեխանիզմների գործողության, դրանց իրավատնտեսական կարգավորման մասին: Այդ գիտելիքները կօժանդակեն ուսանողներին՝ իրական կյանքում արդյունավետ տնտեսական որոշումների կայացման համար:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. Բացահայտել տնտեսական համակարգերի կենսագործունեությունը, լուսաբանել հասարակության տնտեսական նպատակները և հիմնական տնտեսագիտական հասկացությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 2. շուկայական տնտեսության պայմաններում և տարբեր տնտեսական իրավիճակներում արդյունավետ հիմնավորված որոշումների ընդունմանը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 3. յուրաքանչյուր մասնագիտական ոլորտում (ըստ ֆակուլտետների, մասնագիտությունների) որոշումների ընդունման տնտեսական հիմնավորմանը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին հաղորդել համապատասխան գիտելիքներ տնտեսական երևույթների բովանդակության դրանց մեկանաբանության, ժամանակակից տնտեսական համակարգերում առկա տնտեսական մեխանիզմների գործողության, դրանց իրավատնտեսական կարգավորման մասին: Այդ գիտելիքները կօժանդակեն ուսանողներին՝ իրական կյանքում արդյունավետ տնտեսական որոշումների կայացման համար:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
. դասախոսություններ, առաջադրանքներ,
. դասախոսության ժամանակ առանձնացվող և ուսանողներին առավել կողմնորոշող` իրական կյանքից բերված տարբեր օրինակների ներկայացում և պարզաբանում, . ինտերակտիվ (փոխներգործուն) ուսուցման ապահովման համար ուսանողների հետ տնտեսական քաղաքականության տարբեր ոլորտներին առնչվող առավել կարևոր հիմնախնդիրների պարզաբանում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Տնտեսագիտության առարկան և խնդիրները:
2. Հասարակության տնտեսական հիմնահարցերը: Տնտեսական համակարգերը: 3. Պահանջարկ և առաջարկ: Շուկայական հավասարակշռությունը: 4. Սպառողի վարքի մեկանաբանությունը: 5. Արտադրության ծախքերը ,գնագոյացումը և շուկայական տարբեր կառուցվածքները: 6. Մակրոտնտեսական ցուցանիշները: 7. Տնտեսական անկայունությունը: Գնաճն ու գործազրկությունը: 8. Փողը, բանկային համակարգը, դրամավարկային քաղաքականություն: 9. Պետական բյուջեն, եկամտային և ծախսային մասերը: 10. Հայաստանի Հանրապետության տնտեսությունը: Տնտեսական զարգացման խնդիրները: |
||
1311 | Տրամաբանության հիմունքներ | 2 |
4-րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
դաս. 10 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1311/Բ02
1. Դասընթացի նպատակ
· տրամաբանության դասընթացի հիմնական հասկացությունների և օրենքների ու սկզբունքների իմացությունը, որն ունի ինչպես ընդհանուր կրթական, այնպես էլ իմացաբանական ու մեթոդաբանական նշանակություն:
ուսանողը ոչ միայն բացահայտում և կատարելագործում է իր տրամաբանական կարողությունները, այլև ձեռք է բերում գիտելիքներ, որոնք նպաստում են մասնագիտական առարկաների տեսությունների հիմնական հասկացությունների ու կառուցվածքի յուրացմանը, հետազոտական հմտությունների ձևավորմանը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. հասկանալ մտքի կառուցվածքը, 2. իմանալ տրամաբանական կանոնների և օրենքների մասին, որոնք կշռադատության ընթացքում ապահովում են մեր մտքի կանոնավորությունը ու հետևողականությունը, ճշմարիտ եզրակացությունների ստացումը և գիտական գիտելիքների հիմնավորվածությունը, 3. հասկանալ տրամաբանական գիտելիքի էությունը և գործառնական տեսանկյունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. հասկանալ տրամաբանության ճանաչողական և մեթոդաբանական գործառույթների անհրաժեշտությունը գիտատեսական և գործնական ուսումնասիրությունների ժամանակ, 5. ճիշտ կատարել և գնահատել հասկացությունների հետ կապված տրամաբանական գործողությունները, 6. իրականացնել դատողությունների և անհրաժեշտ մտահանգումների տրամաբանական վերլուծություն և գնահատում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) կարողանալ դրսևորել տրամաբանական մտածողության անհրաժեշտ մշակույթ` պահպանելով կանոնավոր մտածողության որոշակիության, անհակասականության, հիմնավորվածության և հետևողականության հիմնարար սկզբունքների ու դրանցից բխող մասնավոր նորմերի պահանջները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· տրամաբանության դասընթացի հիմնական հասկացությունների և օրենքների ու սկզբունքների իմացությունը, որն ունի ինչպես ընդհանուր կրթական, այնպես էլ իմացաբանական ու մեթոդաբանական նշանակություն:
ուսանողը ոչ միայն բացահայտում և կատարելագործում է իր տրամաբանական կարողությունները, այլև ձեռք է բերում գիտելիքներ, որոնք նպաստում են մասնագիտական առարկաների տեսությունների հիմնական հասկացությունների ու կառուցվածքի յուրացմանը, հետազոտական հմտությունների ձևավորմանը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. քննարկում, 3. անհատական աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բանավոր հարցման ձևով` անցած նյութի հիման վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Տրամաբանության առարկան և նշանակությունը: Բազմատրամաբանության սկզբունքը: Միտք և լեզու: Հասկացություն: Հասկացության ծավալն ու բովանդակությունը: Հասկացության տեսակները: Տրամաբանական գործողություններ հասկացությունների հետ: Հասկացության ծավալի բաժանման էությունը, տեսակներն ու կանոնները: Սահմանման էությունը, տեսակներն ու կանոնները: Դասակարգման էությունը տեսակներն ու կանոնները: Դատողության էությունը և կազմը: Պարզ և բարդ դատողություններ, դրանց տեսակները: Տրամաբանական մտածողության հիմնական օրենքները. որոշակիության, անհակասականության, հետևողականության և հիմնավորվածության պահանջները: Անհրաժեշտ մտահանգումներ, դրանց տեսակները և կոնոնները. պայմանական, բաժանանարար, լեմատիկ և անմիջական մտահանգումներ:
|
||
1207 | Քաղաքագիտության հիմունքներ | 2 |
4-րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
դա¬ս.-10 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1202/Բ23
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել քաղաքագիտության ձևավորման տեսական և գաղափարական ակունքներին,
· ուսանողներին ծանոթացնել հիմնական կատեգորիաների ու քաղաքագիտության ուսումնասիրության առարկայական տիրույթին, ուսանողների մոտ ձևավորել քաղաքական իրականության վերլուծության գործնական հմտություններ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ըմբռնել քաղաքագիտական հիմնական հասկացություններն ու սահմանումները, դրանց իմաստն ու նշանակությունը, 2. պատկերացնել քաղաքագիտության տեսական և կիրառական նշանակություն ունեցող հիմնահարցերի էությունը, 3. ընկալել քաղաքագիտական բովանդակության օտարալեզու մասնագիտական տեքստերը և կատարել թարգմանություններ, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. կատարել բավարար քաղաքագիտական վերլուծություններ, 5. կողմնորոշվել գործնական քաղաքականության առանձնահատկությունների մեկնաբանման հարցերում, 6. մատնանշել դեմոկրատիայի, քաղաքական մշակույթի, քաղաքական սոցիոլոգիայի հիմնահարցերը գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. օգտվել մասնագիտական գրականությունից, պահպանել մասնագիտական էթիկայի նորմերը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել քաղաքագիտության ձևավորման տեսական և գաղափարական ակունքներին,
· ուսանողներին ծանոթացնել հիմնական կատեգորիաների ու քաղաքագիտության ուսումնասիրության առարկայական տիրույթին, ուսանողների մոտ ձևավորել քաղաքական իրականության վերլուծության գործնական հմտություններ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություններ, այդ թվում երկխոսության բաղադրամասերի ընդգրկմամբ:
2. Գիտական աշխատանքների քննարկումներ՝ փոխներգործող (ինտերակտիվ) բանավեճերի առաջադրմամբ: 3. Ինքնուրույն աշխատանք՝ ընդգրկելով նախատեսված վերլուծական նյութերը: 4. Արտալսարանային հաղորդակցություն դասախոսի հետ՝ քննարկումների համատեղ պատրաստում: 5,Բանավոր ներկայացումներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բանավոր: Տրվում է առավելագույնը 3 հարց` նախապես տրամադրված հարցաշարից:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1՝ Քաղաքագիտության ձևավորումը որպես գիտություն: Քաղաքագիտության օբյեկտը և առարկան: Քաղաքականության ծագումը և էությունը։ Թեմա 2՝ Քաղաքական իշխանության էությունը, կառուցվածքը և լեգիտիմությունը։ Թեմա 3՝ Հասարակության քաղաքական համակարգը։ Պետությունը որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ։ Թեմա 4 ՝ Քաղաքական կուսակցություններ և կուսակցական համակարգեր։ Թեմա 5՝ Քաղաքական գործընթացներ: Ընտրություններ և ընտրական համակարգեր: Թեմա 6՝ Քաղաքական գաղափարախոսություններ: Թեմա 7՝ Քաղաքական էլիտա և լիդերություն:
|
||
1901 | Իրավունքի հիմունքներ | 2 |
4-րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
10 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
1901/Բ01
1. Դասընթացի նպատակ
Սովորեցնել հասարակական կյանքի տարբեր ոլորտների իրավական-օրենսդրական կարգավորման հիմունքները, մշակել ստացած իրավական գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ, ինչպես նաև ձևավորել իրավական աշխարհայացք ու մշակույթ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բնութագրել /բացատրել/ պետաիրավական հիմնական հասկացությունները, իրավունքի արդի ձևերը, իրավական կարգավորման կառուցակարգը, իրավունքի համակարգի հիմնական ճյուղերը, դրանց կարգավորման հիմնական աղբյուրները, 2. տարբերել օրինականություն, իրավաչափ և իրավախախտ վարքագիծ, իրավական պատասխանատվություն հասկացությունները, 3. բացատրել իրավունքի հիմնական ճյուղերի կարևոր հասկացությունները, կարգավորման առարկան, հիմնադրույթները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. համեմատել և տարբերակել պետաիրավական հիմնական հասկացությունները, իրավունքի աղբյուրները, դրանց աստճանակարգությունը, 5. իրականացնել իրավական և սեփական իրավունքների պաշտպանության գործողություններ։ 6. դրսևորել իրավական աշխարհայացք և իրավական մշակույթ: գ. ընդհանրական կարողություններ 7. ինքնուրույն ուսումնասիրել իրավական կարգավորման աղբյուրները, 8. օգտվել իրավական տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, օրենսգրքեր, օրենքներ), օժանդակել օրինականության ապահովմանը, ցուցաբերել ակտիվություն, հարգել օրենքը և իրավական պետության արժեքները, ունենալ բարոյաիրավական պատշաճ գիտակցություն, պատասխանատվության զգացում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Սովորեցնել հասարակական կյանքի տարբեր ոլորտների իրավական-օրենսդրական կարգավորման հիմունքները, մշակել ստացած իրավական գիտելիքները գործնականում կիրառելու հմտություններ, ինչպես նաև ձևավորել իրավական աշխարհայացք ու մշակույթ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք, 3. ինքնուրույն աշխատանք, 4. բանավոր ներկայացում/ պրեզենտացիա 5. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, 6. իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բանավոր /կամ գրավոր/: Տրվում է առավելագույնը 4 հարց` նախապես տրամադրված հարցաշարից:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Հասարակություն և պետություն: Իրավունք: Իրավական կարգավորման կառուցակարգը և իրավունքի կենսագործումը։ Իրավունքի ձևերը: Իրավունքի համակարգը: Օրինականություն, իրավաչափ վարքագիծ, իրավախախտում: Կոռուպցիայի դեմ պայքարի իրավական հիմնահարցերը: Սահմանադրական իրավունք: Դատական իշխանություն և դատական համակարգ: Քաղաքացիական իրավունք: Աշխատանքային իրավունք: Ընտանեկան իրավունք: Էկոլոգիական իրավունք: Քրեական իրավունք: Դատավարական իրավունք: Միջազգային իրավունք:
|
||
2301 | Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հիմունքներ | 2 |
4–րդ կիսամյակ
2.5 ժամ/շաբ.
գործ.`10 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
2301/Բ01
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին տալ անհրաժեշտ գիտելիքներ համակարգիչների, դրանց տեխնիկական, ծրագրային և ինֆորմացիոն ապահովման մասին
· ստեղծել անհրաժեշտ հիմքեր համակարգչի օգնությամբ մասնագիտության մեջ գործնական հետազոտություններ ու վերլուծություններ կատարելու համար: 2. Կրթական վերջնարդյունքներ
1. աշխատել տեքստի, գրաֆիկական օբյեկտների, աղյուսակների հետ
2. կատարել հաշվարկներ, կազմել դիագրամներ և գրաֆիկներ 3. ինքնուրույն կատարել իր թղթավարությունը (կուրսային և ավարտական աշխատանքներ, հաշվարկների կատարում, զեկուցումների համար սլայդների պատրաստում և այլն)։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին տալ անհրաժեշտ գիտելիքներ համակարգիչների, դրանց տեխնիկական, ծրագրային և ինֆորմացիոն ապահովման մասին
· ստեղծել անհրաժեշտ հիմքեր համակարգչի օգնությամբ մասնագիտության մեջ գործնական հետազոտություններ ու վերլուծություններ կատարելու համար: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասերն անցկացվում են համակարգչի միջոցով, հանձնարարվում են խնդիրներ և ինքնուրույն առաջադրանքներ:
2. Ուսուցողական նյութերը և ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները տրամադրվում են ուսանողներին էլէկտրոնային տեսքով՝ փոխանցվում են էլեկտրոնային կրիչով կամ ուղարկում էլ. փոստին: 3. Եզրափակիչ ստուգումներն անցկացվում են համակարգչի միջոցով՝ հանձնարարված առաջադրանքների հիման վրա: Կամավորության սկզբունքով հնարավոր է ստուգարքը հանձնել առցանց եղանակով: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է համակարգչի միջոցով՝ ուսանողի ամփոփիչ աշխատանքի հիման վրա։ Առաջադրանքներն հիմնված են դասընթացի ընթացքում անցած թեմաների վրա։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Բաժին 1 - Համակարգչի կառուցվածքը և աշխատանքի հիմնական սկզբունքները։
Բաժին 2 - Windows օպերացիոն համակարգի գրաֆիկական ինտերֆեյսի հետ աշխատելու հիմնական սկզբունքները: Բաժին 3 - Տեքստային փաստաթղթերի ստեղծման և մշակման տեխնոլոգիաներ: Բաժին 4 - Հաշվարկներ էլեկտրոնային աղյուսակներում, դիագրամներ, գրաֆիկներ։ Բաժին 5 - Ներկայացման մուլտիմեդիա տեխնոլոգիաներ՝ ստեղծում և ցուցադրում: |
Մասնագիտական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0609 | Ֆարմտեխնոլոգիա-1 (գործարանային) | 6 |
7-րդ կիսամյակ` աշնանային
6.3 ժամ/շաբաթ
դաս.-10, լաբ.-15ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0609
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին տրամադրել խոր և համապարփակ գիտելիքներ դեղագործական արտադրության կառուցվածքի, տեխնոլոգիական գործընթացների, դեղարդյունաբերության մեջ կիրառվող ժամանակակից սարքավորումների, գործարանային պայմաններում արտադրվող դեղերի դասերի, դրանց արտադրության տեխնիկատնտեսական փաստաթղթերի, ստանդարտների և չափորոշիչների մասին, պատշաճ արտադրության գործունեության, արտադրանքի որակի կառավարման հիմնական բաղադրիչների և ՊԱԳ պահանջներին համապատասխան իրականացված արտադրության և հսկման բոլոր գործողությունների վերաբերյալ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու դեղերի արդյունաբերական արտադրության հիմնական սկզբունքները, արդի վիճակը, զարգացման հեռանկարները, 2. պարզաբանելու փոշիների ֆիզիկաքիմիական և տեխնոլոգիական հատկությունները, դրանց մանրացման տեսական հիմունքներն ու դրանցից մամլման եղանակներով դեղահատերի ստացման տեխնոլոգիական պրոցեսները, 3. ձևակերպելու դեղաբուսահումքերից կենսաբանորեն ակտիվ նյութերի լուծամզման տեսական հիմունքներն ու օրենքները և գալենային ու նորգալենային պատրաստուկների ստացման տեխնոլոգիական փուլեր,: 4. բացատրելու հեղուկ և մանրէազերծ դեղաձևերի արտադրության արտադրամասերի կառուցվածքն ու դրանցում կիրառվող սարքավորումների դասավորության կարգն ու աշխատանքի սկզբունքները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. կազմակերպելու գալենային և նորգալենային դեղապատրաստուկների, դեղահատերի, դեղապատիճների փորձնական նմուշների արտադրություն և դրանց տեխնոլոգիական հատկությունների ստուգում՝ ըստ դեղագրքային հոդվածների պահանջների, 6. գործնականում իրականացնելու ամպուլավորվող ստերիլ լուծույթների փորձնական խմբաքանակի պատրաստում, ամպուլալցնում և զոդված ամպուլաների որակի գնահատման աշխատանքներ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. կիրառելու գիտելիքները դեղարտադրության պրակտիկայում խնդիրներ ձևակերպելու և իրականացնելու համա, վերլուծելու և գնահատելու ՀՀ դեղարտադրության համակարգը և զարգացման հնարավոր ռազմավարությունները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին տրամադրել խոր և համապարփակ գիտելիքներ դեղագործական արտադրության կառուցվածքի, տեխնոլոգիական գործընթացների, դեղարդյունաբերության մեջ կիրառվող ժամանակակից սարքավորումների, գործարանային պայմաններում արտադրվող դեղերի դասերի, դրանց արտադրության տեխնիկատնտեսական փաստաթղթերի, ստանդարտների և չափորոշիչների մասին, պատշաճ արտադրության գործունեության, արտադրանքի որակի կառավարման հիմնական բաղադրիչների և ՊԱԳ պահանջներին համապատասխան իրականացված արտադրության և հսկման բոլոր գործողությունների վերաբերյալ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. խմբային աշխատանքներ, 3. շրջված լսարան, 4. ռեֆերատներ, 5. դիտակտիկ նյութեր, 6,ինքնուրույն լաբորատոր փորձեր: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություններ՝ գրավոր, 4-ական միավոր յուրաքանչյուրը:
Մասնակցություն՝ 2 միավոր: Ընթացիկ ստուգումներ՝ 2 միավոր: Եզրափակիչ քննություն՝ բանավոր, 8 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Կարծր դեղաձևերի արտադրության տեխնոլոգիա, հատիկավորում, տեխնոլոգիական առանձնահատկությունները: Դեղահատեր, ստացման տեխնոլոգիական առանձնահատկությունները: Դրաժե, միկրոդրաժե, սպանսուլաներ, արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունները: Պատիճներ և միկրոպատիճներ, դրանց տիպերն ու ստացման տեխնոլոգիան: Գալենային և նորգալենային դեղապատրաստուկներ, լուծահանման պրոցեսի գործարանային արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունները, կիրառվող սարքավորումները: Ներարկման դեղաձևերի արտադրությունը: Լուծույթների պատրաստումը ամպուլավորման համար, ամպուլալցում, զոդում և ախտահանում, որակի հսկումը ամպուլաներում: ՀՀ դեղարտադրության համակարգը, զարգացման հեռանկարներն ու ռազմավարությունը:
|
||
0709 | Կենսաքիմիա-1 | 4 |
5-րդ կիսամյակ՝ աշնանային
5 ժամ/շաբ.
դաս.-10, լաբ.-10
ՊԱՐՏԱԴԻՐ
0709
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել «Կենսաքիմիա» առարկայի ընդհանուր դրույթներին, մեթոդներին, խնդիրներին,
ձևավորել պատկերացումներ:կենսաքիմիաի դասական և ժամանակակից նվաճումների մասին պատշաճ մասնագիտական 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու կենսաքիմիաի ընդհանուր դրույթները, 2. ներկայացնելու բիոօրգանական միացությունների փոխանակային ուղիները, 3. նկարագրելու օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերում ընթացող կենսաքիմիական պրոցեսները նորմայում, ինչպես նաև տարաբնույթ ախտաբանական վիճակների ժամանակ: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. վերլուծելու և հասկանալու կենսաքիմիաի հետազոտման մեթոդները և առանձնահատկությունները, 2. վերլուծելու և գնահատելու կենսաքիմիական անալիզի տարբեր եղանակների առավելություններն ու թերությունները, 3. վերլուծելու և հասկանալու կենսաքիմիական անալիզի դասական և ժամանակակից եղանակների դրական և բացասական կողմերը: 4. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. դրսևորելու կենսաքիմիական մտածողություն, օգտագործելու տարբեր համացանցային գիտահետազոտական հարթակներ և վիճակագրային ծրագրեր: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել «Կենսաքիմիա» առարկայի ընդհանուր դրույթներին, մեթոդներին, խնդիրներին,
ձևավորել պատկերացումներ:կենսաքիմիաի դասական և ժամանակակից նվաճումների մասին պատշաճ մասնագիտական 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. ինքնուրույն լաբորատոր փորձեր 3. Գիտական գրականության վերլուծություն, օգտագործելով համացանցային աղբյուրները 4. Ինտերակտիվ քննարկումներ և բանավեճեր 5,Power-point ներկայացումներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1- ին ընթացիկ քննություն՝ բանավոր, 4 միավոր առավելագույն արժեքով:
2-րդ ընթացիկ քննությունը՝ գրավոր, 4 միավոր առավելագույն արժեքով: 2 ընթացիկ ստուգում, յուրաքանչյուրը 2 միավոր, գումարային 4 միավոր: Ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր: Մասնակցություն՝ 2 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ամինաթթուներ և սպիտակուցներ (ամինաթթուների կիրառումը, որպես դեղամիջոցներ, սուր փուլի սպիտակուցներ, ջերմային շոկի սպիտակուցներ): Ամիլոիդոզներ (Ալցհեյմերի հիվանդություն, պրիոնային հիվանդություններ): Էնզիմոախտորոշում, էնզիմոթերապիա և էնզիմոպաթոլոգիա: Կենսաէներգետիկա և օքսիդատիվ ֆոսֆորիլացում: Ածխաջրեր և նրանց փոխանակության ակնարկ: Գլիկոգենոզներ (Ֆոն-Հիրկեի հիվանդություն): Շաքարախտ: Ինսուլինի և գլուկագոնի ազդեցութունները վոխանակային գործընթացների վրա: Լիպիդային փոխանակությունը նորմայում և ախտաբանական վիճակներում (Շնչառական դիստրես համախտանիշ, նորածինների գիշերային հանկարծամահություն, Նիման-Պիկի հիվանդություն և այլ սֆինգոլիպիդոզներ): Ճարպակալում:
|
||
0709 | Մանրէաբանություն-1 | 4 |
5-րդ կիսամյակ՝ աշնանային
5 ժամ/շաբ.
դաս.-10 ժամ, լաբ.-10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0709
1. Դասընթացի նպատակ
Ուսանողների մոտ ձևավորել մանրէների ձևաբանական, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, գենետիկական առանձնահատկությունների, բազմազանության, կարգաբանության, էկոլոգիայի, ինչպես նաև դրանց կիրառական նշանակության մասին պատշաճ մասնագիտական պատկերացումներ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. դասակարգելու մանրէները, այդ թվում բժշկական և արտադրական նշանակություն ունեցող մանրէների տարբեր խմբերի ներկայացուցիչները, 2. ներկայացնելու պրոկարիոտների կառուցվածքային և նյութափոխանակային առանձնահատկությունները, 3. նկարագրելու մանրէների կիրառական նշանակությունը, մասնավորապես կենսաբանական ակտիվ միացությունների արտադրիչները, թվարկելու սանիտարական և դեղագործական, այդ թվում դեղանյութերի փչացմանը նպաստող մանրէները, 4. ներկայացնելու դեղագործության մեջ մանրէների տարբեր խմբերի կիրառման հնարավորություններն ու սահմանափակումները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. մանրէաբանական հիմնական մեթոդների կիրառմամբ զանազանելու և ֆենոտիպորեն բնութագրելու տարբեր խմբերին պատկանող մանրէներին, 6. վերլուծելու և պարզաբանելու մանրէների նյութափոխանակային և գենետիկական առանձնահատկությունները, ինչպես սանիտարական-մանրէաբանական վերահսկողության, այնպես էլ կենսաբանական ակտիվ նյութերի ակտիվ արտադրության տեսանկյունից, 7. վերլուծելու մանրէների վրա հակամանրէային ակտիվությամբ օժտված տարաբնույթ նյութերի ազդեցությունը և կիրառելուայդ իմացությունը դեղապատրաստուկների ստացման համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ համակարգելու և վերլուծելու ստացած տեղեկատվությունը, անելու հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողների մոտ ձևավորել մանրէների ձևաբանական, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, գենետիկական առանձնահատկությունների, բազմազանության, կարգաբանության, էկոլոգիայի, ինչպես նաև դրանց կիրառական նշանակության մասին պատշաճ մասնագիտական պատկերացումներ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· ուսուցանող (բաց հարցերով քննարկում. ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր),
· ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, · ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց, · աջակցվող ինքնուրույն ուսում, անհատական հետազոտության և զարգացման աջակցում, անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առաջին ընթացիկ քննությունը՝ գրավոր, առավելագույնը 4 միավոր,
Երկրորդ ընթացիկ քննությունը՝ բանավոր, առավելագույնը 5 միավոր, Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 8 միավոր, Մասնակցությունը՝ առավելագույնը 3 միավոր (91-100% ներկայությունը՝ 3 միավոր, 81-90% ներկայությունը՝ 2 միավոր, 71-80% ներկայությունը՝ 1 միավոր, 71%-ց պակաս ներկայությունը՝ 0 միավոր): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մանրէաբանության առարկան, խնդիրները, մեթոդները և բաժինները:Պրոկարիոտային բջջիկառուցվածքային առանձնահատկությունները: Պրոկարիոտների դասակարգումը և ծագումնաբանությունը: Ֆիզիկական, քիմիական և կենսաբանական գործոնների ազդեցությունը մանրէների վրա: Պրոկարիոտների նյութափոխանակության առանձնահատկությունները, հասկացություն առաջնային և երկրորդային նյութափոխանակության մասին: Խմորում, աերոբ և անաերոբ շնչառություն իրականացնող և ֆոտոտրոֆ մանրէներ: Մանրէների դերը դեղագործական և սննդի արտադրության մեջ: Կենսաբանական ակտիվ նյութերի, այդ թվում ամինաթթուների, հակաբիոտիկների, վիտամինների, ստերոիդների արտադրիչ մանրէների հիմնական խմբերը: Խմորման հիմքով արտադրություններ: Պրոկարիոտների բազմացումը և գենետիկական առանձնահատկությունները: Ախտածին մանրէների հիմնական խմբերը:
|
||
0610 | Ֆարմքիմիա-2 | 5 |
6-րդ կիսամյակ` գարնանային
6.3 ժամ/շաբ.
դաս.-10 ժամ, լաբ.-15 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել Ֆարմքիմիայի ընդհանուր դրույթներին` խնդիրներին, բաժիններին, մեթոդներին, ինչպես նաև զարգացնել առարկայի տեսության ներկայացման ընթացքում առաջացող խնդիրների, դրանց լուծման ուղիների, դեղերի որակի վերահսկման նպատակով կիրառվող անալիզի ընդհանուր և մասնավոր եղանակների մասին պատշաճ մասնագիտական պատկերացումները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու ֆարմքիմիայի զարգացման փուլերը, թվարկել խնդիրները և նպատակները, նկարագրել հետազոտման օբյեկտները և մեթոդները, 2. պարզաբանելու դեղերի արտադրության տարբեր փուլերում դեղերի որակի վերահսկման առանձնահատկությունները, 3. նկարագրելու անօրգանական բնույթի դեղերի իսկության հաստատման, ակտիվ բաղադրիչ(ներ)ի քանակական որոշման և կողմնակի խառնուկների առկայության ստուգման մեթոդները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. կիրառելու ֆարմքիմիայի հետազոտման մեթոդները և առանձնահատկությունները, 5. համեմատելու ֆարմանալիզի դասական և ժամանակակից եղանակները և աշխատել համապատասխան սարքավորումների հետ, 6. բացահայտելու ֆարմանալիզի տարբեր եղանակների առավելություններն ու թերությունները, 7. գնահատելու դեղերի արտադրության և որակի հսկման գործընթացներում, ինչպես նաև ֆարմակոկինետիկ և քիմիաթունաբանական հետազոտություններում ֆարմանալիզի կարևորությունը և անհրաժեշտությունը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8,կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել Ֆարմքիմիայի ընդհանուր դրույթներին` խնդիրներին, բաժիններին, մեթոդներին, ինչպես նաև զարգացնել առարկայի տեսության ներկայացման ընթացքում առաջացող խնդիրների, դրանց լուծման ուղիների, դեղերի որակի վերահսկման նպատակով կիրառվող անալիզի ընդհանուր և մասնավոր եղանակների մասին պատշաճ մասնագիտական պատկերացումները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3,ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություններ՝ գրավոր, համապատասխանաբար 4 և 5 միավորներով,
ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր, մասնակցություն՝ 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ֆարմքիմիան` որպես գիտություն, զարգացման էտապները, խնդիրները, նպատակները, բաժինները, դեղագիտական անալիզի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները, դեղերի որակի չափանիշները և դրանց վերահսկողության պետական համակարգը, դեղագիրք (Ֆարմակոպեա), պատշաճ գործունեություն, վալիդացում, դեղագործական անալիզի ժամանակակից եղանակները, դեղանյութերի ճանաչման ընդհանուր սկզբունքները, դեղերի որակի փորձարկումները, դեղերում կողմնակի խառնուկների որոշման եղանակները, դեղերում ազդող նյութի (նյութերի) քանակական որոշման հիմնական եղանակները:
|
||
0611 | Կենսաքիմիա-2 | 3 |
6-րդ կիսամյակ` գարնանային
3.8 ժամ/շաբ.
դաս.-5, լաբ.-10
ՊԱՐՏԱԴԻՐ
0611
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել պատշաճ մասնագիտական գիտելիքներ ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կառուցվածքային առանձնահատկությունների, ձևերի, ռեպլիկացիայի, տրանսկրիպցիայի և տրանսլյացիայի գործընթացների մասին, սովորեցնել սպիտակուցի սինթեզի առանձնահատկությունները, ֆոլդինգի և ռեֆոլդինգի մեխանիզմները, ծանոթացնել մեմբրանի կառուցվածքին և նյութերի տեղափոխման առանձնահատկություններին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու նուկլեինաթթուների կառուցվածքի և ֆունկցիաների, կազմավորման մակարդակների, ռեպլիկացիայի մասին տեսական գիտելիքներ, 2. նկարագրելու տրանսկրիպցիայի և տրանսլյացիայի, հետտրանսլյացիոն ֆոլդինգի կարգավորման հիմունքները, 3. նկարագրելու նյութերի մեմբրանով տեղափոխման առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. կիրառելու նուկլեինաթթուների, սպիտակուցների անջատման, մաքրման մեթոդները, վերլուծելու ստացված տվյալները, 5. վերլուծելու հյուսվածքներից, օրգաններից օրգանական նյութերի անջատման, մաքրման, որոշման մեթոդները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ վերլուծելու և գնահատելու ստացված տվյալները, վերջնարդյունքները և ավարտուն աշխատանք ներկայացնելու պահանջները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել պատշաճ մասնագիտական գիտելիքներ ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կառուցվածքային առանձնահատկությունների, ձևերի, ռեպլիկացիայի, տրանսկրիպցիայի և տրանսլյացիայի գործընթացների մասին, սովորեցնել սպիտակուցի սինթեզի առանձնահատկությունները, ֆոլդինգի և ռեֆոլդինգի մեխանիզմները, ծանոթացնել մեմբրանի կառուցվածքին և նյութերի տեղափոխման առանձնահատկություններին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն
2. դիդակտիկ նյութեր 3. շրջված լսարան 4. լաբորատոր աշխատանք 5,ցուցադրական նյութեր, թեսթային հարցումներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություն՝ բանավոր, ընդհանուր 9 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Ինքնուրույն աշխատանք՝ 4 միավոր Ընթացիկ ստուգումներ՝ 4 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ներածություն: Կենսաքիմիայի դերը և նորագույն նվաճումները:Նուկլեինաթթուների՝ ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կառուցվածքային առանձնահատկությունները, կազմավորման մակարդակները, ֆունկցիաները: ԴՆԹ-ի ռեպլիկացիան: Ռեպլիկացիայի սպիտակուցային և ֆերմենտային համակարգի գործոնները: Տրանսկրիպցիայի կարգավորման տեսական հիմունքները, էտապները: Պրոկարիոտների և էուկարիոտների տրանսկրիցիայի կարգավորման տրանսկրիպցիոն գործոնները: Ալտերնատիվ սպլայսինգ: Տրանսլայցիա, ֆոլդինգ, ռեֆոլդինգ: Պրիոններ: Մեմբրաներ, կառուցվածքային առանձնահատկությունները: Նյութերի տեղափոխման առանձնահատկությունները մեմբրանով, ձևերը: Ներբջջային տրանսպորտի խանգարման հետ կապված հիվանդությունները:
|
||
0611 | Մանրէաբանություն-2 (իմունոլոգիա, վիրուսոլոգիա) | 3 |
6-րդ կիսամյակ` գարնանային
3.8 ժամ/շաբ.
դաս.-10, լաբ.-5
ՊԱՐՏԱԴԻՐ
0611
1. Դասընթացի նպատակ
ուսանողին ծանոթացնել մարդու իմունային համակարգին` բջջային և հումորալ իմունիտետ, իմունպատասխանի հիմնական մեխանիզմներին, վիրուսների կառուցվածքին և վերարտադրման ձևերին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու իմունիտետի տեսակները, 2. նկարագրելու հակագենների և հակամարմինների հատկությունները և տեսակները, 3. ներկայացնելու վիրուսների կառուցվածքը և վերարտադրման մեխանիզմները, 4. մեկնաբանելու հակավիրուսային դեղերի թիրախների ընտրությունը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. պարզաբանելու իմուն համակարգի պաշտապանողական ֆունկցիան, 6. վերլուծելու իմունոլոգիական մեթոդների կիրառումը ինֆեկցիոն հիվանդությունների ախտորոշման և կանխարգելման ժամանակ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. գտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից` առցանց ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ և այլն, 8. վերլուծելու փաստեր և կատարել հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողին ծանոթացնել մարդու իմունային համակարգին` բջջային և հումորալ իմունիտետ, իմունպատասխանի հիմնական մեխանիզմներին, վիրուսների կառուցվածքին և վերարտադրման ձևերին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասընթացի յուրացման համար հիմնականում օգտագործվելու են դասախոսությունները, դասախոսի կողմից հանձնարարված գրականության նյութերը
2. սեմինար պարապունքներ 3. գործնական պարապումնքներ տեսաֆիլմերի դիտում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություններ՝ գրավոր, համապատասխանաբար 4 և 5 միավորներով,
ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր, իրենից ենթադրում է ռեֆերատների զեկուցումներ, մասնակցություն՝ 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Բակտերիոֆագեր՝ դասակարգումը և կառուցվածքը: Վիրուսների դասակարգումը, կառուցվածքը, վերարտադրումը, գենոմի առանձնահատկությունները: Վիրուսների ֆերմենտները որպես հակավիրուսային դեղերի թիրախներ: Իմունիտետի տեսակները՝ բջջային և հումորալ, ժառանգական և ձեռքբերովի: Իմուն համակարգի օրգանները և բջիջները: Հակագենների տեսակները: Հակամարմիններ` կառուցվածքը, դասերը: Իմունաբանական տոլեռանտություն: Իմունաախտաբանություն՝ իմունաանբավարարություն, աուտոիմուն հիվանդություններ, ալերգիաներ:
|
||
0611 | Դեղաբանություն-1 | 7 |
6-րդ կիսամյակ` գարնանային
7.5 ժամ/շաբ.
7.5 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
0611
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել բազմակողմանի գիտելիքներ դեղերի վերաբերյալ՝ նրանց ներմուծման ուղիների, ներծծման, տեղաբաշխման, նյութափոխանակության, դուրս բերման գործընթացների, ազդեցության մեխանիզմների, դեղաչափերի, կողմնակի երևույթների, դեղորայքային փոխազդեցությունների և այնի վերաբերյալ, ինչպես նաև դասախոսությունների և սեմինար պարապմունքների միջոցով ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ ընդհանուր դեղաբանության, վեգետատիվ, սոմատիկ և կենտրոնական նյարդային համակարգերի վրա ազդող դեղերի մասին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու ֆարմակոկինետիկայի և ֆարմակոդինամիկայի առանձնահատկությունները, խնդիրները, ժամանակակից հարցադրումները և կիրառման մեթոդները, 2. կողմնորոշվելու կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի վրա ազդող դեղերի ազդեցության առանձնահատկությունների, կիրառման և կողմնակի երևույթների հարցերում, 3. նկարագրելու կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի տարբեր հիվանդությունների և ախտաբանական վիճակների բուժման, վերականգնման, կանխարգելման և ախտորոշման դեպքում տարբեր խմբերի դեղերի օգտագործման առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու և գնահատելու գրեթե բոլոր օրգան-համակարգերի մակարդակով ազդող դեղերի մեխանիզմների առանձնահատկությունները և կիրառման ոլորտները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել բազմակողմանի գիտելիքներ դեղերի վերաբերյալ՝ նրանց ներմուծման ուղիների, ներծծման, տեղաբաշխման, նյութափոխանակության, դուրս բերման գործընթացների, ազդեցության մեխանիզմների, դեղաչափերի, կողմնակի երևույթների, դեղորայքային փոխազդեցությունների և այնի վերաբերյալ, ինչպես նաև դասախոսությունների և սեմինար պարապմունքների միջոցով ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ ընդհանուր դեղաբանության, վեգետատիվ, սոմատիկ և կենտրոնական նյարդային համակարգերի վրա ազդող դեղերի մասին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. գործնական պարապունքներ 3. լաբորատոր աշխատանքներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը` 4 միավոր առավելագույն արժեքով,
ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր, իրենից ենթադրում է մասնակցություն սեմինարներին և թեստային աշխատանքների կատարում, ներկայություն՝ 2 միավոր եզրափակիչ քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Բոլոր քննությունները բանավոր են: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Դեղաբանության պատմությունը: Ֆարմակոկինետիկայի և ֆարմակոդինամիկայի հիմնական հասկացությունները: Դեղերի փոխազդեցությունների ձևերը և դրանց մեխանիզմները: Դեղերի հիմնական և կողմնակի ազդեցությունները, ալերգիկ ռեակցիաներ, Իդիոսինկրազիա, թունավոր ազդեցություն: Պերինատալ, մանկական և ծերունական դեղաբանության հատուկ ասպեկտները: Ինքնավար նյարդային համակարգի վրա ազդող (խոլինէրգիկ և ադրենէրգիկ), տեղային և ընդհանուր անզգայացնող, ոչ ստերոիդային և ստերոիդային, քնաբեր, ցավազրկող, հոգեմետ, հակաէպիլեպտիկ, հակապարկինսոնյան դեղերի ազդեցության մեխանիզմները, դասակարգումը, ցուցումները, հակացուցումներն ու բարդությունները, կողմնակի ազդեցությունները, թողարկման ձևը:
|
||
0611 | Դեղաբանություն-2 | 5 |
7-րդ կիսամյակ` աշնանային
5 ժամ/շաբ.
դաս.-10, գործ.-10
ՊԱՐՏԱԴԻՐ
0611
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել պատկերացումներ մի շարք հիվանդությունների և ախտաբանական վիճակների ժամանակ կիրառվող դեղերի դասակարգման, ազդեցության մեխանիզմների, ցուցումների, հակացուցումների ու բարդությունների, կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Մասնավորապես, սիրտ-անոթային, շնչառական, մարսողական, միզա-սեռական, էմդոկրին համակարգերի տարբերի հիվանդությունների դեղորայքային բուժման սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև հակաբակտերիալ և քիմիաթերապևտիկ միջոցների, հակապրոտոզոային և հակաճիճվային, հակավիրուսային, հակաուռուցքային դեղերի վերաբերյալ ձևավորել հիմնարար գիտելիքներ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու տարբեր հիվանդությունների և ախտաբանական վիճակների բուժման, վերականգնման, կանխարգելման և ախտորոշման դեպքում դեղերի օգտագործման սկզբմունքները, 2. կողմնորոշվելու դեղեր ընտրելու գործընթացում՝ հիմնված դրանց դեղաբանական հատկությունների, մեխանիզմների և ազդեցության տեղի վրա, և անհրաժեշտության դեպքում այն այլ խմբերի դեղերով փոխարինելուն, 3.հիմնավորելու կոնկրետ դեղի, դեղաձևի, դեղաչափի կիրառման անհրաժեշտությունը՝ ելնելով տվյալ հիվանդության կամ ախտաբանական վիճակի առանձնահատկությունից և ընթացքից: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. գնահատելու դեղերի հիմնական խմբերի բնութագրերը, նրանց ֆարմակոդինամիկան և ֆարմակոկինետիկան, ցուցումները և հակացուցումները, դեղաչափերի տեսակները, առանձին դեղերի չափաբաժինները, դեղագործական և դեղաբանական անհամատեղելիությունները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել պատկերացումներ մի շարք հիվանդությունների և ախտաբանական վիճակների ժամանակ կիրառվող դեղերի դասակարգման, ազդեցության մեխանիզմների, ցուցումների, հակացուցումների ու բարդությունների, կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Մասնավորապես, սիրտ-անոթային, շնչառական, մարսողական, միզա-սեռական, էմդոկրին համակարգերի տարբերի հիվանդությունների դեղորայքային բուժման սկզբունքների ու առանձնահատկությունների, ինչպես նաև հակաբակտերիալ և քիմիաթերապևտիկ միջոցների, հակապրոտոզոային և հակաճիճվային, հակավիրուսային, հակաուռուցքային դեղերի վերաբերյալ ձևավորել հիմնարար գիտելիքներ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. գործնական պարապունքներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը` 4 միավոր առավելագույն արժեքով:
Ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր, իրենից ենթադրում է մասնակցություն սեմինարներին և թեստային աշխատանքների կատարում: Ներկայություն՝ 2 միավոր: Եզրափակիչ քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Բոլոր քննությունները բանավոր են: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Սիրտ-անոթային համակարգի վրա ազդող (հակահիպերտենզիվ, հակահեղձուկային, հակաառիթմիկ, սրտային անբավարարության ժամանակ կիրառվող դեղերի), արյան մակարդման խանգարումների, շնչառական, մարսողական, միզա-սեռական համակարգի հիվանդությունների ժամանակ կիրառվող, հորմոնային, հակաբակտերիալ և քիմիաթերապևտիկ միջոցների, հակապրոտոզոային և հակաճիճվային, հակավիրուսային, հակաուռուցքային դեղերի ընդհանուր բնութագիրը, դասակարգումը, ազդեցության մեխանիզմները, դեղաբանական ազդեցությունները, ցուցումները, հակացուցումներն ու բարդությունները, կողմնակի ազդեցությունները, դեղաձևերը, պահպանման պայմանները:
|
||
0610 | Ֆարմքիմիա-3 | 5 |
7-րդ կիսամյակ` աշնանային
5 ժամ/շաբ.
դաս. – 10 ժամ, լաբ. – 10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին խորացված և հիմնավորված գիտելիքներ հաղորդել ըստ «Պետական Դեղագրքի» և այլ հատուկ նորմատիվային փաստաթղթերի իրականացվող օրգանական դեղանյութերի և դեղապատրաստուկների որակի վերահսկման, քանակական որոշման, դեղապատրաստուկներում խառնուրդների առկայության հաստատման ու որոշման ժամանակակից մեթոդներին ու ձևերին, նախապատրաստել և օժանդակել տարբեր պատրաստուկներում ակտիվ բաղադրամասերի և խառնուրդների առկայության հաստատման և քանակությունների որոշման համար կատարվող լաբորատոր աշխատանքների իրականացմանը:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ընդհանուր գծերով վերարտադրելու և ներկայացնելու օրգանական դեղապրեպարատների դեղաձևերի որակի վերահսկման վերաբերյալ նորմատիվային փաստաթղթերի բովանդակությունն ու պահանջները, 2. համակարգված ձևով նկարագրելու և բացատրելու օրգանական դեղապրեպարատների անալիզի, որակի վերահսկման եղանակներն ու դրանց առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ (կիրառություն) 3. Ճշգրտորեն գործածելու ստացված գիտելիքները տարբեր օրգանական դեղանյութերի որակական և քանակական անալիզի գործընթացում, 4. նախապատրաստելու և գործնականում իրականացնելու քիմիա-դեղագործական արտադրության առանցքային օղակներում օրգանական դեղանյութերի որակի վերահսկում և քանակական որոշում, 5. ընտրելու և դեղատնային պայմաններում կատարելու (իրականացնելու) օրգանական դեղանյութերի անալիզ, գնահատելու անալիզվող պրեպարատի որակը, 6. նախապատրաստելու և լաբորատոր պայմաններում իրականացնելու օրգանական դեղանյութերի որակի վերահսկում, դրանցում խառնուրդների առկայության հաստատում և քանակական որոշում, 7. գործնականում իրականացնելու դեղագործական շուկայում առկա օրգանական դեղապատրաստուկների և դրանցում առկա խառնուրդների որակի գնահատում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8,պրակտիկ աշխատանքներ կատարելու ստացած գիտելիքների հիման վրա: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին խորացված և հիմնավորված գիտելիքներ հաղորդել ըստ «Պետական Դեղագրքի» և այլ հատուկ նորմատիվային փաստաթղթերի իրականացվող օրգանական դեղանյութերի և դեղապատրաստուկների որակի վերահսկման, քանակական որոշման, դեղապատրաստուկներում խառնուրդների առկայության հաստատման ու որոշման ժամանակակից մեթոդներին ու ձևերին, նախապատրաստել և օժանդակել տարբեր պատրաստուկներում ակտիվ բաղադրամասերի և խառնուրդների առկայության հաստատման և քանակությունների որոշման համար կատարվող լաբորատոր աշխատանքների իրականացմանը:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ, 4. պրոբլեմային ուսուցում,
2. դիտակտիկ նյութեր, 5. փորձարարական խնդիրներ, 3,լաբորատոր փորձեր 6. հաշվարկային խնդիրներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություն՝ գրավոր, յուրաքանչյուրը 4 միավոր
Մասնակցություն` 2 միավոր Ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր Եզրափակիչ քննություն ՝ 8 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Օրգանական պրեպարատների, դեղապատրաստուկների դասակարգումը, դրանց անալիզի առանձնահատկություններն ու ժամանակակից եղանակները:
2. Հատուկ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան օրգնական դեղապրեպարատների, դեղագործական քիմիայի պրակտիկայում կիրառվող դեղանյութերի, այդ թվում բազմակոմպոնենտ դեղանյութերի ու դրանց խառնուրդների անալիզի հիմնական եղանակներն ու ձևերը: 3. Գործող դեղագրքերի պահանջներից ելնելով և դեղապատրաստուկների դասակարգմանը համապատասխան հաջորդականությամբ օրգանական տարբեր դասերի դեղապատրաստուկների տարբեր դեղաձևերում հիմնական բաղադրիչների իսկության հաստատման և քանակական որոշման լաբորատոր աշխատանքներ: 4. Օրգանական տարբեր դասերի դեղապատրաստուկների խառնուրդներում հիմնական, ակտիվ բաղադրիչների ու խառնուկների իսկության հաստատման և քանակական որոշման լաբորատոր աշխատանքներ: Դրանց խառնուրդներում հիմնական բաղադրիչների իսկության հաստատում և հիմնական բաղադրիչների ու խառնուկների քանակական որոշում: |
||
0609 | Դեղագործության կառավարում և էկոնոմիկա-1 | 5 |
7-րդ կիսամյակ` աշնանային
5 ժամ/շաբաթական
դաս.-10, գործ.-10ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0609
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել գիտելիքներ հանրային առողջապահության, առողջապահականև դեղագործական համակարգերի կառուցվածքի, դեղերի նշանակության, դեղերի ստեղծման, դասակարգման, դեղային քաղաքականության, դեղերի շրջանառության կարգավորման, դրա բաղադրիչների, հանրապետությունում դեղային ապահովման, դեղերի մատակարարման համակարգի, ինչպես նաև դեղագործական էթիկայի ու դեոնթոլոգիայի հարցերի շուրջ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու հանրային առողջության վիճակի գնահատման ցուցանիշները, առողջության վրա ազդող ռիսկի գործոնները, ՀՀ առողջապահական և դեղագործական համակարգերի ընդհանուր բնութագրերը, ՀՀ առողջապահության նախարարության և դեղագործական համակարգի կառուցվածքները, 2. պարզաբանելու դեղի տնտեսական և սոցիալական նշանակությունը, նկարագրելու դեղի և դեղանյութի ծագումնաբանությունը, դեղերի դասակարգման համակարգը, դեղի ստեղծման հիմնական գործընթացը, սահմանել փորձարկումների նպատակները, 3. հիմնավորելու դեղերի շրջանառության կարգավորման անհրաժեշտությունը, սահմանել դեղերի շրջանառության կարգավորման ինստիտուցիոնալ միջավայրի կառուցվածքը, նկարագրել դեղագործական գործունեության լիցենզիայի ստացման, դեղերի պետական գրանցման, կողմնակի ազդեցությունների դիտարկման ընթացակարգերը, 4. թվարկելու առողջապահության համակարգում դեղագետի դերերը և նրան ներկայացվող ժամանակակից պահանջները, ներկայացնել դեղագետի պրոֆեսիոգրաման, դեղագետի / դեղագործի էթիկական կոդեքսը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. կազմակերպելու մատակարարի կողմից դեղերի ներմուծման գործընթացը, մատակարարի պահեստում լոգիստիկ գործընթացները (ապրանքի ընդունումը, պահպանումը, պատվերի հավաքումը, բեռնումը, առաքումը գնորդներին) և դրանց փաստաթղթային ձևակերպումները, 6. գնահատելու դիտարկումների արդյունքում մատակարարի գործունեության համապատասխանությունը պատշաճ բաշխման գործունեության կանոններին, 7. իրականացնելու ապրանքային պաշարների կառավարում մատակարարի պահեստում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8,ծավալելու աշխատանքներ դեղագործական շուկայի դեղերի մեծածախ իրացման օղակում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել գիտելիքներ հանրային առողջապահության, առողջապահականև դեղագործական համակարգերի կառուցվածքի, դեղերի նշանակության, դեղերի ստեղծման, դասակարգման, դեղային քաղաքականության, դեղերի շրջանառության կարգավորման, դրա բաղադրիչների, հանրապետությունում դեղային ապահովման, դեղերի մատակարարման համակարգի, ինչպես նաև դեղագործական էթիկայի ու դեոնթոլոգիայի հարցերի շուրջ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. գործնական պարապմունքներ, 3. մասնակցություն քննարկումներին, 4. ինքնուրույն հետազոտություն, 6,խմբային աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություն՝ գրավոր, յուրաքանչյուրը 4-ական միավոր
Մասնակցություն` 2 միավոր Ընթացիկ ստուգումներ` 5 միավոր Ինքնուրույն աշխատանք՝ 5 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Հանրային առողջապահություն և բժշկական մենեջմենթ, առողջապահական և դեղագործական համակարգը, դեղը և դրա դերը առողջապահության համակարգում, դեղերի դասակարգումը, դեղերի շրջանառության կարգավորումը, դեղերի կիրառման թույլտվությունը, դեղագործական գործունեության լիցենզավորումը, դեղերի անվտանգության մշտադիտարկումը, դեղագործական կադրեր,դեղորայքային ապահովում, դեղերի մեծածախ իրացումը, դեղերի մատակարարման համակարգը, մատակարարի պահեստային գործունեության կազմակերպումը, դեղերի նվիրատվությունները, պետական գնումները:
|
||
0610 | Ֆարմքիմիա-1 | 4 |
5-րդ կիսամյակ՝ աշնանային
5 ժամ /շաբ.
դաս.-10 ժամ, լաբ.-10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610
1. Դասընթացի նպատակ
ուսանողի մոտ ձևավորել պատշաչ մասնագիտական գիտելիքներ «Ֆարմքիմիա» դասընթացի հիմունքների, զարգացման փուլերի և խնդիրների, կիրառական ասպեկտների, սինթետիկ ճանապարով դեղերի ստացման մեթոդների և պոտենցիալ կենսաբանական ակտիվությամբ օժտված ֆունկցիանալ խմբերի մասին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու դեղերի հիմնական դասերը և սինթետիկ ճանապարհով ստացման հիմնական եղանակները, 2. հիմնավորելու դեղերի կառուցվածքային առանձնահատկությունները, ֆարմակաֆոր խմբերը և կապը կառուցվածքի և ակտիվության միջև: բ. գործնական մասնագիտական կարողություններ 1. վերլուծելու և հասկանալու դեղերի հետազոտման փուլերը, մեթոդների առանձնահատկությունները, 2. վերլուծելու, նախագծելու և առաջարկելու ըստ կառուցվածքի դեղաբանական ազդեցությունը (կառուցվածք/ակտիվություն) դեղագիտության բնագավառում դեղագրքային մեթոդների կիրառումը, 3. կիրառելու «Հիմնական դեղերի» գաղափարախոսության զարգացման խնդիրները, ստեղծագործաբար կիրառելու ունեցած գիտելիքները առկա խնդիրները լուծելիս, 4. վերլուծելու և գնահատելու դեղագիտության մեջ սինթետիկ ճանապարհով ստացված դեղերի մեթոդների առավելությունները, հնարավորություններն ու սահմանափակումները, ստացած գիտելիքները ստեղծագործաբար կիրառելու առկա խնդիրները լուծելիս: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5,վերլուծելու փաստեր և կատարել հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողի մոտ ձևավորել պատշաչ մասնագիտական գիտելիքներ «Ֆարմքիմիա» դասընթացի հիմունքների, զարգացման փուլերի և խնդիրների, կիրառական ասպեկտների, սինթետիկ ճանապարով դեղերի ստացման մեթոդների և պոտենցիալ կենսաբանական ակտիվությամբ օժտված ֆունկցիանալ խմբերի մասին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն
2. լաբորատոր պարապմունքներ 3. սեմինար պարապմունքներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ քննությունը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է:
2-րդ ընթացիկ քննությունը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Ընթացիկ ստուգումներ- 2 միավոր Մասնակցություն՝ 2 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Դասակարգման անվանացուցակը, մեթոդաբանական հիմքերը և սկզբունքները (քիմիական ու դեղաբանական): Համապատասխան ֆունկցիոնալ խմբերի առկայությունը բենզոականթթվի կառուցվածքում և դեղաբանական ակտիվության դասի փոփոխությունը: Միզամուղներ (կառուցվածքային առանձնահատկությունները): Թիազիդային միզամուղները: Մանրէաճնշիչ դեղեր` որպես ազդեցության լայնսպեկտրի սինթետիկ հակամանրէային դեղերի խումբ: Բնական և սինթետիկ ծագման հետերոցիկլիկ միացություններ: Պուրինի ածանցյալներ: Բենզոպիրանի ածանցյալներ: Կումարիններ, քրոմաններ և ֆենիլքրոմաններ, դրանց ածանցյալները: Ֆենոթիազինի ածանցյալներ: Բենզդիազեպինի ածանցյալներ`(քլորդիազեպօքսիդ, դի-, օքս-, նիտր-, ֆեն- ազեպամներ, ալպրազոլամ):
|
||
0609 | Դեղագործության կառավարում և էկոնոմիկա-2 | 4 |
8-րդ կիսամյակ՝ գարնանային
5 ժամ/շաբաթ
դաս.-10, գործ.-10ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0609
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ապահովել գիտելիքներ դեղատնային գործունեության կազմակերպման, ինքնաբուժման գործընթացի կառավարման, դեղագործական հոգածության հայեցակարգի, դեղերի արդյունավետ կիրառման, դեղերի մասին տեղեկատվության, դեղերի որակի ապահովման, պատշաճ պահպանման, տեղափոխման հարցերի շուրջ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու հանրային դեղատան հիմնական նպատակն ու գործառույթները, պատշաճ դեղատնային գործունեությունը և դրա տարրերը, ներկայացնել դեղատանը և դրա անձնակազմին ներկայացվող պահանջները, 2. սահմանելու պատասխանատու ինքնաբուժման հայեցակարգը, անվերահսկելի ինքնաբուժման վտանգները, դեղագործական հոգածության հայեցակարգը, դրա իրականացման պայմանները և կլինիկական դեղագիտության հայեցակարգը, ներկայացնելու դեղերի որակի հսկման համակարգը, դեղերի հետհավաքման, ոչնչացման գործընթացները և դեղերի կեղծման դեմ պայքարի միջոցները 3. ներկայացնելու դեղերի և դեղատնային այլ ապրանքների տարբեր խմբերի պահպանման կազմակերպումը արտաքին միջավայրի տարբեր գործոնների ազդեցության պայմաններում, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի տրանսպորտային փոխադրումը, 4. սահմանելու դեղերի արդյունավետ (ռացիոնալ) կիրառման հիմնախնդիրը, ոչ ռացիոնալ կիրառման ցուցանիշները, հետևանքները, դրանց նպաստող գործոնները, հիմնական դեղերի ցանկի և կլինիկական ուղեցույցների նշանակությունը, նկարագրել ֆորմուլյարային համակարգը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. կիրարկելու դեղատոմսերի ընդունման ստանդարտ ընթացակարգը և իրականացնել դեղատոմսերի դեղագործական մասնագիտական փորձաքննությունը, 6. կիրառելու դեղերի պատրաստման տեխնոլոգիական սխեման ու աշխատանքի ալգորիթմը և կազմակերպել դեղերի պատրաստման, որակի ներդեղատնային հսկման աշխատանքները, իրականացնել դեղերի և դեղանյութերի քանակային հաշվառումը 7. օգտագործելու առանց դեղատոմսի տրվող դեղերի բաց թողնման գործողությունների ալգորիթմը և կառավարել ինքնաբուժման գործընթացը, կազմել պացիենտի դեղագործական ֆայլը՝ նրա հետ հարցազրույցի արդյունքում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8,իրականացնելու դեղատնային գործունեության կազմակերպման աշխատանքներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ապահովել գիտելիքներ դեղատնային գործունեության կազմակերպման, ինքնաբուժման գործընթացի կառավարման, դեղագործական հոգածության հայեցակարգի, դեղերի արդյունավետ կիրառման, դեղերի մասին տեղեկատվության, դեղերի որակի ապահովման, պատշաճ պահպանման, տեղափոխման հարցերի շուրջ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. գործնական պարապմունքներ, 3. մասնակցություն քննարկումներին, 4. ինքնուրույն հետազոտություն, 5,խմբային աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություն` գրավոր, յուրաքանչյուրը 4-ական միավոր
Մասնակցություն՝ 2 միավոր Ընթացիկ ստուգումներ` 2 միավոր Եզրափակիչ քննություն` բանավոր, 8 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Բնակչության դեղային ապահովումը, դեղերի մանրածախ իրացումը, հանրային դեղատուն, պատշաճ դեղատնային գործունեություն, դեղատոմսերի ընդունումը և դեղագործական փորձաքննությունը, դեղատան արտադրական գործունեությունը, դեղերի բաց թողումը դեղատնից, դեղերի և դեղանյութերի քանակային հաշվառումը դեղատանը, ինքնաբուժման հայեցակարգը, ինքնաբուժման գործընթացի կառավարումը, դեղագործական հոգածություն, հիվանդանոցային դեղատուն, կլինիկական դեղագիտության հայեցակարգը, դեղերի մասին տեղեկատվության առանձնահատկությունները, դեղերի և դեղատնային այլ ապրանքների պահպանումը և փոխադրումը, հասկացողություն դեղերի արդյունավետ կիրառման մասին, հիմնական դեղեր, կլինիկական ուղեցույցներ, ֆորմուլյարային համակարգ, դեղերի որակի հսկողության համակարգը, դեղագործական տեսչությունը, դեղերի կեղծման և նմանատիպ հանցագործությունների հիմնախնդիրը դեղագործական շուկայում:
|
||
0610 | Ֆարմակոգնոզիա-1 | 5 |
8-րդ կիսամյակ՝ գարնանային
4 ժամ/շաբ.
դաս.-10, լաբ.-10
ՊԱՐՏԱԴԻՐ
0610
1. Դասընթացի նպատակ
1. Ուսանողներին տրամադրել խորը և համակողմանի գիտելիքներ դեղաբույսերի հումքային աղբյուրների, դեղաբուսական հումքերի մթերման, ստանդարտավորման, որակի հսկման, պահպանման և մշակման, ինչպես և դեղագործական պրակտիկայում բուսական հումքերի և դեղամիջոցների կիրառման խնդիրների վերաբերյալ:
2. Զարգացնել ուսանողների ֆարմակոգնոստիկ մտածողությունը, օժտել մասնագիտական կարողություններով և գործնական հմտություններով: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. թվարկելու դեղաբույսերի և դեղաբուսական հումքերի հետ աշխատելու ընթացքում անվտանգության կանոնները, տարբեր խմբի կենսաակտիվ նյութեր պարունակող դեղաբուսական հումքերի լատինական անվանումները, իսկության, լավորակության, մաքրության, կենսաբանական ակտիվ նյութերի կառուցվածքային առանձնահատկությունները և կիրառման ուղիները, 2. նկարագրելու բուսահումքերի առաջնային և երկրորդային մետաբոլիտները: բ. գործնական մասնագիտական կարողություններ և հմտություններ 3. համապատասխան որոշիչների օգնությամբ ճանաչելու դեղաբույսերը, ամբողջական և մանրեցված դեղաբուսական հումքերը, տարբերակելու տարբեր ձևաբանական խմբերին պատկանող մանրեցված դեղահումքերը, 4. գործնականում իրականացնելու դեղաբուսական հումքի ֆարմակոգնոստիկ անալիզ, 5. գնահատելու դեղաբույսերի քիմիական կազմը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. կիրառելու ստացած տեսական և գործնական գիտելիքները գործնականում, վերլուծելու առկա խնդիրները և առաջարկելու դրանց լուծման եղանակներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
1. Ուսանողներին տրամադրել խորը և համակողմանի գիտելիքներ դեղաբույսերի հումքային աղբյուրների, դեղաբուսական հումքերի մթերման, ստանդարտավորման, որակի հսկման, պահպանման և մշակման, ինչպես և դեղագործական պրակտիկայում բուսական հումքերի և դեղամիջոցների կիրառման խնդիրների վերաբերյալ:
2. Զարգացնել ուսանողների ֆարմակոգնոստիկ մտածողությունը, օժտել մասնագիտական կարողություններով և գործնական հմտություններով: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ,
· գործնական պարապմունքներ · քննարկումներ · մասնակցություն քննարկումներին փորձերի կատարում հատուկ սարքավորումերով 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություններ՝ գրավոր, համապատասխանաբար 4 և 5 միավորներով:
Մասնակցություն՝ 3 միավոր: Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ֆարմակոգնոզիայի հիմունքները: Դեղաբույսերի հետազոտության ոլորտում հիմնական գիտական ուղղությունները: Ֆարմակոգնոզիայի դերը պրովիզորի պրակտիկ գործունեության մեջ: Դեղաբույսերի հումքային բազան: Մթերման գործընթացի հիմունքները: Դեղաբույսերի հումքային պաշարների ռացիոնալ կիրառման և շրջակա միջավայրի պահպանության խնդիրները: Դեղաբույսերի, դեղաբուսական հումքերի քիմիական կազմը, դասակարգման հիմնական համակարգերը, բուսական օրգանիզմում ընթացող կենսաբանական գործընթացները, ստանդարտավորումը, ֆարմակոգնոստիկ վերլուծության եղանակները: Վիտամիններ, պոլիսախարիդներ, ճարպայինյուղեր, տերպենոիդներ, ցիանոգենգլիկոզիդներ և թիոգլիկոզիդներ, սրտային գլիկոզիդներ (կարդիոստերոիդներ), սապոնիններ և ֆիտոէկդիզոններ:
|
||
0609 | Ֆարմտեխնոլոգիա-2(դեղատնային) | 6 |
8-րդ կիսամյակ՝ գարնանային
8.8 ժամ/շաբաթ
դաս.-15, լաբ.-20ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0609
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել պատշաճ մասնագիտական գիտելիքներ ֆարմացիայի զարգացման ժամանակակից տեսական կոնցեպցիաների վերաբերյալ և զարգացնել հմտություններ տարբեր դեղաձևերի ներդեղատնային պատրաստման ընդհանուր և մասնավոր տեխնոլոգիաների մասին, ելնելով դեղերի կենսամատչելիության և արդյունավետության ժամանակակից հիմունքներից, ծանոթացնել չափորոշիչ փաստաթղթերին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. պարզաբանելու դեղանյութերի և օժանդակ նյութերի դեղերի վերափոխման տեսական տարբեր պրոցեսների հիմունքները և պահանջները, 2. լուսաբանելու և հիմնավորելու դեղերի պատրաստման, որակի հսկման, պահպանման և կիրառման հայրենական և արտասահմանյան հիմնական նորմատիվ փաստաթղթերի ստանդարտները, պետական դեղագրքերի պահանջները, 3. նկարագրելու դեղերի պատրաստման ռացիոնալ տեխնոլոգիան` ելնելով ժամանակակից կենսամատչելիության հիմունքներից: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. կատարելու գիտական աշխատանքներ դեղագործություն բնագավառում, 5. պատրաստելու ներդեղատնային դեղատոմսերով դեղաձևերը, մեկնաբանելու պատրաստման եղանակները և առանձնահատկությունները, 6. ընտրելու ներդեղատնային դեղերի պատրաստման համար անհրաժեշտ կազմը և պատրաստման ռացիոնալ տեխնոլոգիան` ելնելով ժամանակակից կենսամատչելիության հիմունքներից, 7. աշխատելու դեղատան ասիստենտական բաժնում, դեղատուն մուտք գործած դեղատոմսերով պատրաստելու դեղեր ասեպտիկ պայմաններում, կատարել պատրաստվող դեղերի որակի հսկում և ստուգում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 8,կիրառելու ստացած տեսական և գործնական գիտելիքները պրակտիկայում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել պատշաճ մասնագիտական գիտելիքներ ֆարմացիայի զարգացման ժամանակակից տեսական կոնցեպցիաների վերաբերյալ և զարգացնել հմտություններ տարբեր դեղաձևերի ներդեղատնային պատրաստման ընդհանուր և մասնավոր տեխնոլոգիաների մասին, ելնելով դեղերի կենսամատչելիության և արդյունավետության ժամանակակից հիմունքներից, ծանոթացնել չափորոշիչ փաստաթղթերին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն
2. շրջված լսարան 3. լաբորատոր պարապմունքներ, փորձնական աշխատանքներ, 4. ցուցադրական նյութեր, 5,սեմինար պարապմունքներ, ընթացիկ թեստեր: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություններ` գրավոր, 4-ական միավոր յուրաքանչյուրը:
Մասնակցություն` 2 միավոր: Ընթացիկ ստուգումներ՝ 2 միավոր: Եզրափակիչ քննություն՝ բանավոր, 8 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Դեղաձևերի դասակարգումները: Օժանդակ նյութեր, տեսակները: Կարծր դեղաձևեր, պատրաստման առանձնահատկությունները: Հեղուկ դեղաձևեր՝ իրական լուծույթներ, կախույթներ, էմուլսիաներ, կոլոիդ լուծույթներ: Ոչ ջրային լուծույթներ՝ սպիրտային, գլիցերինային, յուղային: Կաթիլներ: Բուսական հանուկներ՝ թուրմեր և եփուկներ: Լորձեր: Փափուկ դեղաձևեր` քսուքներ, մածուկներ, լինիմենտներ: Սուպոզիտորիաներ, դասակարգումը դեղատնային պատրաստման առանձնահատկությունները: Ներարկման լուծույթներ: Աչքի դեղաձևեր:
|
||
0611 | Ախտաբանական ֆիզիոլոգիա | 4 |
6-րդ կիսամյակ` գարնանային
3.8 ժամ/շաբ.
դաս.-15 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0611
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել տրամաբանության և գիտելիքների վրա հիմնված քննադատական մտածելակերպ մարդու օրգանիզմում նորմայում և տարբեր հիվանդությունների ու ախտաբանական պրոցեսների ժամանակ առկա գործընթացների վերաբերյալ: Տարբեր հիվանդությունների դեպքում իրականացնել դեղաբանական համուղղումների հնարավոր թիրախների փնտրումներ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու ըստ օրգան համակարգերի ախտաբանության հիմնական տեսակները, 2. հիմնավորելու ախտաբանության տարբեր տեսակների դեպքում զարգացող կոմպենսատոր և ախտաբանական տեղաշարժերը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. նախագծելու առավել տարածված հիվանդությունները և համախտանիշները մոդելավորող հետազոտական աշխատանքներ, 4. հայտնաբերելու հիվանդության պաթոգենեզում գլխավոր պաթոգենետիկ օղակը, արատավոր շրջանները, պատճառ-հետևանքային կապերը, 5. իրականացնելու տարբեր ախտերի դեպքում դիտվող կլինիկական, մորֆոլոգիական և լաբորատոր տվյալների հիման վրա ախտաֆիզիոլոգիական վերլուծություն, 6. առաջարկելու ֆարմակոլոգիական համուղղման սխեմա ըստ առկա ախտի էթիոլոգիայի և պաթոգենեզի, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ օգտագործելու գիտելիքները «Դեղաբանություն» և այլ դեղագիտական դասընթացների ուսումնասիրության համար: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել տրամաբանության և գիտելիքների վրա հիմնված քննադատական մտածելակերպ մարդու օրգանիզմում նորմայում և տարբեր հիվանդությունների ու ախտաբանական պրոցեսների ժամանակ առկա գործընթացների վերաբերյալ: Տարբեր հիվանդությունների դեպքում իրականացնել դեղաբանական համուղղումների հնարավոր թիրախների փնտրումներ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. դիտակտիկ նյութեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր առավելագույն արժեքով:
Ընթացիկ ստուգումներ՝ 8 միավոր, իրենից ենթադրում է թեստային աշխատանքներ: Մասնակցություն՝ 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
«Ախտաֆիզիոլոգիա» առարկան, խնդիրները և տեղը բժշկագիտության մեջ: Ընդհանուր էթիոլոգիա և պաթոգենեզ: Բջջի վնասման ախտաֆիզիոլոգիա: Ադապտացիա և սթրես: Ծայրամասային արյանշրջանառության խանգարումների ախտաֆիզիոլոգիա: Հիպօքսիա: Բորբոքում: Իմունային համակարգի ախտաֆիզիոլոգիա: Ուռուցքային աճի ախտաֆիզիոլոգիա: Շաքարայինդիաբետ: Ճարպակալում: Այտուցներ: Էլեկտրոլիտային փոխանակության խանգարումների ախտաբանություն: Գիտակցության կորուստ: Շոկեր: Ամփոփիչ պարապմունք:
|
||
0610 | Կենսատեխնոլոգիա | 4 |
9-րդ կիսամյակ՝աշնանային
5 ժամ/շաբ.
դաս.-10ժամ, լաբ.-10ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ուսուցանել կենսատեխնոլոգիայի հիմնարար դրութները և կենսատեխնոլոգիական արտադրության խնդիրները, մասնավորապես՝ կենսաօբյեկտների կուլտիվացման առանձնահատկությունները, կենսատեխնոլոգիական պրոցեսները, ռ-ԴՆԹ կենսատեխնոլոգիայի և ինժեներային էնզիմալոգիայի հիմնախնդիրները, սննդամիջավայրի, ցանքսանյութի պատրատման ու ֆերմենտացիայի առանձնահատկությունները, կենսատեխնոլոգիական սարքավորումները և նրանց նկատմամբ ներկայացվող պահանջները, մասսատեղափոխման խնդիրները, մանրէազերծման մեթոդները, կուլտուրալ հեղուկներից նպատակային արգասիքների անջատման և մաքրման ուղիները և այլն:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու կենսատեխնոլոգիայի խնդիրներն ու մեթոդաբանությունը, ռ-ԴՆԹ կենսատեխնոլոգիայի փուլերը, կենսասինթեզի, կենսատրանսֆորմացիայի և կենսանման պրոցեսների առանձնահատկությունները, շտամ-արտադրիչից մինչև բժշկական նշանակության նպատակային արգասիքրի ստացման ուղիներն ու մեթոդները, 2. նկարագրելու կենսատեխնոլոգիական արտադրության հիմնական խնդիրներն ու օպտիմալացման ուղիները, սարքավորումների աշխատանքային սկզբունքներն ու արտադրական պրոցեսների տեխնոլոգիական առանձնահատկությունները, նախաֆերմենտացիայի, ֆերմենտացիայի և նպատակային նյութերի անջատման ու մաքրման տեխնոլոգիական ուղիները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. վերլուծելու շտամ-արտադրիչների ստացման գենետիկասելեկցիոն և գենինժեներային մեթոդների առավելություններն ու թերությունները, մանրէաբանական սինթեզի, կենսատրանսֆորմացիայի և կենսանման պրոցեսների առավելություններն ու թերությունները, ցանքսանյութի ստացման, ֆերմենտացիայի, տարբեր դասի նյութերի անջատման ու մաքրման մեթոդները, 4. վերլուծելու և ընտրելու տարբեր դասի կենսապատրաստուկների կենսատեխնոլոգիական արտադրության համար արդյունավետ տեխնոլոգիաներ, հարմար սարքավորումներ և օպտիմալ տեխնոլոգիական սխեմաներ, շրջակա միջավայրի պահպանման և արտադրության ասեպտիկության ու սանիտարահիգենիկ պայմանների ապահովման հարմար միջոցներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. վերլուծելու փաստեր և կատարել հետևություններ, կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ուսուցանել կենսատեխնոլոգիայի հիմնարար դրութները և կենսատեխնոլոգիական արտադրության խնդիրները, մասնավորապես՝ կենսաօբյեկտների կուլտիվացման առանձնահատկությունները, կենսատեխնոլոգիական պրոցեսները, ռ-ԴՆԹ կենսատեխնոլոգիայի և ինժեներային էնզիմալոգիայի հիմնախնդիրները, սննդամիջավայրի, ցանքսանյութի պատրատման ու ֆերմենտացիայի առանձնահատկությունները, կենսատեխնոլոգիական սարքավորումները և նրանց նկատմամբ ներկայացվող պահանջները, մասսատեղափոխման խնդիրները, մանրէազերծման մեթոդները, կուլտուրալ հեղուկներից նպատակային արգասիքների անջատման և մաքրման ուղիները և այլն:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3, ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննությունններ՝ գրավոր, յուրաքնչյուրը 4-ական միավոր առավելագույն արժեքով:
Եզրափակիչ քննություն` բանավոր, 9 միավոր առավելագույն արժեքով: Մասնակցություն ՝ առավելագույնը 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Կենսատեխնոլոգիայի առարկան, խնդիրները, զարգացման փուլերը և բաժինները: Ինժեներային էնզիմալոգիայի խնդիրները, ֆերմենտների բաժանման մեթոդները, ֆերմենտների ակտիվության կարգավորման ուղիները: ռ-ԴՆԹ կենսատեխնոլոգիայի խնդիրներն ու փուլերը, գենային ինժեներայի ֆերմենտները, գեների կլոնացումը, ամպլիֆիկացիան և էքսպրեսիան: Սպիտակուցի սինթեզ, արտազատման ուղիները: Օրգանիզմների փոփոխությունները (մուտացիա և մոդիֆիկացիա) և դրանց դերը կենսատեխնոլոգիայում: Կենսատեխնոլոգիական պրոցեսներ, տեսակները, կապը կենսաօբյեկտի հետ: ԿԱՄ-երի շտամ-արտադրիչների ստացում գենետիկական սելեկցիայի և գենային ինժեներիայի եղանակներով: Կենսասինթեզ՝ սննդամիջավայրի պատրաստում և մանրէազերծում, ցանքսանյութի ստացում, ֆերմենտացիա, տեխնոլոգիական պարամետրերի օպտիմալացում, թթվածնի և սնուցող բաղադրիչների մասսատեղափոխում: Կենսաօբյեկտի կուլտիվացման առանձնահատկությունները, փուլերը, մետաբոլիտներ և հակամետաբոլիտներ: Կուլտուրալ հեղուկներից նպատակային նյութերի անջատում, մաքրում և գերմաքրում (ամինաթթուների օրինակի վրա): Կենսատեխնոլոգիական արտադրության սարքավորումներ, կատարելագործված կենսառեակտորներ: Կենսատեխնոլոգիական արտադրության ժամանակ կոնտամինատների դեմ պայքարի և ասեպտիկության պահպանման ուղիները: Ստերիլ օդի ստացման և օգտագործված օդի մաքրման մեթոդները: Կենսատեխնոլոգիական արտադրության թափոնները և սանիտարահիգենիկ պայմանների ապահովման միջոցառումներ:
|
||
0611 | Ընդհանուր հիգիենա | 5 |
9-րդ կիսամյակ՝աշնանային
6 ժամ/շաբ.
դաս.-12, լաբ.-12
ՊԱՐՏԱԴԻՐ
0611
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ներկայացնել հիգիենայի ընդհանուր դրույթները` խնդիրները, ուսումնասիրման արդի մեթոդները, շրջակա միջավայրի տարրերի՝ հողի, ջրի, օդի, կլիմայական պայմանների, ճառագայթման և սննդի հիգիենայի բաժինները, կենսապայմանների և բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի տարրերի և աշխատանքային պայմանների դրական և բացասական ազդեցությունները և դրանց կարգավորման եղանակները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. դասակարգելու հիգիենայի կարևորագույն խնդիրները, ուսումնասիրման մեթոդները, բաժինները, 2. նկարագրելու շրջակա միջավայրի ֆիզիկական և քիմիական գործոնները, աշխատանքային (դեղատուն, քիմդեղագործական արտադրություն) պայմանների հիգիենիկ գնահատման մեթոդները, վտանգավոր գործոնների դեմ պայքարի արդյունավետ եղանակները, սննդամթերքի հիգիենիկ չափորոշիչների ուսումնասիրության, ինչպես նաև սանիտարա-հիգիենիկ կանոնների խախտումների բացահայտմանը և դրանց վերացմանը ուղղված միջոցառումների մշակման եղանակները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. վերլուծելու և օգտագործելու շրջակա միջավայրի ֆիզիկական և քիմիական գործոնների հիգիենիկ գնահատման մեթոդները, շրջակա միջավայրի բացասական ազդեցությունների հետևանքները նվազեցնելու կամ կանխարգելելու նպատակով, 4. իրականացնելու սննդամթերքների որակական և քանակական ցուցանիշների ուսումնասիրություն, 5. կիրառելու արդյունաբերական վտանգավոր գործոնների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ, 6. բացահայտելու սանիտարահիգիենիկ կանոնների խախտումները և գտնել լուծումներ դրանց վերացման համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ վերլուծելու և գնահատելու հիգիենիկ գիտության առկա խնդիրները, առաջարկել դրանց լուծման տարբերակներ և կիրառել ձեռքբերված գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ներկայացնել հիգիենայի ընդհանուր դրույթները` խնդիրները, ուսումնասիրման արդի մեթոդները, շրջակա միջավայրի տարրերի՝ հողի, ջրի, օդի, կլիմայական պայմանների, ճառագայթման և սննդի հիգիենայի բաժինները, կենսապայմանների և բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի տարրերի և աշխատանքային պայմանների դրական և բացասական ազդեցությունները և դրանց կարգավորման եղանակները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. դիտակտիկ նյութեր 3,ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը` 3 միավոր առավելագույն արժեքով:
Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր, իրենից ենթադրում է ռեֆերատների զեկուցում: Ներկայություն՝ 3 միավոր: Եզրափակիչ քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Բոլոր քննությունները բանավոր են: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Հիգիենան որպես գիտություն, խնդիրները, ուսումնասիրման մեթոդները, կապը գիտության այլ բնագավառների հետ, ծագման և զարգացման պատմությունը:
2. Սննդի հիգիենա, սնունդ և առողջություն, սննդամթերքներ, դասկարգումը, սննդային թունավորումներ, դրանց կանխարգելումը: 3. Շրջակա միջավայրի գործոններ՝ կլիմա, հող, ջուր, մթնոլորտային օդ, ազդեցությունը մարդու առողջության վրա, հիգիենիկ նշանակությունը, նորմավորումները: 4. Աշխատանքային հիգիենայի և արտադրական թունաբանության հիմունքները, աշխատանքային հիգիենան քիմդեղագործական արդյունաբերությունում, սանիտարահիգիենիկ խնդիրները, արտադրական վնասակարությունների բնութագիրը և կանխարգելիչ միջոցառումները: 5. Դեղատնային հիգիենա՝ դեղատնային ցանցի կառուցվածքը, աշխատակիցներին և դեղատներին ներկայացվող հիգիենիկ պահանջները: 6,Ճառագայթային հիգիենա՝ իոնիզացնող ճառագայթների բնութագիրը, ազդեցության մեխանիզմները, կենսաբանական ազդեցությունը, ճառագայթային ֆոն: |
||
0610 | Ֆարմակոգնոզիա-2 | 5 |
9-րդ կիսամյակ՝աշնանային
5 ժամ/շաբ.
դաս.-10, լաբ.-10
ՊԱՐՏԱԴԻՐ
0610
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին տրամադրել խորը և համակողմանի գիտելիքներ դեղաբույսերի տեսակների, կառուցվածքային հատկանիշների, կենսաբանորեն ակտիվ նյութերի, օգտագործվող հումքի մասին, ինչպես նաև դեղաբուսական հումքից ստացվող հալենային դեղաձևերի և նրանց բուժիչ հատկությունների մասին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. թվարկելու տարբեր խմբի կենսաակտիվ նյութեր պարունակող դեղաբույսերի և դեղաբուսական հումքերի լատինական անվանումները, կենսաբանական ակտիվ նյութերի կառուցվածքային առանձնահատկությունները և կիրառման ուղիները, 2. սահմանելու դեղաբուսական հումքերի մթերման հիմունքները/ հավաք, նախնական մշակում, չորացում, պահեստավորում/ և նկարագրելու դեղաբուսական հումքերի ֆարմակոգնոստիկ վերլուծության մեթոդները բ. գործնական մասնագիտական կարողություններ և հմտություններ 3. տարբերակելու դեղաբույսերի և դեղաբուսական հումքերի թույլատրելի և անթույլատրելի խառնուրդները, 4. կազմակերպելու և իրականացնելու դեղաբուսական հումքի մթերում /դեղաբուսական հումքի հավաք, նախնական մշակում, չորացում/ և դեղաբուսական հումքի պահեստավորում, 5. վերլուծելու և գնահատելու դեղաբույսերի, դեղաբուսական հումքերի կիրառման առավելությունները, հնարավորություններն ու սահմանափակումները դեղարտադրության գործընթացում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 1. կիրառելու ստացած տեսական և գործնական գիտելիքները գործնականում, վերլուծելու առկա խնդիրները և առաջարկելու դրանց լուծման եղանակները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին տրամադրել խորը և համակողմանի գիտելիքներ դեղաբույսերի տեսակների, կառուցվածքային հատկանիշների, կենսաբանորեն ակտիվ նյութերի, օգտագործվող հումքի մասին, ինչպես նաև դեղաբուսական հումքից ստացվող հալենային դեղաձևերի և նրանց բուժիչ հատկությունների մասին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. գործնական պարապմունքներ 3. քննարկումներ 4. մասնակցություն քննարկումներին 5,փորձերի կատարում հատուկ սարքավորումերով 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ քննություն՝ բանավոր, 9 միավոր:
2 ընթացիկ քննություններ՝ գրավոր, 4-ական միավոր յուրաքանչյուրը: Մասնակցություն՝ 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Պարզագույն ֆենոլներ, ֆենոլային գլիկոզիդներ, ֆենիլպրոպանոիդներ, լիգնաններ, կումարիններ և քրոմոններ պարունակող դեղաբույսեր և հումքեր: Ֆլավանոիդներ պարունակող դեղաբույսեր և հումքեր: Անտրագլիկոզիդներ պարունակող դեղաբույսեր և հումքեր: Դաբաղային նյութեր պարունակող դեղաբույսեր և հումքեր: Ալկալոիդներ պարունակող դեղաբույսեր և հումքեր: Կենսաբանական ակտիվ նյութերի տարբեր խմբեր պարունակող դեղաբույսեր և հումք: Կենդանական ծագման դեղահումքեր և բնական արգասիքներ: Դեղաբուսական հումքերի մթերման հիմունքներըև ապրանքագիտական վերլուծություն:
|
||
0610 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 2 |
7-րդ կիսամյակ` աշնանային
2 ժամ/շաբ.
դաս.-4, գործ.-4
ՊԱՐՏԱԴԻՐ
0610
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել գիտական աշխատանքների ներկայացման պահանջներին և չափորոշիչներին, մասնագիտական ոլորտում հետազոտական աշխատանքների պլանավորման սկզբունքներին, էտապներին, հետազոտության մեթոդներին, մասնագիտական գրականության որոնման աղբյուրներին և օգտվելու մեթոդներին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու հետազոտությունը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ փուլերն ու դրանց ճիշտ կազմակերպումը, 2. թվարկելու հետազոտության մեթոդներն ու դրանց առանձնահատկությունները, 3. սահմանելու հետազոտական աշխատանքի արդիականությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու խնդիրները և առաջարկելու լուծման եղանակներ, 5. պլանավորելու և գիտական ղեկավարի հսկողությամբ իրականացնելու մագիստրոսական թեզերի պատրաստման համար անհրաժեշտ հետազոտական աշխատանքները, 6. օգտվելու մասնագիտական ոլորտում ինֆորմացիայի տարբեր աղբյուրներից: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. աշխատելու թիմում, վարելու առողջ բանավեճեր, ներկայացնելու իր տեսակետը, հակիրճ ներկայացնելու հետազոտության արդյունքները և եզրահանգումները 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել գիտական աշխատանքների ներկայացման պահանջներին և չափորոշիչներին, մասնագիտական ոլորտում հետազոտական աշխատանքների պլանավորման սկզբունքներին, էտապներին, հետազոտության մեթոդներին, մասնագիտական գրականության որոնման աղբյուրներին և օգտվելու մեթոդներին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. նախագծերի պատրաստում 4, ինքնուրույն գործնական աշխատանքներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ինքնուրույն աշխատանք՝ 9 միավոր:
Ընթացիկ ստուգում՝ 2 միավոր: Եզրափակիչ քննություն՝ 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գիտահետազոտական աշխատանքի հիմնական հասկացությունները: Հետազոտական աշխատանքի պլանավորում: Ընտրված թեմայի ակտուալության հիմնավորում: Հետազոտության հիմնական մեթոդները: Գիտահետազոտական աշխատանքների ընդհանուր սխեման: Մասնագիտական գրականությունից օգտվելու աղբյուրներն ու մեթոդները: Արդյունքների ներկայացում:
|
||
0706 | Նորմալ ֆիզիոլոգիա | 4 |
5-րդ կիսամյակ՝ աշնանային
3.8 ժամ/շաբ.
դաս.-10, լաբ.-5 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0709
1. Դասընթացի նպատակ
· զարգացնել ուսանողների մասնագիտական ըմբռնումը ֆիզիոլոգիայի հիմունքների վերաբերյալ բջջային, հյուսվածքային, օրգանական և համակարգային մակարդակներում.
· բացատրել մարմնում հոմեոստազի և ֆիզիոլոգիական պրոցեսների նեյրոնային և հումորալ կարգավորման մեխանիզմները. ընդլայնել ուսանողների ընկալումը ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի փոխհարաբերությունների վերաբերյալ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու մարդու ֆիզիոլոգիայի արդի տեսական խնդիրները, օրգանիզմի արտաքին միջավայրին հարմարվելու մեխանիզմները, համակարգային կերպով բացատրելու մարդու օրգանիզմի անհատական ֆիզիոլոգիական ֆունկցիաները և դրանց կարգավորման մեխանիզմները, 2. ներկայացնելու առանձին ֆիզիոլոգիական պրոցեսների վրա դեղորայքի ազդեցության մեխանիզմները, 3. բացատրելու ֆերմենտների, վիտամինների, հորմոնների դերը նյութափոխանակության գործընթացներում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. տարբերակելու օրգան-համակարգերի կառուցվածքագործառական առանձնահատկությունները, 5. բացահայտելու ֆիզիոլոգիական համակարգերի կարգավորման նյարդահումորալ մեխանիզմները, որոշելու արյան, սիրտանոթային, շնչառական համակարգերի առանձին ցուցանիշները, 6. մասնագիտորեն վերլուծելու և մեկնաբանելու ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների իրավիճակային խնդիրները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. կիրառելու կենսաքիմիական հետազոտության առավել լայնորեն կիրառվող մեթոդները, օգտվելու տարբեր գիտական ինտերնետային որոնման հարթակներից և արդյունքների մշակման (վիճակագրական) ծրագրերից։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· զարգացնել ուսանողների մասնագիտական ըմբռնումը ֆիզիոլոգիայի հիմունքների վերաբերյալ բջջային, հյուսվածքային, օրգանական և համակարգային մակարդակներում.
· բացատրել մարմնում հոմեոստազի և ֆիզիոլոգիական պրոցեսների նեյրոնային և հումորալ կարգավորման մեխանիզմները. ընդլայնել ուսանողների ընկալումը ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի փոխհարաբերությունների վերաբերյալ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. ուսուցում (բաց հարցերի քննարկում, ինքնագնահատում և գնահատում, շարադրությունների/նախագծերի պատրաստում, անհատական և խմբային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցեր, նկարագրական թեստեր):
2. ինտերնետային ռեսուրսների օգտագործմամբ գիտական գրականության վերլուծություն. 3. բանավեճեր, ինտերակտիվ քննարկումներ, էսսեների հանձնարարություն 4. մուլտիմեդիա շնորհանդեսներ լաբորատոր հետազոտություններ (արյան, սրտանոթային, շնչառական համակարգերի անհատական պարամետրերի որոշում), մկանային-կմախքային ռեֆլեքսների ուսումնասիրման փորձեր, 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ՝ հատկացվող առավելագույն միավորը 8:
Մասնակցությունը ՝ հատկացվող առավելագույն միավորը 3: Եզրափակիչ բանավոր քննություն՝ հատկացվող առավելագույն միավորը 9: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ֆիզիոլոգիա առարկան, ուսումնասիրության մեթոդները, խնդիրները: Դրդունակ հյուսվածքների ֆիզիոլոգիա: Ֆիզիոլոգիական ֆունկցիաների նյարդահումորալ կարգավորումը: Կենտրոնական նյարդային համակարգի ընդհանուր և մասնավոր ֆիզիոլոգիա: Ֆիզիոլոգիական ֆունկցիաների հորմոնային կարգավորում: Օրգանիզմի հեղուկ միջավայրը: Սիրտանոթային համակարգի ֆիզիոլոգիա: Շնչառական համակարգի ֆիզիոլոգիա: Մարսողական համակարգի ֆիզիոլոգիա: Նյութափոխանակություն և ջերմակարգավորում: Արտազատական համակարգի ֆիզիոլոգիա:
|
||
0707 | Կենսաբանություն | 4 |
1-ին կիսամյակ՝ աշնանային
5 ժամ/շաբ.
դաս.-10, լաբ.-10
ՊԱՐՏԱԴԻՐ
0611
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել կենսաբանության հիմունքներին, ուսումնասիրման ժամանակակից մոլեկուլային մեթոդներին, նվաճումներին և դրանց կիրառական նշանակությանը, մասնավորապես դեղաբանության և կենսաբժշկագիտության բնագավառներում:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու կենսաբանության հիմնախնդիրները, 2. նկարագրելու կյանքի հիմնական ձևերը, դրանց կենսաբանական առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. կիրառելու լաբորատոր հետազոտությունների մեթոդներ, 4. իրականացնելու ժամանակակից գիտահետազոտական աշխատանքներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. օգտագործելու ընդհանրական տեսական գիտելիքները գործնականում, իրականացնելու կենսաբանության ոլորտում դասավանդում և հետազոտում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել կենսաբանության հիմունքներին, ուսումնասիրման ժամանակակից մոլեկուլային մեթոդներին, նվաճումներին և դրանց կիրառական նշանակությանը, մասնավորապես դեղաբանության և կենսաբժշկագիտության բնագավառներում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. դիտակտիկ նյութեր 3. քննարկումներ 4,ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1- ին ընթացիկ քննությունը գրավոր է`4 միավոր առավելագույն արժեքով:
2-րդ ընթացիկ քննությունը բանավոր է`4 միավոր առավելագույն արժեքով: Դասընթացին մասնակցությունը՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Կենսաբանությունը, որպես բնական գիտություն կյանքի ձևերի, նրանց կառուցվածքի և առանձնահատկությունների մասին: Զարգացման պատմությունը, ուսումնասիրման դասական և մոլեկուլային մեթոդները: Կյանքի ծագումը, կյանքի ֆիլոգենետիկական ծառը: Պրոկարիոտ և էուկարիոտ կյանքի ձևերը, հինգ թագավորությունները: Պրո- և էուկարիոտ բջիջների կառուցվածքը: Բակտերիալ, սնկային, բուսական և կենդանական բջիջների համեմատական նկարագիրը: Բջջի բաժանում, միտոզ, մեյոզ: Կենսամոլեկուլներ: Նուկլեինաթթուներ ԴՆԹ և ՌՆԹ, նրանց կառուցվածքը և ֆունկցիան: Տրանսկրիպցիա, տրանսլյացիա: Ցիտոպլազմային և կորիզային գենոմ:Գենոմի բնական և արհեստական փոփոխությունները: Տրանսֆորմացիա, տրանսդուկցիա, կոնյուգացիա: Ռեկոմբինանտ ԴՆԹ տեխնոլոգիաներ, նոր սերնդի ռ-ԴՆԹ դեղեր: Կարգաբանության հիմունքները, տաքսոնոմիա և նոմենկլատուրա: Լինեյան և կլադային կարգաբանություն:
|
||
0102 | Մաթեմատիկա | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային
3.8 ժամ/շաբ.
դաս.-5, գործն.- 10
ՊԱՐՏԱԴԻՐ
0102
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել վերլուծական երկրաչափության, գծային հանրահաշվի և մաթեմատիկական անալիզի հիմունքներին, տեսության արդի մեթոդներին, ներկայացվող տեսության ընդհանրացումներին և կիրառություններին։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու վերլուծական երկրաչափության՝ ուղղի և հարթության փոխդասավորությունները, կազմած անկյունները, վեկտորական հանրահաշվի մեթոդները, 2. ձևակերպելու գծային հանրահաշվի՝ գծային հավասարումների համակարգերի, մատրիցների տեսության գաղափարները, 3. ձևակերպելու ինտերպոլացիայի խնդիրը, կառուցելու ինտերպոլացիոն բազմանդամը, 4. լուսաբանելու մաթեմատիկական անալիզի հիմնական գաղափարներ՝ հաջորդականության և ֆունկցիայի սահմանների, անընդհատ ֆունկցիաների, ածանցյալի հիմնական հասկացությունները, գաղափարները և հատկությունները։ բ.գործնական մասնագիտական կարողություններ 5. կիրառելու կոորդինատների մեթոդը, հարթության վրա և տարածության մեջ վերլուծական երկրաչափության մեթոդները, 6. հաշվելու որոշիչներ, լուծելու գծային հավասարումների համակարգեր, 7. հաշվելու հաջորդականության և ֆունկցիայի սահմաններ, ֆունկցիայի ածանցյալ, ինտեգրալ, հետազոտելու ֆունկցիայի վարքը, 8. օգտագործելու մաթեմատիկական մեթոդներ այլ բնագավառներում խնդիրներ լուծելու համար։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 9. կիրառելու յուրացված մեթոդները այլ տեսություններում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել վերլուծական երկրաչափության, գծային հանրահաշվի և մաթեմատիկական անալիզի հիմունքներին, տեսության արդի մեթոդներին, ներկայացվող տեսության ընդհանրացումներին և կիրառություններին։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. ինքնուրույն աշխատանք 3,գործնական պարապմունքներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ քննություն՝ գրավոր -- 4 միավոր
2-րդ ընթացիկ քննություն՝ գրավոր -- 5 միավոր Ընթացիկ ստուգումներ -- 8 միավոր Մասնակցություն -- 3 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գծային հանրահաշվի տարրերը։ Վերլուծական երկրաչափությունը հարթության վրա և տարածության մեջ։ Ֆունկցիա: Անընդհատություն։ Մեկ փոփոխականի ֆունկցիայի դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվ։
|
||
0703 | Բուսաբանություն | 4 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային
5 ժամ/շաբ.
դաս.`10, լաբ.`10
ՊԱՐՏԱԴԻՐ
0611
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին ծանոթացնել բուսաբանության հիմունքներին, ժամանակակից մեթոդներին, նվաճումներին, բարձրակագ և ստորակարգ բույսերի կենսաբանական առանձնահատկություններին, կարգաբանությանը, կիրառական նշանակությանը:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու բուսաբանության հիմնախնդիրները, 2. նկարագրելու տարբեր կարգաբանական խմբերին պատկանող բարձրակարգ և ստորակարգ բույսերի կենսաբանական առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. կիրառելու դաշտային և լաբորատոր հետազոտությունների մեթոդները, 4. իրականացնելու ժամանակակից գիտահետազոտական աշխատանքներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. օգտագործելու ընդհանրական տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին ծանոթացնել բուսաբանության հիմունքներին, ժամանակակից մեթոդներին, նվաճումներին, բարձրակագ և ստորակարգ բույսերի կենսաբանական առանձնահատկություններին, կարգաբանությանը, կիրառական նշանակությանը:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. քննարկումներ 3. դիտակտիկ նյութեր 4. ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ուսումնական կիսամյակի 2-րդ և 4-րդ շաբաթների ընթացքում կանցկացվի ընթացիկ ստուգումներ՝ յուրաքանչյուրը 1 միավոր առավելագույն արժեքով:
2 գրավոր ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով: Մասնակցությունը՝ 2 միավոր: Եզրափակիչ քննությունը բանավոր՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսում ներառված է 4 հարց, յուրաքանչյուրը գնահատվում է 2 միավոր։ Միավորների քայլը՝ 0.5։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Բուսաբանությունը որպես գիտություն բարձրակարգ և ստորակարգ բույսերի, ներառյալ սնկեր, ջրիմուռներ, քարաքոսներ, կառուցվածքի և կենսաբանական առանձնահատկությւոնների մասին: Զարգացման պատմությունը, հիմնական ուղղությունները, ուսումնասիրման դասական և ժամանակակից մեթոդները: Բույսերը, սնկերը և ջրիմուռները որպես ավտոտրոֆ և հետերոտրոֆ էուկարիոտ օրգանիզմներ, նրանց էվոլյուցիան, կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկությունները, հիմնական կարգաբանական խմբերը, ներկայացուցիչները ևկիրառական նշանակությունը, մասնավորապես դեղագործության մեջ: Դեղաբույսեր և դեղասնկեր: Քարաքոսները որպես թալոմային սիմբիոտրոֆ օրգանիզմներ, հիմնական խմբերն ու ներկայացուցիչները, դեղաբանական նշանակությունը:
|
||
0706 | Մարդու անատոմիա | 3 |
3-րդ կիսամյակ՝ աշնանային
3.8 ժամ/շաբ.
դաս.-10ժամ, լաբ.-5ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0706
1. Դասընթացի նպատակ
· օժանդակել ուսանողներին՝ զարգացնելու ժամանակակից տեսական գիտելիքները և գործնական հմտությունները,
· ուսանողներին անհրաժեշտ գիտելիքներ տալ մարդու օրգանիզմի և օրգան-համակարգերի կառուցվածքի մասին, բացատրել օրգանների և օրգան-համակարգերի ձևավորման օրինաչափությունները, կազմաբանական հատկանիշները ժամանակակից ֆունկցիոնալ կազմաբանության տեսանկյունից: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու մարդու օրգանիզմի, դրա առանձին օրգանների, օրգան-համակարգերի կառուցվածքի առանձնահատկությունները, 2. նկարագրելու օրգանների տեղագրությունը, 3. մեկնաբանելու տարբեր օրգանների և օրգան- համակարգերի փոխառնչությունը միմյանց հետ, 4. ճանաչելու անատոմիայի կապը հարակից մի շարք գիտությունների` մասնավորապես ֆիզիոլոգիայի հետ: բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. օգտագործելու կազմաբանական ատլասները և գտնելու մասնագիտական տարբեր աղբյուրներ, 6. գործածելու անատոմիական եզրույթները, 7. տարբերակելու, զննելու անատոմիական մոդելները և պատրաստուկները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ կիրառելու ձեռք բերած տեսական գիտելիքները կենսաբանության տարբեր ոլորտներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· օժանդակել ուսանողներին՝ զարգացնելու ժամանակակից տեսական գիտելիքները և գործնական հմտությունները,
· ուսանողներին անհրաժեշտ գիտելիքներ տալ մարդու օրգանիզմի և օրգան-համակարգերի կառուցվածքի մասին, բացատրել օրգանների և օրգան-համակարգերի ձևավորման օրինաչափությունները, կազմաբանական հատկանիշները ժամանակակից ֆունկցիոնալ կազմաբանության տեսանկյունից: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. ուսուցում (բաց հարցերի քննարկում, ինքնագնահատում և փորձաքննություն, էսսեների/նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորներ (բանավոր և գրավոր հարցեր, նկարագրական թեստեր):
2. ինտերնետային ռեսուրսների օգտագործմամբ գիտական գրականության վերլուծություն. 3. բանավեճեր, ինտերակտիվ քննարկումներ, էսսեների հանձնարարություն մուլտիմեդիա շնորհանդեսներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ գրավոր քննություն՝ հատկացվող առավելագույն միավորը 9:
Ընթացիկ ստուգում՝ հատկացվող առավելագույն միավորը 8: Մասնակցությունը ՝ հատկացվող առավելագույն միավորը 3 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մարդու անատոմիան՝ որպես գիտություն, ուսումնասիրության մեթոդները, բաժինները և խնդիրները: Հենաշարժական համակարգի կազմաբանություն: Սիրտ-անոթային համակարգի կազմաբանություն: Շնչառական համակարգի կազմաբանություն: Նյարդաբանություն: Մարսողական համակարգի կազմաբանություն: Միզասեռական համակարգի կազմաբանություն: Զգայարանների կազմաբանություն: Ներզատական գեղձեր:
|
||
0608 | Անալիտիկ քիմիա-1 | 7 |
3-րդ կիսամյակ՝ աշնանային
5 ժամ/շաբ.
դաս.-10, լաբ.-10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0608
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ուսուցանել անալիտիկ քիմիա առարկայի հիմնական տեսական գիտելիքները
· ուսուցանել որակական և քանակական անալիզին գործնական հմտությունները կախված փորձանմուշի որակական բաղադրությունից, առաջարկել բաղադրիչների քանակը որոշելու անալիզի սխեմաներ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. մեկնաբանելու որակական և քանակական անալիզի հիմնական սկզբունքները, կատիոնների և անիոնների անալիտիկական խմբերի բաժանելու օրինաչափությունները, 2. վերլուծելու քիմիական անալիզում կիրառվող հավասարակշռությունների քանակական հաստատունների իմաստը և դրանք գրագետ օգտագործելու: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. կատարելու փորձեր և լուծելու համապատասխան խնդիրներ, 4. մշակելու փորձարարական աշխատանքների տվյալները, 5. պարզել վերլուծության համար ներկայացված փորձանմուշների բաղադրությունը, 6. կատարելու փորձարարական տվյալներից բխող համապատասխան եզրակացությունները, 7. կիրառելու ձեռք բերած գիտելիքները գործնական աշխատանքում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ աշխատելու կոլեկտիվում և լուծելու ծագող խնդիրները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ուսուցանել անալիտիկ քիմիա առարկայի հիմնական տեսական գիտելիքները
· ուսուցանել որակական և քանակական անալիզին գործնական հմտությունները կախված փորձանմուշի որակական բաղադրությունից, առաջարկել բաղադրիչների քանակը որոշելու անալիզի սխեմաներ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն
2. ինքնուրույն լաբորատոր աշխատանքներ 3 ցուցադրական նյութեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննությունններ՝ գրավոր, յուրաքնչյուրը 4-ական միավոր առավելագույն արժեքով:
Եզրափակիչ քննություն` բանավոր, 9 միավոր առավելագույն արժեքով: Ինքնուրույն աշխատանք՝ 4 միավոր: Մասնակցություն՝ 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Վերլուծական քիմիայի հիմնական բաժինները՝ որակական և քանակական անալիզ: Կատիոնների և անիոնների դասակարգումն ըստ անալիտիկական խմբերի: Հոմոգեն հավասարակշռություն: Հավասարակշռության հաստատուն: Թթվահիմնային հավասարակշռություններ: Թթուների և հիմքերի ժամանակակից տեսությունները: Ջրի իոնական արտադրյալ, ջրածնային ցուցիչ: Բուֆերային համակարգեր: Հիդրոլիզ, հավասարակշռություններ հիդրոլիզվող աղերի լուծույթներում: Հետերոգեն հավասարակշռություն: Լուծելիություն, լուծելիության արտադրյալ: Դժվարալուծ միացության լուծելիության կախումը տարբեր գործոններից: Հավասարակշռություններ կոմպլեքսային միացությունների լուծույթներում: Կայունության (գոյացման) և անկայունության հաստատուններ: Օքսիդացման-վերականգնման հավասարակշռություններ: Ստանդարտ վերօքս պոտենցիալ, Ներնստի հավասարումը: Ծավալաչափական անալիզ: Տիտրման վերջակետ և համարժեքության կետ: Ծավալաչափական վերօքս եղանակների հիմունքները: Ծավալաչափական նստվածքագոյացման և կոմպլեքսագոյացման եղանակներ:
|
||
0410 | Ֆիզիկա | 4 |
3-րդ կիսամյակ՝աշնանային
5 ժամ/շաբ.
դաս.-10, լաբ.-10
ՊԱՐՏԱԴԻՐ
0410
1. Դասընթացի նպատակ
ուսանողին ծանոթացնել ֆիզիկայի հիմնական գաղափարներին ու մեթոդներին, ապահովելով բավականաչափ պատրաստվածություն բնագիտական այլ առարկաների հաջող յուրացման համար:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու բնության մեջ գոյություն ունեցող միկրո և մակրո համակարգերում տեղի ունեցող ֆիզիկական երևույթների օրինաչափությունները, 2. սահմանելու ֆիզիկայի հիմնարար օրենքները, պարզաբանել այդ օրենքների համընդհանուր նշանակությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. կիրառելու ֆիզիկայի հիմնարար օրենքները, այդ օրենքներից բխող եզրահանգումները ճշգրիտ գիտությունների այլ բնագավառներում, 4. կիրառելու ֆիզիկական հետազոտությունների ժամանակակից մեթոդները դեղագործության մեջ: գ. ընդհանրական/փոխանցելիկարողություններ 7,վերլուծելու ֆիզիկայի տարբեր բնագավառների խնդիրների դրվածքը, դրանց լուծման մեթոդոլոգիան: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողին ծանոթացնել ֆիզիկայի հիմնական գաղափարներին ու մեթոդներին, ապահովելով բավականաչափ պատրաստվածություն բնագիտական այլ առարկաների հաջող յուրացման համար:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2,ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ քննությունը բանավոր է, 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը` 3 միավոր: Միավորների քայլը 0,5 է:
Մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր, գնահատվում է ըստ սանդղակի։ Ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 5 միավոր: Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր: Ընթացիկ ստուգումների և ինքնուրույն աշխատանքի ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Կինեմատիկա: Դինամիկա: Պինդ մարմնի դինամիկա: Հիդրոդինամիկա: Իդեալական և իրական գազեր: Թերմոդինամիկայի հիմունքները: Էլեկտրական դաշտ և էլեկտրական հոսանք: Մագնիսական դաշտ: Երկրաչափական օպտիկա: Լույսի ինտերֆերենցիան և դիֆրակցիան: Ատոմի և միջուկի ֆիզիկա:
|
||
1408 | Լատիներեն-1 | 2 |
3-րդ կիսամյակ՝ գարնանային
2.5 ժամ/շաբ.
գործն.-10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1406
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին մատուցել անհրաժեշտ գիտելիքներ՝
· լատիներենի ձայնավորների, բաղաձայնների և տառակապակցությունների արտասանական առանձնահատկությունների, · դեղագիտական լատիներենի առավել կարևոր ձևաբանական և շարահյուսական մի շարք երևույթների, դեղատոմսի ընդհանուր կառուցվածքի և նրա գրման հիմնական սկզբունքների վերաբերյալ։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու լատիներենի արտասանական, ձևաբանական և շարահյուսական կարևորագույն երևույթները, բացատրելու լատիներեն գոյականների բառարանային ձևը և հոլովական տիպերը պարզելու սկզբունքները, 2. բնութագրելու լատիներենի 1-ին և 2-րդ հոլովումները և խոնարհման հիմնական տիպերը, ներկայացնելու հոլովական հիմքը և բայահիմքը պարզելու սկզբունքները, ներկայացնելու լատիներենի նախդիրների գործածության առանձնահատկությունները, 3. բնութագրելու դեղատոմսի ընդհանուր կառուցվածքը և նրա լատիներեն մասի ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները, բացատրելու դեղատոմսում հրամայական եղանակի բայաձևերի և ըղձական եղանակի ձևերի գործածության առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու գոյականները ձևաբանական տեսանկյունից՝ փորձելով պարզել բառարանային ձևի հիման վրա նրանց հոլովման տիպը և հոլովական հիմքը, 5. որոշելու բայերի խոնարհման տիպը ինֆինիտիվի և ներկայի եզակի 1-ին դ․ ձևի հիման վրա, 6. տարբերակելու ակկուզատիվուս և աբլատիվուս հոլովների հետ գործածվող նախդիրները և վերլուծել նրանց իմաստագործառույթային առանձնահատկությունները, 7. գրելու դեղատոմս՝ համապատասխան ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունների պահպանմամբ, վերլուծելու դեղատոմսի կառուցվածքը ձևաբանական և շարահյուսական տեսանկյուններից, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8. օգտագործելու դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները համապատասխան ոլորտում՝ իրականացնելով արդյունավետ մասնագիտական գործունեություն, 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին մատուցել անհրաժեշտ գիտելիքներ՝
· լատիներենի ձայնավորների, բաղաձայնների և տառակապակցությունների արտասանական առանձնահատկությունների, · դեղագիտական լատիներենի առավել կարևոր ձևաբանական և շարահյուսական մի շարք երևույթների, դեղատոմսի ընդհանուր կառուցվածքի և նրա գրման հիմնական սկզբունքների վերաբերյալ։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունքներ, խմբային աշխատանքներ և քննարկումներ,
2. նկարագրում, վերլուծություն, համադրում, համեմատություն, 3. հանձնարարված գրականության ընթերցում, ինքնուրույն և տնային աշխատանքների կատարում, պասիվ ունկնդրում, մասնակցություն քննարկումներին, խմբային աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ՝ գրավոր թեստի տեսքով՝ 4 միավոր առավելագույն արժեքով,
2-րդ ընթացիկ՝ բանավոր հարցման տեսքով՝ 4 միավոր առավելագույն արժեքով, Ինքնուրույն աշխատանք՝ զեկուցման տեսքով՝ 8 միավոր առավելագույն արժեքով, Ընթացիկ ստուգում՝ սեմինար քննարկման տեսքով՝ 3 միավոր առավելագույն արժեքով, Մասնակցություն՝ 1 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Լատիներենի այբուբենը, ձայնավորների, բաղաձայնների և տառակապակցությունների արտասանությունը։ Ընդհանուր տեղեկություններ լատիներենի դեղագիտական տերմինաբանության մասին։ Գոյականի քերականական կարգերը։ Գոյականի բառարանային ձևը: Գոյականի հիմքը և այն որոշելու եղանակը։ Լատիներենի հոլովման տիպերը։ Ածականները և նրանց բառարանային ձևը։ Ածականների համաձայնեցումը գոյականների հետ։ 1-ին և 2-րդ խմբի ածականները։ Գոյականների 1-ին և 2-րդ հոլովումները։ Գոյականների և ածականների հոգնակի ուղղականը և հոգնակի սեռականը։ Գոյականների և ածականների եզակի և հոգնակի հայցականը։ Հայցական հոլովի հետ գործածվող նախդիրներ։ Նախդիրների հետ համընկնող նախածանցներ։ Դեղատոմսի ընդհանուր կառուցվածքը և լատիներեն մասի կազմության կարևորագույն կանոնները։ Գոյականների և ածականների եզակի և հոգնակի աբլատիվուս հոլովները։ Աբլատիվուս հոլովի հետ գործածվող նախդիրներ։ Խոնարհման ենթատիպերը լատիներենում: Հրամայական եղանակի բայաձևերի գործածությունը պարզ դեղատոմսում։ Ըղձական եղանակի ձևերը դեղատոմսում։
|
||
0603 | Օրգանական քիմիա-1 | 6 |
3-րդ կիսամյակ՝ աշնանային
6.3 ժամ/շաբ.
դաս.-10, լաբ.-15
ՊԱՐՏԱԴԻՐ
0603
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ներկայացնել օրգանական քիմիան որպես ֆունդամենտալ հիմք զանազան քիմիական և կենսաբանական պրոցեսների, ինչպես նաև նրանց իրագործման մեխանիզմների պարզաբանման ասպարեզում, օրգանական միացությունների հիմնական դասերը, ստացման եղանակները, քիմիական հատկությունները և ընթացող ռեակցիաների մեխանիզմները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու օրգանական միացությունների ստացման հիմնական եղանակները և քիմիական հատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 2. կիրառելու ստացված գիտելիքները օրգանական միացությունների դասակարգման համար և պատկերացում կազմելու դրանց կառուցվածքի մասին, 3. գնահատելու ընթացող ռեակցիաների կիրառությունը համապատասխան կենսաբանական օբյեկտներում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. կիրառելու գիտելիքները պրակտիկայում: Վերլուծելու խնդիրները և առաջարկել լուծման եղանակներ, 6. աշխատելու հետազոտական խմբում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ներկայացնել օրգանական քիմիան որպես ֆունդամենտալ հիմք զանազան քիմիական և կենսաբանական պրոցեսների, ինչպես նաև նրանց իրագործման մեխանիզմների պարզաբանման ասպարեզում, օրգանական միացությունների հիմնական դասերը, ստացման եղանակները, քիմիական հատկությունները և ընթացող ռեակցիաների մեխանիզմները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություններ, սեմինարներ, քննարկումներ:
2. Լաբորատոր աշխատանքներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ քննությունը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Քննական հարցատոմսը բաղկացած է 4 հարցից՝ միավորների քայլը` 0.5:
2-րդ ընթացիկ քննությունը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Քննական հարցատոմսը բաղկացած է 4 հարցից՝ միավորների քայլը` 0.5: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով։ Քննական հարցատոմսը բաղկացած է 5 հարցից՝2,2,2,2,1 արժեքներով, միավորների քայլը` 0.5: Ուսանողի մասնակցությունը գնահատվում է առավելագույնը 3 միավոր՝ հաշվի առնելով լաբորատոր աշխատանքներին մասնակցությունը։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Օրգանական միացությունների քիմիայի առանձնահատկությունները, հիմնական հասկացություններ, ինդուկցիոն էֆեկտ, ռեզոնանս: Օրգանական ռեակցիաների հիմնական մոտեցումները: Օրգանական միացությունների դասերը և դրանց անվանակարգությունը: Արոմատիկ միացություններ: Օրգանական թթուներն և հիմքեր: Ստերեոքիմիա և կոնֆորմացիոն անալիզ: Կապերի հոմոլիտիկ և հետերոլիտիկ ճեղքում: Ռադիկալային ռեակցիաներ: Հասկացություն պոլիմերների մասին: Ալկաններ: Էլեկտրոֆիլներ և նուկլեոֆիլներ: Նուկլեոֆիլ տեղակալում և էլիմինացում: SN1, SN2, E1, E2 ռեակցիաներ: C=C կապին, ալկեններին, ալկիններն և դիեններին էլեկտրոֆիլ միացման ռեակցիաներ: Սպիրտներ, ալդեհիդներ, կետոններ և եթերներ: Օքսիդացման-վերականգնման ռեակցիաներ: Օրգանամետաղական միացություններ: Զուգորդված չհագեցած համակարգեր: Արոմատիիկ օղակներին էլեկտրոֆիլ միացումներ:
|
||
0608 | Ընդհանուր և անօրգանական քիմիա | 4 |
1-ին կիսամյակ`աշնանային
5 ժամ/շաբ.
դաս.-10 ժամ / լաբ. -10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0608
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ուսուցանել ընդհանուր և անօրգանական քիմիա առարկայի հիմնական տեսական գիտելիքները,
· ուսանողներին ծանոթացնել քիմիայի, կենսաբանության ու դեղագործության միջառարկայական կապին, ուսանողներին ծանոթացնել կենսաքիմիա և դեղագործություն առարկաների հետագա ուսումնասիրման համար բազային գիտելիքներին։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանել քիմիայի հիմնական օրենքներն ու օրինաչափությունները, 2. ներկայացնել անօրգանական քիմիայի և կենսաբանության ու դեղագործության միջև տեսական և փորձնական կապը։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. մշակել փորձարարական աշխատանքների տվյալները և կատարելու համապատասխան եզրակացություններ, 4. կատարել տեսական և փորձնական վերլուծություններ` կապված քիմիայի և ֆարմացիայի միջառարկայան կապի հետ, 5. օգտվել գիտաուսումնական քիմիական գրականությունից։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. կիրառել ձեռք բերած գիտելիքները գործնականում, աշխատել կոլեկտիվում և լուծել առաջացած խնդիրները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ուսուցանել ընդհանուր և անօրգանական քիմիա առարկայի հիմնական տեսական գիտելիքները,
· ուսանողներին ծանոթացնել քիմիայի, կենսաբանության ու դեղագործության միջառարկայական կապին, ուսանողներին ծանոթացնել կենսաքիմիա և դեղագործություն առարկաների հետագա ուսումնասիրման համար բազային գիտելիքներին։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Դասախոսություններ
Սեմինարներ, քննարկումներ Լաբորատոր աշխատանքներ Տեսողականացման միջոցներ` համակարգիչ, ցուցադրական միջոցներ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ քննություն. բանավոր` 4 հարցից բաղկացած քննական տոմսեր, յուրաքանչյուրը 1 միավոր, ընդհանուր 4 միավոր: Միավորների քայլը` 0.5:
2-րդ ընթացիկ քննություն. բանավոր` 4 հարցից բաղկացած քննական տոմսեր, յուրաքանչյուրը 1 միավոր, ընդհանուր 4 միավոր: Միավորների քայլը` 0.5: Եզրափակիչ քննություն. բանավոր` 3 հարցից բաղկացած քննական տոմսեր, ընդհանուր 9 միավոր: Միավորների քայլը` 0.5: Մասնակցությունը դասընթացին՝ 3 միավոր։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Քիմիայի քանակաչափական օրենքները, ատոմի կառուցվածք, քիմիական կապ, հավասարակշռական գործընթացներ, լուծույթներ։ Կոմպլեքս միացություններ։ Կենդանի օրգանիզմում պարունակվող տարրերի դասակարգումը, կենսածին տարրերի ստացումը և քիմիական հատկությունները, դրանց կենսաբանական և դեղաբանական նշանակությունը։ Անօրգանական նյութերի թունաբանական ասպեկտները։
|
||
0610 | Անալիտիկ քիմիա-2 | 4 |
4 -րդ կիսամյակ գարնանային
5 ժամ/շաբ.
դաս.-10 ժամ, լաբ.-10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ուսուցանել «Անալիտիկ քիմիա» առարկայի «Քանակական անալիզ» բաժնի ընդհանուր դրույթները, մեթոդները, խնդիրները, ձևավորել առարկայի տեսության ներկայացման ընթացքում առաջացող խնդիրների, դրանց լուծման ուղիների և քանակական քիմիական անալիզի դասական և ժամանակակից եղանակների մասին պատշաճ մասնագիտական պատկերացումները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. թվարկելու քիմիական անալիզի զարգացման փուլերը, խնդիրները և նպատակները, հետազոտման օբյեկտները և մեթոդները, 2. ներկայացնելու քանակական քիմիական անալիզի դասական և ժամանակակից եղանակների սկզբունքները և դրանց միջև կապի առանձնահատկությունները, 3. նկարագրելու խառնուրդների բաղադրամասերի բաժանման և քանակական անալիզի առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու և հասկանալու քանակական քիմիական անալիզի հետազոտման մեթոդները և առանձնահատկությունները, 5. վերլուծելու և գնահատելու քանակական քիմիական անալիզի տարբեր եղանակների առավելություններն ու թերությունները, 6. վերլուծելու և հասկանալու քանակական քիմիական անալիզի դասական և ժամանակակից եղանակների դրական և բացասական կողմերը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) գնահատելու դեղերի արտադրության և որակի հսկման գործընթացներում, ինչպես նաև ֆարմակոկինետիկ և քիմիա-թունաբանական հետազոտություններում քանակական քիմիական անալիզի կարևորությունը և անհրաժեշտությունը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ուսուցանել «Անալիտիկ քիմիա» առարկայի «Քանակական անալիզ» բաժնի ընդհանուր դրույթները, մեթոդները, խնդիրները, ձևավորել առարկայի տեսության ներկայացման ընթացքում առաջացող խնդիրների, դրանց լուծման ուղիների և քանակական քիմիական անալիզի դասական և ժամանակակից եղանակների մասին պատշաճ մասնագիտական պատկերացումները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3, ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություն (գրավոր կամ բանավոր), յուրաքանչյուրը` 4 միավոր առավելագույն արժեքով (հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր, միավորների քայլը` 0,5 է):
ընթացիկ ստուգում՝ 4 միավոր ինքնուրույն աշխատանք՝ 5 միավոր, մասնակցություն՝ 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Քանակական անալիզի խնդիրները, սկզբունքները քանակական քիմիական անալիզի դասական և ժամանակակից եղանակները, քանակական անալիզի անցկացման հիմնական պայմանները, քիմիական մետրոլոգիայի խնդիրները, նմուշապատրաստումը, քանակաչափական հաշվարկները, անալիզի սխալները և տվյալների մաթեմատիկական մշակումը: Կշռաչափական անալիզ: Ծավալաչափական անալիզ: Տիտրման վերջակետ և համարժեքության կետ: Չեզոքացման եղանակի ինդիկատորների տեսություն: Թույլ և ուժեղ թթուների տիտրումն ուժեղ հիմքով: Թույլ և ուժեղ հիմքերի տիտրումն ուժեղ թթուներով: Ծավալաչափական վերօքս եղանակների հիմունքները: Վերօքս եղանակների ինդիկատորները: Ծավալաչափական նստվածքագոյացման եղանակներ: Ծավալաչափական կոմպլեքսագոյացման եղանակներ: Անալիզի ֆիզիկաքիմիական եղանակներ (էլեկտրաքիմիական և օպտիկական եղանակներ):
|
||
0610 | Կենսաօրգանական քիմիա | 4 |
5-րդ կիսամյակ՝ աշնանային
5 ժամ/շաբ.
դաս.-10, լաբ.-10
ՊԱՐՏԱԴԻՐ
0610
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել պատկերացումներ բնական ծագում ունեցող կենսաբանորեն և դեղաբանորեն ակտիվ պրեպարատների, կենսապոլիմերների (սպիտակուցների, նուկլեինաթթուների և պոլիսախարիդների) դրանց մոնոմերների, ստացման մեթոդների և կենսաբանական ֆունկցիաների մասին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. թվարկելու բնական ծագում ունեցող կենսաբանորեն ակտիվ միացությունների (ԿԱՄ) հիմնական դասերը, 2. նկարագրելու սպիտակուցների, նուկլեինաթթուների, պոլիսախարիդների առանձնահատկություններն ու կառուցվածքային միավորները, 3. նկարագրելու բնական պորֆիրինների կառուցվածքը, բացատրելու դրանց դերը և ֆիզիոլոգիական ֆունկցիաները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. կիրառելու կենսապոլիմերների սինթեզի մեթոդները նոր դեղամիջոցների ստացման գործընթացներում, 5. համեմատելու տարբեր դասի բնական միացությունների ֆիզիկաքիմիական հատկությունները և բացահայտելու դրանց կիրառման ասպեկտները, 6. գնահատելու տարբեր բնույթի բնական միացությունների կառուցվծք-կենսաբանական հատկություն կապը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել պատկերացումներ բնական ծագում ունեցող կենսաբանորեն և դեղաբանորեն ակտիվ պրեպարատների, կենսապոլիմերների (սպիտակուցների, նուկլեինաթթուների և պոլիսախարիդների) դրանց մոնոմերների, ստացման մեթոդների և կենսաբանական ֆունկցիաների մասին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ քննություն` բանավոր, 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝ 3 միավոր:
Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է առավելագույնը 6 միավոր՝ հիմնվելով լաբորատոր աշխատանքներին մասնակցության վրա։ Ընթացիկ ստուգումներ՝ 5 միավոր առավելագույն արժեքով: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Սպիտակուցի կառուցվածքը և նրա որոշման մեթոդները: Ֆերմենտներ, դասակարգումը, կառուցվածքը, սպեցիֆիկությունը, ազդեցության մեխանիզմները և ազդեցության կինետիկան:
Նուկլեինաթթուներ, կառուցվածքային միավորները, ստացման մեթոդները, ԴՆԹ և ՌՆԹ, տեսակները, կառուցվածքը և ֆունկցիաները: Սպիտակուց-ածխաջրային կոմպլեքսներ, կառուցվածքը, ֆունկցիաները, առանձին ներկայացուցիչները: Քրոմոպրոտեիդներ, կառուցվածքը, տեսակները, ֆունկցիաները: |
||
0610 | Թունաբանական քիմիա-1 | 4 |
4 -րդ կիսամյակ` գարնանային
5 ժամ/շաբ.
դաս.-10 ժամ, լաբ.-10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել պատկերացումներ օրգանիզմում թունավոր նյութերի քիմիական փոխարկումների և նրանց մետաբոլիտների մասին: Ծանոթացնել թունավոր նյութերի անջատման, բացահայտման և քանակական որոշման մեթոդների հետ: Տալ տեսական և փորձնական գիտելիքներ դատաքիմիական փորձաքննության մասին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու թույների, թունավորումների, հակաթույների դասակարգման և դրանց ազդեցության մեխանիզմները, 2. սահմանելու թունավոր և ուժեղ ազդող նյութերի կենսահումքից անջատման մեթոդները 3. բացատրելու թույների ներթափանցման, բաշխման, մետաբոլիզմի և արտազատման հնարավոր մեխանիզմները: 4. նկարագրելու դեղերի նախակլինիկական հետազոտության ընդհանուր սկզբունքները բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. վերլուծելու և հասկանալու թունաբանական քիմիայի հետազոտման առարկաները և մեթոդների էությունը, 6. կիրառելու տարբեր քիմիական նյութերով թունավորումների ժամանակ դատաքիմիական փորձաքննությունների իրականացման ընդհանուր մեթոդները, 7. վերլուծելու և հասկանալու դեղերի և քիմիական նյութերի դրական և բացասական ազդեցությունները օրգանիզմի վրա: 8. կանխատեսելու նոր ստացված դեղերի մետաբոլիզմի հնարավոր ուղիները և բացահայտելու սպասվելիք կողմնակի ազդեցությունները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 9. վերլուծելու և գնահատելու դեղերի ստեղծման գործընթացում քիմիաթունաբանական հետազոտությունների կիրառման հնարավորություններն ու սահմանափակումները: 10,վերլուծելու և գնահատելու քիմիաթունաբանական հետազոտությունների կիրառման հնարավորություններն ու սահմանափակումները տարատեսակ հանցագործությունների բացահայտման գործընթացում 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել պատկերացումներ օրգանիզմում թունավոր նյութերի քիմիական փոխարկումների և նրանց մետաբոլիտների մասին: Ծանոթացնել թունավոր նյութերի անջատման, բացահայտման և քանակական որոշման մեթոդների հետ: Տալ տեսական և փորձնական գիտելիքներ դատաքիմիական փորձաքննության մասին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3,ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննությունններ՝ գրավոր, յուրաքնչյուրը 4-ական միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց: Միավորների քայլը 0,5 է:
Եզրափակիչ քննություն` բանավոր, 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը՝ 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է: Ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր: Մասնակցություն լաբորատոր պարապմունքներին՝ առավելագույնը 2 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Դասընթացը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից. Թունաբանական քիմիայի առարկան և խնդիրները, ուղղությունները: Թույների և հակաթույների դասակարգում, թունավոր չափաքանակների և կոնցենտրացիաների դասակարգում: Քիմիական նյութերի փոխազդեցությունը թույների ընկալիչների հետ: Ընկալիչների տեսակները: Թույների և կենսաբանական միջավայրի ֆիզքիմիական բնութագիրը, որոնք ազդում են թունավորման մեխանիզմի վրա: Քսենոբիոտիկների ներթափանցման, ներծծման բաշխման և արտազատման հնարավոր մեխանիզմները: Օրգանիզմից մի շարք թունավոր նյութերի անջատման և որոշման մեթոդներ: Դեղի թունավոր ազդեցության հետազոտության ընդհանուր սկզբունքները: Դեղի անվտանգության գնահատման նախակլինիկական հետազոտությունները, հաշվարկային անվտանգ կուրսի և անվտանգության գործակցի հաշվարկը: Դեղամիջոցների դասակարգումը ըստ դրանց անվտանգության գործակցի արժեքի: Բուսական ծագման թույներ: Կենդանական ծագման թույներ: Կենսահումքից ջրային գոլորիներով թորման մեթոդով անջատվող նյութեր, ցնդող թույներով թունավորումների ընդհանուր բնութագիրը:
|
||
0611 | Բիոէթիկա | 2 |
6-րդ կիսամյակ` գարնանային
2.5 ժամ/շաբ.
դաս.-5, գործ.-5
ՊԱՐՏԱԴԻՐ
0611
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել պատկերացումներ կենսաբարոյագիտության (բիոէթիկայի) սկզբունքների և հիմնախնդիրների մասին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու կենսաբարոյագիտության հիմնախնդիրները և սկզբունքները, 2. ձևակերպելու և հիմնավորելու բժշկական և դեղագիտական բարոյագիտության հիմնախնդիրները և սկզբունքները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. մշակելու անանուն հարցումներ դեղագիտական բարոյագիտության և կենսաբարոյագիտության հարցերի վերաբերյալ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4. օգտվելու բժշկական բարոյագիտության և կենսաբարոյագիտության հարցերին նվիրված ժամանակակից գիտաբժշկական գրականությունից, կիրառել տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել պատկերացումներ կենսաբարոյագիտության (բիոէթիկայի) սկզբունքների և հիմնախնդիրների մասին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. դիտակտիկ նյութեր 3. քննարկումներ, բանավեճեր գործնական պարապունքներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ քննություն՝ բանավոր, 9 միավոր:
Ընթացիկ ստուգումներ՝ 7 միավոր: Ինքնուրուն աշխատանք՝ 2 միավոր: Մասնակցություն՝ 2 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Բարոյագիտություն և կենսաբարոյագիտությունը: Բժշկական բարոյագիտություն և բժշկական դեոնթոլոգիա: Դեղագիտական բարոյագիտության հիմնական սկզբունքները և հիմնախնդիրները: Գիտության առաջընթաց և բարոյագիտություն: Կենսաբժշկական տեխնոլոգիաների սոցիալական, իրավական և բարոյագիտական հետևանքները: Կենսաբարոյագիտության հիմնախնդիրները (մահ և մահացում, անբուժելի հիվանդների, հաշմանդամների նկատմամբ վերաբերմունք, կյանքի վերարտադրություն, տրանսպլանտացիա): էպիդեմիոլոգիա և էթիկա: Կենսաբարոյագիտության սկզբունքները (տեղեկացված համաձայնության, չվնասելու, հիվանդի բարեկեցության, արդարության):
|
||
1408 | Լատիներեն-2 | 2 |
4-րդ կիսամյակ՝ գարնանային
2.5 ժամ/շաբ.
գործն.-10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1406
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին մատուցել անհրաժեշտ գիտելիքներ՝
· 3-րդ հոլովման երեք ենթատիպերի, նրանց ձևաբանական հիմնական առանձնահատկությունների, ինչպես նաև 4-րդ և 5-րդ հոլովումների վերաբերյալ, · բազամաբարդ դեղագիտական տերմինների կառուցվածքի և բարդ դեղագիտական տերմիններում ածական որոշիչների և գոյական հատկացուցիչների շարադասության օրինաչափությունների վերաբերյալ, · լատիներեն և հունարեն ածանցական և արմատական տեմինատարրերով կազմված դեղագիտական և որոշակի կլինիկական տերմինաբանության բառակազմական առանձնահատկությունների վերաբերյալ, քիմիական տարրերի, թթուների, աղերի, օքսիդների, պերօքսիդների լատիներեն անվանումների կազմության, նրանց ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունների, լատիներենի դեղագիտական համառոտագրությունների հիմնական սկզբունքներ վերաբերյալ։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու 3-րդ հոլովման երեք ենթատիպերը, ինչպես նաև 4-րդ և 5-րդ հոլովումները՝ բնութագրելով նրանց ձևաբանական հիմնական առանձնահատկությունները, բնութագրելու լատիներենի դեղագիտական համառոտագրությունների հիմնական սկզբունքները, 2. բացատրելու բազամաբարդ դեղագիտական տերմինների կառուցվածքը և բարդ դեղագիտական տերմիններում ածական որոշիչների և գոյական հատկացուցիչների շարադասության օրինաչափությունները, 3. բնութագրելու լատիներեն և հունարեն ածանցական և արմատական տերմինատարրերով կազմված դեղագիտականև կլինիկական տերմինաբանության բառակազմական առանձնահատկությունները, 4. բացատրելու քիմիական տարրերի, թթուների, աղերի, օքսիդների, պերօքսիդների լատիներեն անվանումների կազմության օրնաչափությունները, նրանց ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. վերլուծելու դեղագիտական, ինչպես նաև բժշկական տերմինները բառակազմական տեսանկյունից՝ ցույց տալով դեղագիտական և կլինիկական տերմինների կառուցվածքային-շարահյուսական առանձնահատկությունները, 6. տարբերակելու լատիներեն և հունարեն արմատական և ածանցական տերմինատարրերը, առանձնացնել լատիներեն և հունարեն տերմինային համարժեքները, 7. վերլուծելու քիմիական տարրերի, թթուների, աղերի, օքսիդների, պերօքսիդների լատիներեն անվանումները՝ նրանց ձևաբանական և շարահյուսական օրինաչափությունների տեսանկյունից, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ օգտագործելու դասընթացի ընթացքում ստացած գիտելիքները համապատասխան ոլորտում՝ իրականացնելով արդյունավետ մասնագիտական գործունեություն, 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին մատուցել անհրաժեշտ գիտելիքներ՝
· 3-րդ հոլովման երեք ենթատիպերի, նրանց ձևաբանական հիմնական առանձնահատկությունների, ինչպես նաև 4-րդ և 5-րդ հոլովումների վերաբերյալ, · բազամաբարդ դեղագիտական տերմինների կառուցվածքի և բարդ դեղագիտական տերմիններում ածական որոշիչների և գոյական հատկացուցիչների շարադասության օրինաչափությունների վերաբերյալ, · լատիներեն և հունարեն ածանցական և արմատական տեմինատարրերով կազմված դեղագիտական և որոշակի կլինիկական տերմինաբանության բառակազմական առանձնահատկությունների վերաբերյալ, քիմիական տարրերի, թթուների, աղերի, օքսիդների, պերօքսիդների լատիներեն անվանումների կազմության, նրանց ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությունների, լատիներենի դեղագիտական համառոտագրությունների հիմնական սկզբունքներ վերաբերյալ։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունքներ, խմբային աշխատանքներ և քննարկումներ,
2․ նկարագրում, վերլուծություն, համադրում, համեմատություն, 3․հանձնարարված գրականության ընթերցում, ինքնուրույն և տնային աշխատանքների կատարում, պասիվ ունկնդրում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ինքնուրույն աշխատանք՝ պրեզենտացիայի տեսքով՝ 8 միավոր առավելագույն արժեքով,
Ընթացիկ ստուգում՝ սեմինար քննարկման տեսքով՝ 3 միավոր առավելագույն արժեքով, Մասնակցություն՝ 1 միավոր առավելագույն արժեքով, Եզրափակիչ քննություն՝ 8 միավոր առավելագույն արժեքով․ հարցատոմսը պարունակում է երկու հարց, յուրաքանչյուրը՝ 4 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Լատիներեն և հունարեն թվականները որպես նախածանցներ։ Ներկա և անցյալ դերբայների կազմությունը և գործածությունը դեղագիտական լատիներենում: Ընդհանուր տեղեկություններ 3-րդ հոլովման մասին, հոլովական երեք ենթատիպերը և նրանց հիմնական առանձնահատկությունները։ 3-րդ հոլովման -sis-ով վերջացող (հիմնականում hունարենից փոխառյալ) գոյականների առանձնահատկությունները։ Բազամաբարդ դեղագիտական տերմինների կազմության կանոնները։ Ածական որոշիչների և գոյական հատկացուցիչների շարադասության օրինաչափությունները բարդ դեղագիտական տերմիններում։ Քիմիական տարրերի, թթուների, աղերի, օքսիդների, պերօքսիդների լատիներեն անունների կազմությունը։ 3-րդ հոլովման ածականների ենթատիպերը և նրանց առանձնահատկությունները։ Սկզբնամասային և վերջնամասային արմատական տերմինատարրերը բժշկական և դեղագիտական տերմինաբանության մեջ։ Հունարեն արմատական տերմինատարրերը և նրանց լատիներեն համարժեքները։ 4-րդ և 5-րդ հոլովումներ։ Կլինիկական տերմինների ձևաբանական և շարահյուսական կառուցվածքը։ Ֆունկցիոնալ խանգարումների, պաթոլոգիական գործընթացների լատիներեն անվանումները։ Լատիներեն դեղագիտական համառոտագրություններ։
|
||
0604 | Ֆիզիկական և կոլոիդ քիմիա | 5 |
4-րդ կիսամյակ՝ գարնանային
6.3 ժամ/շաբ.
դաս.-10 ժամ / լաբ. -15 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0604
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել ֆիզիկական և կոլոիդ քիմիայի տեսական հիմնադրույթների և ֆարմացիայում ֆիզիկական քիմիայի կիրառելիության հնարավորությունների մասին պատշաճ գիտելիքներ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու քիմիական թերմոդինամիկայի հիմնական օրենքները, 2. թվարկելու ոչ էլեկտրոլիտների և էլեկտրոլիտների լուծույթների հատկությունները, 3. ներկայացնելու քիմիական կինետիկայի հիմունքները, 4. մատնանշելու կոլոիդ համակարգերի առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. վերլուծելու ֆիզիկական քիմիայի օրենքները, դրանց կիրառումն ու հետևությունները, 6. հաշվարկելու համակարգի թերմոդինամիկական պարամետրերը (ներքին էներգիա, ջերմություն, էնթալպիա, էնտրոպիա, ջերմունակություն), 7. գործնականում իրականացնելու քիմիական ռեակցիա, որոշելու ռեակցիայի արագությունը, 8. կիրառելու ֆիզիկական քիմիայի մեթոդները ֆարմացիայի բնագավառում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 9,վերլուծելու ստացված գիտելիքները և կատարել եզրակացություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել ֆիզիկական և կոլոիդ քիմիայի տեսական հիմնադրույթների և ֆարմացիայում ֆիզիկական քիմիայի կիրառելիության հնարավորությունների մասին պատշաճ գիտելիքներ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն ինտերակտիվ`ցուցադրական նյութով
2. քննարկումներ, հիբրիդային դասավանդում 3. խնդիրների լուծում 4,լաբորատոր աշխատանքներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ քննություն. գրավոր` 4 միավոր առավելագույն արժեքով: Քննական հարցատոմսը բաղկացած է 4 հարցից, յուրաքանչյուրը 1 միավոր:
2-րդ ընթացիկ քննություն. գրավոր` 4 միավոր առավելագույն արժեքով: Քննական հարցատոմսը բաղկացած է 4 հարցից, յուրաքանչյուրը 1 միավոր: Լաբորատոր աշխատանքների ընթացիկ ստուգումներ՝ 2 միավոր առավելագույն արժեքով: Դասընթացին մասնակցության համար՝ 2 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը`1: Եզրափակիչ քննություն. բանավոր` 8 միավոր առավելագույն արժեքով: Քննական հարցատոմսը բաղկացած է 4 հարցից, յուրաքանչյուրը 2 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գազային օրենքները: Քիմիական թերմոդինամիկայի հիմնական հասկացությունները: Թերմոդինամիկայի 1-ին օրենքը: Ներքին էներգիա, ջերմություն, աշխատանք: Էնթալպիա: Ջերմունակություն: Ջերմաքիմիա, Հեսի օրենքը: Թերմոդինամիկայի 2-րդ և 3-րդ օրենքները: Էնտրոպիա: Գիբսի և Հելմհոլցի էներգիաները: Քիմիական պոտենցիալ: Ֆազային հավասարակշռություն, Կլաուզիուս-Կլապեյրոնի հավասարումը: Քիմիական հավասարակշռություն: Լուծույթներ: Լուծույթների կոլիգատիվ հատկությունները: Էլեկտրոլիտների լուծույթների հատկությունները: Գալվանական էլեմենտի թերմոդինամիկան: Քիմիական կինետիկայի հիմնադրույթները: Պարզ ռեակցիաների կինետիկա: Ակտիվացման էներգիա: Կոլոիդ համակարգերը և դրանց դասակարգումը: Ադսորբում, Գիբսի ադսորբցիայի հավասարումը: Կոպիտ դիսպերս համակարգեր, էմուլսիաներ:
|
||
0610 | Օրգանական քիմիա-2(ԲՄՔ) | 4 |
4-րդ կիսամյակ՝ գարնանային
5 ժամ/շաբ.
դաս.-10, լաբ.-10
ՊԱՐՏԱԴԻՐ
0610
1. Դասընթացի նպատակ
ուսանողների ծանոթացնել բնական ծագում ունեցող միացությունների դասերին՝ մասնավորապես ամինաթթուներին և պեպտիդներին, դրանց հատկություններին, ստացման մեթոդներին և կիրառության ոլորտներին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու ամինաթթուների և պեպտիդների կառուցվածքային առանձնահատկությունները և ֆիզիկաքիմիական հատկությունները, 2. թվարկելու ամինաթթուների և պեպտիդների ստացման հիմնական եղանակները` մանրէաբանական, էնզիմատիկ, քիմիական, խառը քիմիա-էնզիմատիկ, ասիմետրիկ և այլն, 3. նկարագրելու բնական կենսաբանորեն ակտիվ միացությունների կենսամիմետիկ մոդելները և դրանց կիրառական ասպեկտները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. գործնականում իրականացնելու ամինաթթուների քանակական և որակական անալիզ, 5. կիրառելու ամինաթթուների և պեպտիդների սինթեզի մեթոդները նոր դեղամիջոցների ստացման գործընթացներում, 6. գնահատելու տարբեր բնույթի բնական միացությունների կառուցվածք-կենսաբանական հատկություն կապը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ կիրառելու ձեռք բերած տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների ծանոթացնել բնական ծագում ունեցող միացությունների դասերին՝ մասնավորապես ամինաթթուներին և պեպտիդներին, դրանց հատկություններին, ստացման մեթոդներին և կիրառության ոլորտներին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն լաբորատոր փորձեր 4,խմբային առաջադրանքներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ քննությունը բանավոր է՝ 5 միավոր առավելագույն արժեքով: Քննական հարցատոմսը բաղկացած է 5 հարցից՝ միավորների քայլը` 0.5:
2-րդ ընթացիկ քննությունը գրավոր է` 4 միավոր առավելագույն արժեքով: Քննական հարցատոմսը բաղկացած է 4 հարցից՝ միավորների քայլը` 0.5: Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է առավելագույնը 6 միավոր՝ հիմնվելով լաբորատոր աշխատանքներին մասնակցության վրա։ Ընթացիկ թեստային ստուգումներ՝ 5 միավոր առավելագույն արժեքով: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Կենսօրգանական քիմիա առարկան և զարգացման էտապները: Ստերեոքիմիա, ստերեոիզոմերներ, քիրալություն: Ամինաթթուներ, դասակարգումը, ֆիզիկոքիմիական և օպտիկական հատկությունները, անալիզի մեթոդները, ստացման եղանակները, կենսաբանական ֆունկցիաները և կիրառական ասպեկտները: Պեպտիդներ, սինթեզի ռազմավարությունը, սինթեզի մեթոդները, տեսակները, կենսաբանական ֆունկցիաները, առանձին ներկայացուցիչները:
|
||
0610 | Թունաբանական քիմիա-2 | 4 |
5 -րդ կիսամյակ՝աշնանային
5 ժամ/շաբ.
դաս.-10 ժամ, լաբ.-10 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Բ05
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին ուսուցանել դեղերի և տարբեր թունավոր նյութերի կենսաձևափոխման ընդհանուր դրույթները, փուլերը, օրինաչափությունները, հնարավոր ուղղությունները, առանձնահատկությունները: Ծանոթացնել տարբեր թունավոր նյութերի ազդեցության մեխանիզմների, այդ նյութերի և դեղերի հայտնաբերման, հետազոտվող նմուշից անջատման և քանական որոշման ընդհանուր մեթոդների հետ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
- նկարագրելու դեղերի և տարբեր թունավոր նյութերի ազդեցության հնարավոր ուղղությունները և առանձնահատկությունները, - նկարագրելու և քննարկելու կենսաձևափոխման փուլերը, ներկայացնելու քսենոբիոտիկների կենսաձևափոխման հիմնական ռեակցիաները, կենսաձևափոխմանը մասնակցող ֆերմենտները և դրանց տեղակայումը օրգանիզմում: բ. գործնական մասնագիտական կարողություններ - վերլուծելու և հասկանալու թունազերծման մեթոդների կիրառման հնարավորությունները, առավելությունները և թերությունները: - վերլուծելու և ընտրելու անհրաժեշտ հակաթույնը կոնկրետ իրավիճակում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) - վերլուծելու և գնահատելու դեղերի կողմնակի ազդեցության դրսևորումները և դեղային թունավորումները կախված բազմաթիվ գործոններից: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին ուսուցանել դեղերի և տարբեր թունավոր նյութերի կենսաձևափոխման ընդհանուր դրույթները, փուլերը, օրինաչափությունները, հնարավոր ուղղությունները, առանձնահատկությունները: Ծանոթացնել տարբեր թունավոր նյութերի ազդեցության մեխանիզմների, այդ նյութերի և դեղերի հայտնաբերման, հետազոտվող նմուշից անջատման և քանական որոշման ընդհանուր մեթոդների հետ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկնյութեր, 3. ինքնուրույնլաբորատորփորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1-ին ընթացիկ քննությունը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0,5 է:
2-րդ ընթացիկ քննությունը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0,5 է: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Միավորների քայլը 0,5 է: Ինքնուրույն աշխատանք՝ 2 միավոր: Մասնակցություն լաբորատոր պարապմունքներին՝ առավելագույնը 2 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Կենսաձևափոխում և մետաբոլիզմ: Լետալ սինթեզ: Կենսաձևափոխում փուլերը: Քսենոբիոտիկների կենսաձևափոխմանը մասնակցող ֆերմենտների բաշխումը: Կենսաձևափոխման վրա ազդող գործոնները: Անհատի գենետիկական առանձնահատկությունները: Կոնյուգացման ռեակցիաները՝ գլյուկուրոնացում, մեթիլացում, սուլֆատացում, ացիլացում: Ամինաթթուների հետ գլիցին, ցիստեին, տաուրին, գլուտամին կոնյուգացման ռեակցիաները: Կոնյուգացման ռեակցիաները գլուտաթիոնի հետ: Կրկնակի կոնյուգացիա: Որոշ դեղերի քիմ.թունաբանական բնութագիրը (անալգին, անտիպիրին, ամիդոպիրին, նովոկային, նովոկային ամիդ, ատրոպին, բարբիտալ, ֆենոբարբիտալ):
Մետաղական թույներ: Մետաղական թույների քիմ.թունաբանական բնութագիրը: Մեթհմոգլոբինի և մեթմիոգլոբինի առաջացման մեխանիզմը: |
Ամբիոնի կոդը | Կամընտրական դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0610 | Դեղարտադրության ստանդարտավորում և GXP համակարգ | 3 |
9-րդ կիսամյակ՝աշնանային
3.8 ժամ/շաբ.
դաս.-10, գործ.-5
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0610
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել դեղի ստեղծման ուղուն, որը իր մեջ ընդգրկում է հետևյալ փուլերը՝ ախտածնության որոշում, ակտիվ նյութի սինթեզ, արդյունավետության և անվտանգության ուսումնասիրություններ, նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ, դեղաձևի հաստատում և արտադրության կազմակերպում:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. թվարկելու դեղարտադրության որակի կառավարման, որակի ապահովման և պատշաճ արտադրական գործունեության հիմնական պահանջները, 2. նկարագրելու անալիտիկ մեթոդի վալիդացման հիմնական բնութագրերը, 3. ներկայացնելու կարծր, հեղուկ, փափուկ դեղաձևերի անալիզի հիմնական մեթոդներն ու որակի գնահատման ցուցանիշները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնելու ինքնատեսչական ստուգումներ և որակի աուդիտ, 5. մշակելու գործողությունների ստանդարտ ընթացակարգեր, 6. վերլուծելու և գնահատելու անալիտիկական եղանակների առավելությունները և թերությունները դեղերի անալիզի գործընթացում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. կիրառելու գիտելիքները պրակտիկայում, ձևակերպելու և լուծելու տարբեր խնդիրներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել դեղի ստեղծման ուղուն, որը իր մեջ ընդգրկում է հետևյալ փուլերը՝ ախտածնության որոշում, ակտիվ նյութի սինթեզ, արդյունավետության և անվտանգության ուսումնասիրություններ, նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ, դեղաձևի հաստատում և արտադրության կազմակերպում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություններ՝ գրավոր կամ բանավոր, 4 և 5 միովար:
Մասնակցություն (գործնական աշխատանք)՝ 3 միավոր: Ընթացիկ ստուգում՝ 8 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Դեղերի ստեղծումը, օրիգինալ և վերարտադրված դեղեր, դեղերի անվանումները, դեղագրքեր (ամերիկյան, ռուսական, եվրոպական և բրիտանական դեղագրքեր), չափորոշիչ տեխնիկական փաստաթղթեր, դեղերի գրանցում, անալիտիկ մեթոդի վալիդացիա և վերիֆիկացիա: Դեղերի և բժշկական տեխնոլոգիակաների փորձագիտական կենտրոն, դեղերի որակի հսկման համաշխարհային կենտրոններ: Կեղծ դեղագործական արտադրանքի բնորոշումը և տեսակները: Դեղերի կեղծմանը նպաստող հիմնական պատճառները: Դեղագործական շուկա կեղծված դեղերի մուտքը խոչընդոտող միջոցները: Կեղծված դեղամիջոցների դեմ պայքարը: Դեղերի որակի հսկման ցուցանիշներ` (նկարագրություն, իսկություն, միջին զանգված, զանգվածի համասեռություն, դեղաչափի համասեռություն, տրոհելիություն, մաշվելիություն, թթվա-հիմնայնություն, նոմինալ ծավալ, խտություն, օսմոլյալություն, լուծելիություն, կողմնակի խառնուրդներ, ծանր մետաղներ, ջուր, մնացորդային լուծիչներ, ակտիվ նյութերի քանակության որոշում): GMP (պատշաճ արտադրական գործունեություն), GMP պահանջները, որակի հսկման ստորաբաժանումների ֆունկցիաները, GSP (պատշաճ պահման գործունեություն), GPP (պատշաճ դեղատնային գործունեություն), GDP (պատշաճ մատակարարման գործունեություն), GVP (պատշաճ դեղազգոնության գործունեություն) :
|
||
0610 | Դեղերի որակի գնահատում | 3 |
9-րդ կիսամյակ՝աշնանային
3.8 ժամ/շաբ.
դաս.-10 ժամ, գործ.-5 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0610/Բ02
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել դեղերի որակի գնահատման ընդհանուր դրույթներին, մեթոդներին և խնդիրներին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. թվարկելու դեղերի որակի գնահատման ընդհանուր դրույթները, մեթոդները և խնդիրները, 2. ներկայացնելու դեղերի որակի գնահատման ցուցանիշները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. վերլուծելու անալիտիկական եղանակների առավելությունները և թերությունները, 4. ընտրելու անալիզի մեթոդ դրված խնդրին համապատասխան, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5,կիրառելու գիտելիքները պրակտիկայում: Վերլուծելու խնդիրները և առաջարկել լուծման եղանակներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել դեղերի որակի գնահատման ընդհանուր դրույթներին, մեթոդներին և խնդիրներին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ինքնուրույն գործնական աշխատանքներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
2 ընթացիկ քննություններ՝ բանավոր կամ գրավոր, 4 և 5 միովար:
Մասնակցություն (գործնական աշխատանք)՝ 3 միավոր: Ընթացիկ ստուգում՝ 8 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Դեղերի որակի հսկման խնդիրներ: Նորմատիվային փաստաթղթեր: Դեղերի որակի հսկման պետական համակարգ: Դեղերի կեղծում, պատճառները, հայտնաբերման մեթոդները: Դեղերի որակի հսկման անալիզի գործիքային մեթոդներ: Դեղերի որակի հսկման անալիզի կենսաքիմիական մեթոդներ: Դեղերի որակի ապահովում սերիական արտադրության, պահպանման և օգտագործման ժամանակ: Ներդեղատնային վերահսկում:
|
||
0609 | Դեղագործական հոգածություն | 3 |
9-րդ կիսամյակ՝աշնանային
3.8 ժամ/շաբ.
դաս.-5, գործ.-10
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0611
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել մասնագիտական գիտելիք և կարողություններ հիվանդներին պատշաճ խորհրդատվություն իրականացնելու և բժշկի հետ փոխգործունեության միջոցով հիվանդին օպտիմալ դեղորայքային բուժում ապահովելու համար՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն տարբեր հիվանդությունների բուժման և առողջության բարելավման համար օգտագործվող դեղերի ընտրության և ռացիոնալ օգտագործման վերաբերյալ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու «բժիշկ-դեղագետ-դեղերի սպառող» հարաբերությունների առանձնահատկությունները, դեղագետի մասնագիտական գործունեության հետ կապված բարոյական և էթիկական սկզբունքները, դեղագործական խորհրդատվության մեթոդները, 2. բացատրելու դեղերի ֆարմակոկինետիկ և ֆարմակոդինամիկ ընդհանուր օրինաչափությունները, դեղաբուժության առանձնահատկությունները նորածինների, տարեցների և հղի կանանց դեպքում, 3. նկարագրելու տարբեր դեղաբանական խմբերին պատկանող դեղերի կողմնակի ազդեցությունները, հիմնական ցուցումները և օգտագործման հակացուցումներ: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. հաղորդակցվելու սպառողների հետ՝ հաշվի առնելով անձի հոգեբանական վիճակը և առանձնահատկությունները, կայացնելու մասնագիտորեն հիմնավորված որոշումներ տարբեր ախտանիշների բուժման ժամանակ դեղերի ընտրության հարցում՝ անկախ տնտեսական շահավետությունից, 5. տրամադրելու հիվանդին դեղերի և կիրառվող այլ բուժամիջոցների մասին անկախ, սպառիչ և անկողմնակալ տեղեկատվություն, 6. տարանջատելու դեղագործական և բժշկական պատասխանատվության դեպքերը, 7. պացիենտին ապահովելու դեղերի ընտրության և կիրառման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ նպաստելով առողջ ապրելակերպի ձևավորման: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8,կիրառելու ձեռք բերած գիտելիքները պացիենտի հետ հաղորդակցվելու և համապատասխան խորհրդատվություն կազմակերպելու համար: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել մասնագիտական գիտելիք և կարողություններ հիվանդներին պատշաճ խորհրդատվություն իրականացնելու և բժշկի հետ փոխգործունեության միջոցով հիվանդին օպտիմալ դեղորայքային բուժում ապահովելու համար՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն տարբեր հիվանդությունների բուժման և առողջության բարելավման համար օգտագործվող դեղերի ընտրության և ռացիոնալ օգտագործման վերաբերյալ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. գործնական պարապմունքներ 3. դիտակտիկ նյութեր 4. ուսուցողական թեստեր 5,իրավիճակային խնդիրներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ քննություններ՝ գրավոր կամ բանավոր, 4 և 5 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Ընթացիկ ստուգումներ՝ 4 միավոր Ինքնուրույն աշխատանք՝ 4 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Դեղագործական հոգածությունը, որպես դեղագետի մասնագիտական գործունեության նոր ուղղություն
2. Պացիենտների սպասարկման կանոնները 3. Դեղագործի՝ որպես խորհրդատուի դերը դեղերի ռացիոնալ, արդյունավետ և անվտանգ օգտագործման դեպքում: Դեղատոմսով և առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերի վերաբերյալ պացիենտի խորհրդատվություն: 1. Դեղագործական հոգածությունը մրսածության դեպքում/ Հազ 2. Դեղագործական հոգածությունը մրսածության դեպքում/ Կոկորդի ցավ 3. Դեղագործական հոգածությունը մրսածության դեպքում/ Քթաբորբ 4. Դեղագործական հոգածությունը մրսածության դեպքում/ Տենդ 5. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Փորլուծություն 6. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Փորկապություն 7. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Այրոցք 8. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Փորափքանք (մետեորիզմ), դիսբակտերիոզ 9. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Լյարդի և լեղուղիների ֆունկցիաների խանգարումներ 10. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Ֆունկցիոնալ դիսպեպսիա (ծանրություն ստամոքսում, գերլցվածության զգացողություն, սրտխառնոց) 11. Նյարդային համակարգի գործունեության խանգարումների ախտանիշային բուժում/ Գլխացավ 12. Նյարդային համակարգի գործունեության խանգարումների ախտանիշային բուժում/ Տագնապային վիճակներ 13. Նյարդային համակարգի գործունեության խանգարումների ախտանիշային բուժում/ Աստենիա (աստենիկ համախտանիշ) 14. Դեղագործական հոգածությունը մաշկաբանության մեջ/ Կորյակային հիվանդություն (ակնե) 15,Դեղագործական հոգածությունը աչքի շաղկապենու բորբոքման (կոնյունկտիվիտ) ժամանակ: |
||
0609 | Ֆարմտեխնոլոգիա-3(դեղերի անհամատեղելիություն) | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային
3.8 ժամ/շաբաթ
դաս.-5, գործն.-10 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0609
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել դեղատնային պայմաններում պատրաստվող դեղերում առկա անհամատեղելիությունների հնարավոր առաջացման տեսական հիմունքներին, ընդհանուր և մասնավոր տեխնոլոգիաներին, ձևավորել գիտելիքների համակարգ, կարողություններ և հմտություններ դեղատանը պատրաստվող դեղապատրաստուկներում անհամատեղելիության վերացման հնարավոր ուղիների մասին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու դեղաձևերում առկա անհամատեղելիությունների տեսակները, տարբերակել «թվացյալ» անհամատեղելիությունները իրական անհամատեղելիություններից, 2. ներկայացնելու իրական ֆիզիկական անհամատեղելիությունների տեսակները, մտապահել առաջացման հնարավոր պատճառները և դրանց կանխման հնարավոր ուղիները, 3. մատնանշելու իրական քիմիական անհամատեղելիությունների տեսակները, լուսաբանել առաջացման հնարավոր պատճառները և դրանց կանխման հնարավոր ուղիները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. կանխելու ներդեղատնային դեղատոմսերով դեղերում առկա անհամատեղելիությունները` կիրառելով տեսական ընդհանրական գիտելիքները, 5. ընտրելու դեղերի պատրաստման համար անհրաժեշտ կազմի և պատրաստման ռացիոնալ տեխնոլոգիա` ելնելով կենսամատչելիության ժամանակակից հիմունքներից, 6. ամփոփելու դեղատնային պայմաններում դեղերի պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկությունները, որակի գնահատումը, սանիտարական և հիգիենիկ պահանջները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. վերլուծելու և գնահատել ստացված տվյալները, վերջնարդյունքները և ավարտուն աշխատանք ներկայացնելու պահանջները, 8,կիրառելու ստացած տեսական և գործնական գիտելիքները պրակտիկայում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել դեղատնային պայմաններում պատրաստվող դեղերում առկա անհամատեղելիությունների հնարավոր առաջացման տեսական հիմունքներին, ընդհանուր և մասնավոր տեխնոլոգիաներին, ձևավորել գիտելիքների համակարգ, կարողություններ և հմտություններ դեղատանը պատրաստվող դեղապատրաստուկներում անհամատեղելիության վերացման հնարավոր ուղիների մասին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ, 2. ցուցադրական նյութեր 3. լաբորատոր պարապմունքներ, 4,ընթացիկ թեստեր: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ քննություններ՝ գրավոր և բանավոր, 4 և 5 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Ընթացիկ ստուգումներ՝ 4 միավոր Ինքնուրույն աշխատանք՝ 4 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Անհամատեղելիությունների տեսակները: «Թվացյալ» անհամատեղելիություններ: Իրական անհամատեղելիություններ, տեսակները: Քիմիական անհամատեղելիություններ: Ֆիզիկաքիմիան և ֆիզիկական անհամատեղելիություններ: Հակաբիոտիկների ինակտիվացում:
|